Բարբարոսա (ռազմական գործողություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարբարոսա (այլ կիրառումներ)
«Բարբարոսա» գործողություն (գերմ.՝ Weisung Nr. 21. Fall Barbarossa, Գերմանիայի թագավոր և Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Ֆրիդրիխ Բարբարոսա I-ի պատվին), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևելաեվրոպական ռազմական թատերաբեմում ԽՍՀՄ ներխուժելու Երրորդ Ռայխի ծրագիր և խորհրդա-գերմանական ռազմաճակատիի նախնական փուլում այդ ծրագրին համապատասխան իրականացվող ռազմական գործողություն։ Ծրագիրն իրականացնելու Հիտլերի որոշումը շրջադարձային էր Երրորդ Ռայխի պատմության մեջ, որը 4 տարի հետո բերեց դրա լիակատար փլուզման։
«Բարբարոսա» գործողություն | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ հայրենական պատերազմ Երկրորդ համաշխարհային պատերազմ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
ԽՍՀՄ աջակից Անգլիա |
Երրորդ Ռայխ Իտալիա Հունգարիա (հունիսի 27-ից) Ֆինլանդիա (հունիսի 25-ից) Ռումինիա Սլովակիա (հունիսի 23-ից) Իսպանիայի կամավորներ (հունիսի 24-ից) աջակից Լիտվա | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
ԽՍՀՄ Իոսիֆ Ստալին ԽՍՀՄ Սիմյոն Տիմոշենկո |
Երրորդ Ռայխ Ադոլֆ Հիտլեր
Երրորդ Ռայխ Վալտեր ֆոն Բրաուխիչ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
4, 05 միլիոն մարդ + 619 հազար Պահեստային (ՎՍԷ) 13 981 տանկեր 9397 ինքնաթիռ (7758 սարքին) 52 666 գործիք ու ականանետ[2] |
2, 74 միլիոն մարդ + 0, 85 միլիոն Գերմանիայի դաշնակիցներ 4215 տանկեր + 402դաշնակիցների տանկեր 3909 ինքնաթիռ + 964 դաշնակիցների ինքնաթիռներ 43 812գործիք ու ականանետ + 6673դաշնակիցների գործիք ու ականանետ[1] | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
2 630 067 սպանված և գերված 877 815 վիրավոր և հիվանդ |
Մոտ 1, 000, 000 զինվորական կորուստ Վերմախտ - 790, 000 |
Քաղաքական իրավիճակ
խմբագրելԳերմանիայում նացիոնալ-սոցիալիստների կառավարման ժամանակ երկրում սկսում են մեծանալ ռևանշիստական տրամադրությունները։ Նացիստական քարոզչամեքենան հորդորում էր Գերմանիայի ղեկավարությանը գրավել արևելքի տարածքները։ Դեռ 1930-ական թվականների կեսերին գերմանական կառավարությունը հայտարարում էր ԽՍՀՄ-ի հետ պատերազմի անխուսափելիության մասին։ Պլանավորելով հարձակվել Լեհաստանի վրա՝ գերմանական կառավարությունը որոշեց ապահովել իրեն արևելքից (հնարավոր է՝ պատերազմի մեջ մտնեին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան)։ 1939 թվականի օգոստոսին Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև կնքվեց չհարձակման պայմանագիր, որը կիսում էր Արևելյան Եվրոպայի հետ կապված նրանց փոխադարձ շահերը։
1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որի արդյունքում սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ ՌԿԿԱ լեհական արշավանքի ժամանակ Խորհրդային Միությունը իր զորքերը մտցրեց Լեհաստան և բռնագրավեց Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելառուսիան։ Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև հայտնվեց ընդհանուր սահման։
1940 թվականին դանիա-նորվեգական գործողության արդյունքում Գերմանիան գրավեց Դանիան և Նորվեգիան, ֆրանսիական պատերազմաշրջանի ընթացքում՝ Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը և Ֆրանսիան։ Այսպիսով, 1940 թվականի հունիսին Գերմանիան կարողացավ հիմնովին փոխել Եվրոպայում տիրող ռազմավարական իրավիճակը, պատերազմից դուրս հանել Ֆրանսիային, մայրցամաքից հանել անգլիական զորքերը։ Վերմախտի հաղթանակները հույս տվեցին Բեռլինին, որ շուտով կավարտվի Անգլիայի հետ պատերազմը, և Գերմանիան կկարողանա ամբողջ ուժերով հարձակվել ԽՍՀՄ-ի վրա, ինչը կարձակեր նրա թևերը Միացյալ Նահանգներին պատերազմ հայտարարելու համար[3]։
Բայց Գերմանիային չհաջողվեց Բրիտանիային դրդել պայմանագիր կնքել և ոչ էլ հաղթել նրան։ Պատերազմը շարունակվում էր, պատերազմական գործողությունները ծավալվում էին ծովում, Հյուսիսային Աֆրիկայում և Բալկաններում։ 1940 թվականի հունիսին Գերմանիան սկսվեց պատրաստվել անգլիական ծովափում համակցված դեսանտ «Ծովային առյուծ»-ի իջեցման ծրագրի իրագործմանը։ Սակայն պլանավորման ընթացքում Վերմախտին պարզ դարձավ, որ Լա Մանշով հարձակվելը կտա անորոշ արդյունք, մեծ կորուստներ։ Հոկտեմբերին «Ծովային առյուծ»-ի ծրագիրը փակվեց։ 1940 թվականի հոկտեմբերին Գերմանիան փորձեց Անգլիայի դեմ հանել Իսպանիային և Ֆրանսիային, նաև նախաձեռնեց բանակցություններ ԽՍՀՄ-ի հետ։
1940 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Խորհրդա-գերմանական բանակցությունները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ-ը դիտարկում է Եռյակ համաձայնությանը միանալու հնարավորությունը, սակայն ԽՍՀՄ-ի պահանջած պայմանները անընդունելի էին Գերմանիայի համար, քանի որ խորհրդային ղեկավարությունը պահանջում էր հրաժարվել Ֆինլանդիայի վրա հարձակվելուց և փակում էր Բալկաններով դեպի Մերձավոր Արևելք շարժվելու նրա հնարավորությունը[4]։
Գործողության ծրագրի մշակում
խմբագրելՑամաքային զորքերի գլխավոր հրամանատարությունը կազմեց ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի սևագիր նախագիծ՝ հենվելով 1940 թվականի հունիսին Հիտլերի առաջադրած պահանջների վրա, իսկ հուլիսի 22-ին սկսվեց հարձակման ծրագրի մշակումը, որը ստացավ ծածկագրային անվանում՝ «Բարբարոսա»։ Ծրագիրը, որը վերջնականապես մշակվել է գեներալ Ֆրիդրիխ Պաուլյուսի ղեկավարությամբ, հաստատվել է 1940 թվականի դեկտեմբերի 18-ին Վերմախտի Գերագույն գլխավոր հրամանատարության թիվ 21 ղեկավար հրահանգով։ Նախատեսվում էր Կարմիր Բանակի հիմնական ուժերի կայծակնային ջախջախում Դնեպր և Արևելյան Դվինա գետերի արևելքում, հետագայում նախատեսվում էր գրավել Մոսկվան, Լենինգրադը և Դոնբասը, որին հաջորդելու էր ելքը դեպի Արխանգելսկ - Վոլգա - Աստրախան։
Ծրագիրը նախատեսում էր հիմնական գործողությունները ծավալվել մոտ 4-5 ամիս։ Հիտլերը 1941 թվականի հունիսի 11-ի թիվ 32 ղեկավար հրահանգում նշում էր, որ հաղթական արշավանքը դեպի Արևելք կավարտվի աշնան վերջին։
ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսելու որորշումը հայտարարվել է Հիտլերի կողմից Ֆրանսիայի հանդեպ հաղթանակ տանելուց հետո՝ 1940 թվականի հուլիսի 31-ին։
Անգլիայի հույսը Ռուսաստանն ու Ամերիկան են։ Եթե Ռուսաստանից հույս չլինի, Ամերիկան նույնպես կհրաժարվի օգնել Անգլիային, քանի որ Ռուսաստանի ջախջախումը կբերի Արևելյան Ասիայում Ճապոնիայի հզորացմանը։ […]
Եթե Ռուսաստանը ջախջախվի, Անգլիան կկորցնի իր վերջին հույսը։ Այդ դեպքում Եվրոպայում և Բալկաններում կտիրի Գերմանիան։ Հետևություն Համաձայն այս դատողության՝ Ռուսաստանին պետք է չեզոքացնել: Ժամկետ` 1941 թվականի գարուն։ Ինչքան արագ մենք հաղթենք Ռուսաստանին, այնքան լավ։ Գործողությունը իմաստ կունենա միայն այն դեպքում, երբ մենք մեկ շեշտակի հարվածով ջախջախենք ամբողջ երկիրը։ Պետության մի հատվածի գրավումը բավարար չէ։ Գործողությունների կասեցումը ձմռանը վտանգավոր է։ Դրա համար ավելի լավ է սպասել, բայց հստակ որոշում կայացնել Ռուսաստանը ջախջախելու վերաբերյալ։ […] Ռազմական գործողությունների սկիզբ` 1941 թվականի մայիս։ Գործողությունների տևողություն` 5 ամիս։ Ավելի լավ կլիներ գործողությունները սկսել այս տարի, բայց դա հարմար չէ, քանի որ գործողությունը պետք է իրականացվի մեկ հարվածով։ Նպատակ` Ռուսաստանի ոչնչացում։ Գործողությունը բաժանված է. 1-ին հարված, Կիև, ելք դեպի Դնեպր, օդագնացությունը կքանդի անցումները։ Օդեսսա 2-րդ հարված, Մերձբալթյան երկրներով դեպի Մոսկվա, հետագայում երկկողմանի հարված` հյուսիսից և հարավից, ավելի ուշ` Բաքվի գրավման մասնավոր գործողություն։- Հալդեր Ֆրանց։ Զինվորական օրագիր։ 1940 թվականի հուլիսի 30-ի Հիտլերի խոսքի կոնսպեկտ[5]
|
1940 թվականի դեկտեմբերի 17-ին Հիտլերը Վերմախտի օպերատիվ ղեկավարության շտաբի պետի հետ ունեցած խոսակցության ժամանակ հատուկ նշել է. «1941 թվականին մենք պետք է լուծենք բոլոր եվրոպական հարցերը, քանի որ 1942 թվականին ԱՄՆ-ը պատրաստ կլինի պատերազմի մեջ մտնելու»։
Առանցքի ուժերին հայտարարվել էր «Բարբարոսա» գործողության մասին։ Ռումինական ռազմա-քաղաքական ղեկավարությունն ու Իտալիայի, Ֆինլանդիայի կառավարությունները տեղեկացվել էին 1941 թվականի գարնան վերջին, իսկ Հունգարիան՝ գրոհից մի քանի ժամ առաջ։
ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսելու լուրերը ստացվել են խորհրդային հետախուզության կողմից թիվ 21 հրահանգի՝ 1940 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրելուց 11 օր անց։ Այդ լուրերով պատերազմը պետք է սկսվեր 1941 թվականի մարտին։ Բայց ստացած տեղեկատվությունը կիսատ էր և ոչ լիարժեք, իսկ ծրագրի կոնկրետ պարունակությունը մնում էր անհայտ[6]։
Կողմերի ծրագրեր
խմբագրելԳերմանիա
խմբագրել«Բարբարոսա» ծրագրի ընդհանուր ռազմավարական պլանով նախատեսվում էր կարճ ժամանակում պարտության մատնել ԽՍՀՄ-ին՝ մինչև Անգլիայի հետ պատերազմի ավարտը։ Գաղափարի հիմքում ընկած էր «երկրի արևելյան հատվածում կենտրոնացված ռուսական գլխավոր ճակատի զորքերի ջախջախումը, ինչպես նաև Պրիպյատից հյուսիս և հարավ ընկած տարածքների վրա արագ և խոր հարվածներ հասցնելը, ապա, օգտագործելով այդ ճեղքումը, ոչնչացնել թշնամու զորքը»։
1940 թվականի դեկտեմբերի 6-ին Հիտլերը գեներալներ Յոդլին և Վալտերին հանձնարարեց մշակել պատերազմի մանրամասն ծրագիր։ Բաժնի պարտականությունների մեջ էր մտնում պատերազմի վարման բոլոր հարցերը, քարոզչական միջոցառումների համաձայնեցումը, զինված ուժերի համագործակցությունը քաղաքացիական հիմնարկների հետ։ Բացի այդ, բաժինը պետք է մասնակցեր կառավարման մարմիններին ուղղված ֆյուրեր հրահանգի մշակմանը։ Վարմիլոտ՝ թիվ 21 հրահանգի գլխավոր մշակողներից մեկը, որն ուներ կոդային «Ֆրից» անվանումը, հետագայում՝ «Բարբարոսա»։
Ծրագրով նախատեսվում էր ոչնչացնել խորհրդային զորքի հիմնական մասը Դնեպրից և Արևմտյան Դվինայից արևելք ընկած հատվածում՝ չթողնելով նրանց շարժվել դեպի երկրի խորքը։ 8-րդ օրը գերմանական զորքերը պետք է հասնեին Կաունաս, Բանովիչի, Լվով, Մոգիլև-Պոդոլսկ։ Պատերազմի 20-րդ օրը նրանք պետք է գրավեին տարածքը և հասնեին՝ Դնեպր (Կիևից հարավ), Մոզիր, Ռոգաչով, Օրշա, Վիտեբսկ, Վելիկիե Լուկի, Պսկովից հարավ, Պյարնուից հարավ։ Սրան կհետևեր 20 օր տևողությամբ դադար, որի ժամանակ ենթադրվում էր վերախմբավորել և կենտրոնացել միավորումները, զորքերին հանգիստ տալ և պատրաստել մատակարարման նոր բազա։ Պատերազմի 40-րդ օրը պետք է սկսվեր գրոհման 2-րդ փուլը։ Դրա ընթացքում նախատեսվում էր գրավել Մոսկվան, Լենինգրադը և Դոնբասը։
Մեծ նշանակություն էր տրվում Մոսկվայի գրավմանը. «Այս քաղաքի գրավումը կտար և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարաբերություններում մեծ հաջողություն, իսկ ռուսները կզրկվեին երկաթուղային կարևորագույն հանգույցից»։ Վերմախտի հրամանատարությունը կարծում էր, որ մայրաքաղաքի պաշտպանման համար Կարմիր բանակը կօգտագործի իր բոլոր մնացած ուժերը, ինչն էլ հնարավորություն կտար գերմանական զորքին ջախջախել նրանց մեկ գործողությամբ։
Որպես վերջնագիծ նշվում էր Արխանգելսկ - Վոլգա - Աստրախան գիծը, բայց գերմանական Գեներալ շտաբը գործողությունը այդքան երկար չէր պլանավորում[7]։
«Բարբարոսա» ծրագրում մանրամասնորեն նշվում էր բանակի խմբերի խնդիրները, նրանց և նրանց դաշնակիցների փոխգործունեության հաջորդականությունը, նաև Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային նավատորմի խնդիրները։ Հրահանգի հավելումում մշակվել էին մի շարք փաստաթղթեր, գնահատվել էին խորհրդային Զինված ուժերը, մոլորեցման հրահանգը, գործողությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակը, հատուկ նշումներ և այլն։
Մասնավորապես, Բեռլինում ստեղծվել էր մոլորեցման հատուկ բյուրո։ Տարածվում էր Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև գոյություն ունեցող գաղտնի համաձայնության մասին կարծիք, համաձայն որի նրանք կիսում էին Անգլիայի արևելքում, նաև Հնդկաստանում գտվող տարածքները։ Դրա համար իբր ենթադրվում էր անցկացնել գերմանական զորքերը Ռուսաստանի հարավով։ Եվ այս պատրաստությունները հանդիսանում էին համաշխարհային պատմությամ մեջ ոչ մի բանի հետ չհամեմատվող Անգլիայի վրա հարձակման թաքցնելու միջոցառում[8]։ Հաշվի առնելով ակնհայտ թշնամությունը, որը դրսևորվում էր խորհրդային քարոզչությամբ, այն թվում էր բավականին համոզիչ։ Այդպես էին կարծում սահմանում գտնվող զինվորները, որոնք տեսնում էին պատրաստությունները։ Պարզ էր, որ պատրաստությունները չէին համապատասխանում կռվում մասնակցությանը[9]։
Որպես «Բարբարոսա» ծրագրի զարգացում՝ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը 1941 թվականի հունվարի 31-ին ստորագրեց զորքերի կենտրոնացման վերաբերյալ հրահանգ։ Համաձայն գերմանական փաստաթղթերի՝ գերմանական Գերագույն հրամանատարությունը ուներ Կարմիր բանակի մասին բավականին մեծ ռազմա-ռազմավարական տեղեկություն, մասնավորապես, յուրաքանչյուր զինվորական օկրուգի զորքերի քանակի[10] և առանձին միավորումների տեղաբաշխման մասին։
Հիտլերի կողմից ստորագրված թիվ 21 հրահանգում նշվում էր հնարավոր ամենավաղ հարձակման ժամանակը՝ 1941 թվականի մայիսի 15-ը։ Ավելի ուշ Բալկանում ընթացող գործողությունների պատճառով հետաձգվեց մինչև հունիսի 22-ը։ Վերջնական հրամանը տրվել է հունիսի 17-ին։
Ռազմավարական օդային հետախուզություն
խմբագրելԽորհրդային ՌԾՈւ-ի թվային գերակշռությունը չեզոքացնելու համար գրոհման ծրագիրը նախատեսում էր Արևելյան ՌՕ-ի օդագնացության հիմնական մասի ոչնչացումը բազավորման օդանավակայաններում։ Հաջողություն ապահովողող պայմանները մանրամասնորեն ծրագրավորումն ու հարվածի հանկարծակելիությունն էին։ Գործողության պատրաստման մեջ կարևոր դեր է խաղացել Լյուֆտվաֆֆեի օդային հետախուզությունը։ Հետախուզության վարման համար ստեղծվել է հատուկ էսկադրա՝ Լյուֆտվաֆֆեի ղեկավարությամբ(գերմ.՝ Aufkl ungsgruppe des Oberbefehlshabers der Luftwaffe - Aufkl. St. (F)/Ob. d. L), այսպես կոչված «Ռովելի խումբը»։ Խումբն ուներ զինված ռմբարկուների տորմիղ (Dornier Do 215, He 111, Ju 88, Ju 86)` վերափոխված օդալուսանկարչության վարման համար։ Թռչելով այնպիսի բարձրությունների վրա, որոնք անհասանելի էին խորհրդային կործանիչ ռմբարկուների համար, խումբը իրականացնում էր ԽՍՀՄ-ի արևելյան հատվածների լայնամասշտաբ լուսանկարչություն, այդ թվում ռազմական օդանավակայանները։ Թռիչքների մի մասը հասնում էր մինչև Բաքու և Գորկի։ Հենց այս նկարներն ապահովեցին առաջին հարվածի արդյունավետությունը։
ԽՍՀՄ
խմբագրելՊատերազմից առաջ շտաբային վերջին ուսուցումները ԽՍՀՄ-ում իրականացվել են երկու փուլով[11].
Առաջին վարժանքը, որը իրակացվել է 1941 թվականի հունվարի 2-6-ին հարավարևելյան ուղղությունում, դարձավ օժանդակ հարվածի փորձը։
Երկրորդ վարժանքը, որտեղ մշակվում էին կողմերի գործողությունները հարավարևելյան ուղղությունում անց է կացվել 1941 թվականի հունվարի 8-11-ը։ Մշակվել էին միայն «արևելյանների» գրոհման գործողությունները, և հիմնական հենումը արվում էր այն բանի վրա, որ անձնակազմը օպերատիվ միացումների վարման փորձ ունենա։ Խաղը սկսվում էր այն ժամանակ, երբ «արևելյանների» զորքերը դուրս կքշվեին սահմանից 90-180 կիլոմետր արևելք։
Պաշտպանության հարցերը ուսումնասիրվում էին միայն այնքան, որքան հարկավոր կլիներ իմանալ վարժանքի ընթացքում։
Այս փուլում Արևմտյան ճակատի «արևելյանները» պետք է անցնեին գրոհման, որպեսզի ոչնչացնեին Վարշավայի «արևմտյանների» խմբավորմանը։ Իր հերթին, հարավարևմտյան ճակատը, ծածկվելով արևմուտքից Վիսլայով, պետք է ոչնչացներ «հարավարևմտյանների» և «հարավայինների» հիմնական ուժերը, գրավել Կրակովի, Բուդապեշտի, Տիմիշոարայի, Կրայովի դիրքերը։
Ո՛չ վարժանքներում, ո՛չ հաջորդող խորհրդակցությունում չէին դիտարկվում այն իրավիճակները, որոնք կարող էին առաջանալ առաջին գործողություններում Գերմանիայի հարձակման դեպքում[11]։
Ելնելով վարժանքների վերլուծությունից՝ 1941 թվականին մշակված Կարմիր բանակի Արևմուտքում ծավալվելու ռազմավարական ծրագրում նշվում էր. «Կարմիր բանակի ծավալումը Արևմուտքում առաջացնում է լուրջ կասկածներ, որ կռիվներն այս ճակատում կարող են ձգձգվել»։
Այդ պատճառով գլխավոր հարվածը որոշված էր հասցնել հարավարևմտյան ուղղությունում։ Մարտյան ծրագրի հատվածում, որը նվիրված էր այդ ուղղությանը, գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Վատուտինը թողել է մակագրություն. «Գրոհումը սկսել 12.6»: Սա ռազմական գործողությունների սկսման միակ փաստացի ֆիքսված ամսաթիվն է։
1941 թվականի մայիսի կեսին Վատուտինն ու նրա տեղակալ Ալեքսանդր Վասիլևսկին մշակեցին «նախազգուշացնող հարվածի» ծրագիր։ Նախատեսվում էր, որ հարավարևմտյան ուղղությունում 152 խորհրդային դիվիզիաները կջախջախեին 100 գերմանականին։ Գրոհման 30-րդ օրը նախատեսվում էր գրավել Կատովիցեն, Կրակովը և հասնել Օպպելնի, Լոդզի, Մոդլինի, Օստրոլենկայի սահմաններին։ Դրանից հետո հարձակվողները պետք է թեքվեին դեպի Բալթիկա և ոչնչացնեին գերմանական ուժերը Լեհաստանում և Արևելյան Պրուսիայում։
Այս գործողությանն օժանդակելու նպատակով Արևմտյան ճակատը հարձակվելու էր Վարշավայի վրա։ Օժանդակ հարվածը հասցվելու էր Ռումինիայում։ Ինչպես խաղում էր պլանավորված, թշնամու խմբավորումը որոշված էր շրջապատել Բոտոշանիի մոտ, հետո շարժվել դեպի Յաշ և Պլոեշտի։
Հաշվառված էր, որ Կարմիր բանակի գրուհումը հանկարծակիի կբերի թշնամուն։ Գերմանիայի, Հունգարիայի և Ռումինիայի զորքերի գործողությունների կոորդինացման մասին խոսք չէր գնում։
Վարժանքի պայմաններում զորքերը բոլոր հրամանները կատարում էին ժամանակին, հաղորդակցման միջոցները բավարար էին, որի շնորհիվ զորքի կառավարումը չէր խախտվում։ Հաշվի չէր առնվել նաև այն փաստը, որ ԱԳԿԲ-ի անձնակազմը բավարար չի տիրապետում նոր ռազմական գործիքներին[11]։
Կարմիր բանակի զորքերի ուրվագիծը սովետա-գերմանական սահմանի վրա խոցելի էր։ Մասնավորապես, Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Գեորգի Ժուկովը հիշում էր[12]
Պատերազմի նախօրեին Կարմիր բանակի Արևմտյան շրջանի 3-րդ, 4-րդ, 10-րդ բանակները տեղակայված էին Բելոստոկի ելուստում, ուղղված սեպի թշնամին, ամենահարմար դիրքը 10-րդ բանակի մոտ էր։ Զորքերի այս ուրվագիծը ստեղծում էր Գրոդնոյի և Բրեստի կողմից շրջապատման սպառնալիք։ Զորքերի տեղաբաշխումը Գրոդնոյի, Սուվալկովի և Բրեստի ուղղություններում բավարար հզոր չէր և չէր կարող դիմադրել Բելոստոկի խմբավորմանը։ Այս սխալ տեղաբաշխումը մնացել է մինչև պատերազմի սկիզբը[13][14].: |
Բրիտանական հետախուզություն
խմբագրել1940 թվականի վերջին բրիտանական հետախուզությունը կարողացավ ջարդել գերմանական որոշ ծածկագրեր։ Ստացված ինֆորմացիայի թվում կային նաև տեղեկություններ ԽՍՀՄ ներխուժելու նախապատրաստման մասին։ Չնայած աղբյուրի բացահայտման վտանգին՝ տեղեկությունները փոխանցվել են խորհրդային կառավարությանը։ Սակայն Ստալինը այդ տեղեկություններին պատշաճ ուշադրություն չդարձրեց[15]։
Ուժերի տեղաբաշխում
խմբագրելԳերմանիան և դաշնակիցները
խմբագրել1941 թվականի հունիսի 22-ին ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար ստեղծվել էին 4 բանակներ, ընդհանուր քանակով 157 դիվիզիա և 12 բրիգադա։ Հաշվի առնելով Արևմուտքում տեղակայված ռազմական պահեստը՝ խմբավորումը բաղկացած էր 183 դիվիզիայից և 13 բրիգադայից։
- Բանակների «Հյուսիս» խումբը (հրամանատար՝ գեներալ-ֆելդմարշալ Վիլհելմ Ռիտտեր ֆոն Լեեբ) տարածված էր Արևելյան Պրուսիայում, Մեմելից Հոլդապ ընկած ճակատում։ Նրա կազմի մեջ էին 16-րդ բանակը, 18-րդ բանակը և 4-րդ տանկային խմբավորումը՝ ընդհանուր 29 դիվիզիա (այդ թվում 3 տանկային և 3 մեքենայավորված դիվիզիա)։ Գրոհմանը աջակցում էր 1-ին օդային տորմիղը, որն ուներ 1070 մարտական ինքնաթիռ։ «Հյուսիս» խմբի խնդիրների մեջ էր մտնում ջախջախել խորհրդային զորքերը Մերձբալթիկայում, գրավել Լենինգրադը, Բալթիկական ծովի նավահանգիստները, այդ թվում Տալինն ու Կրոնշտադտը։
- Բանակների «Կենտրոն» խումբը (հրամանատար՝ գեներալ-ֆելդմարշալ Ֆեդոր ֆոն Բոկ) տեղակայված էր Հոլդապից Վոդավի ընկած տարածքում։ Նրա կազմի մեջ էին մտնում 4-րդ բանակը, 9-րդ բանակը, 2-րդ տանկային բանակը, 3-րդ տանկային բանակը՝ ընդհանուր 50 դիվիզիա (այդ թվում 9 տանկային և 6 մեքենայացված) և 1 բրիգադա։ Գրոհմանը աջակցում էր 2-րդ օդային տորմիղը, որն ուներ 1680 մարտական ինքնաթիռ։ «Կենտրոն» խմբի խնդիրներից էր ճեղքել խորհրդային պաշտպանության ռազմավարական ճակատը, շրջապատել և ոչնչացնել Կարմիր բանակի զորքերը Բելառուսիայում և զարգացնելը գրոհը դեպի Մոսկվա։
- Բանակների «Հարավ» խումբը (հրամանատար՝ գեներալ-ֆելդմարշալ Հերդ ֆոն Րունդշտեդտ), որի ղեկավարության տակ էին գտնվում Ռումինիայի ցամաքային զորքերը, տեղակայված էր Լյուբլինից Դունայ ընկած տարածքում։ Նրա կազմի մեջ էին մտնում 6-րդ բանակը, 11-րդ բանակը, 17-րդ բանակը, 4-րդ ռումինական բանակը, 1-ին տանկային խումբը՝ ընդհանուր 57 դիվիզիա (այդ թվում 9 տանկային և մեքենայացված) և 9 բրիգադա (այդ թվում 2 մեքենայացված)։ Գրոհմանը աջակցում էր 4-րդ օդային տորմիղը, որն ուներ 800 մարտական ինքնաթիռ և ռումինական ՎՎՍ-ի 500 ինքնաթիռ։ Այս խմբի խնդիրն էր ոչնչացնել խորհրդային զորքերը աջափնյա Ուկրաինայում, դուրս գալ Դնեպր, շարունակել ու զարգացնել գրոհը Դնեպրից արևելք։
- Գերմանա-ֆիննական զորքերի խումբը (հրամանատար՝ ֆելդմարշալ Կարլ Գուստավ Էմիլ Մաներհեյմ) տեղակայված էր սովետա-ֆիննական սահմանի վրա։ Նրա մեջ էին մտնում Նորվեգիայի բանակը, Ֆիննական բանակը, Կարելյան բանակը՝ ընդհանուր 20 դիվիզիա (այդ թվում 1 մեքենայացված) և 3 բրիգադա։ Այս խմբի խնդիրն էր անցել գրոհման ավելի ուշ, ջախջախել դիմակայող խորհրդային զորքը, պաշարել Լենինգրադը, գրավել Մուրմանսկը, գրոհելով դեպի Արխանգելսկ։
- Պահեստային բանակ։ 1941 թվականի հուլիսի 4-ին Արևելքում կենտրոնանում են 13 դիվիզիա և 1 բրիգադա։ 1941 թվականի հուլիսի 4-ից հետո կենտրոնանում են 11 դիվիզիա։ Գերմանիայում մնում են 2 դիվիզիան։
ԽՍՀՄ
խմբագրելԽՍՀՄ-ի ռազմական շրջաններում 1941 թվականի հունիսի 21-ի ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի որոշմամբ ստեղծվել է 4 ճակատ[16]։ 1941 թվականի հունիսի 24-ին ստեղծվել է Հյուսիսային ճակատը։ Համաձայն տեղեկանքի, որը կազմվել է ՌԿԿԱ-ի գլխավոր շտաբի ղեկավար Վատուտինի կողմից պատերազմի նախօրեին, ցամաքային զորքերն ունեին 303 դիվիզիա, դրանց թվում Արևմուտքում 237 դիվիզիան էին (այդ թվում 51 տանկային և 25 մեքենայացված)։ Խմբերը արևմուտքում շարված էին 3 էշելոնով։
- Հյուսիս-արևմտյան ճակատը (հրամանատար, գեներալ-գմբապետ Ֆյոդոր Կուզնեցով) կազմվել է Մերձբալթիկայում։ Նրա կազմի մեջ էին մտնում 8-րդ բանակը (գեներալ-մայոր Պյոտր Սոբեննիկով), 11-րդ բանակը (գեներալ-մայոր Վասիլի Մորոզով) և 27-րդ բանակը (գեներալ-մայոր Նիկոլայ Բերզարին)` ընդամենը 34 դիվիզիա (այդ թվում 6 տանկային և մեքենայացված)։ Ճակատին աջակցում էր Հյուսիս-արևմտյան ճակատի ՎՎՍ-ն։
- Արևմտյան ճակատը (հրամանատար, բանակի գեներալ Դմիտրի Պավլով) կազմվել է Բելառուսում։ Նրա կազմի մեջ էին մտնում 3-րդ բանակը (գեներալ լեյտենանտ Կուզնեցով), 4-րդ բանակը (գեներալ մայոր Ալեքսանդր Կորոբկով), 10-րդ բանակը (գեներալ մայոր Կոնստանտին Գոլուբև) և 13-րդ բանակը (գեներալ-լեյտենանտ պյոտր Ֆիլատովը)` ընդամենը 45 դիվիզիա (այդ թվում 20 տանկային և մեքենայացված)։ Ճակատին աջակցում էր Արևմտյան ճակատի ՎՎՍ-ն։
- Հարավ-արևմտյան ճակատը (հրամանատար, գեներալ-գմբապետ Միխաիլ Կիրպոնոս) կազմվել է Արևմտյան Ուկրաինայում։ Նրա կազմի մեջ էին մտնում 5-րդ բանակը (տանկային զորքերի գեներալ-մայոր Միխաիլ Պոտապով), 6-րդ բանակը (գեներալ-լեյտենանտ Իվան Մուզիչկո), 12-րդ բանակը (գեներալ-մայոր Պավել Պոնեդելին) և 26-րդ բանակը (գեներալ-լեյտենանտ Ֆյոդոր Կոստենկո)` ընդամենը 45 դիվիզիա (այդ թվու, 18 տանկային և մեքենայացված)։ Ճակատին աջակցում էր Հարավարևմտայն ճակատի ՎՎՍ-ն։
- Հարավային ճակատը (հրամանատար, բանակի գեներալ Իվան Տյուլենև) կազմվել է Մոլդովայում և Հարավային Ուկրաինայում։ Նրա կազմի մեջ էին մտնում 9-րդ բանակը (գեներալ-գմբապետ Յակով Չերևիչենկո) և 18-րդ բանակը (գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սմիրնով)` ընդամենը 26 դիվիզիա (այդ թվում 9 տանկային և մեքենայացված)։ Ճակատին աջակցում էր Հարավային ճակատի ՎՎՍ-ն։
- Հյուսիսային ճակատը (հրամանատար, գեներալ-լեյտենանտ Պոպով) կազմվել է Լենինգրադի ռազմական շրջանի բազայում։ Նրա կազմի մեջ էին մտնում 7-րդ բանակը (գեներալ-լեյտենանտ Գորելենկո), 14-րդ բանակը (գեներալ-լեյտենանտ Ֆրոլով), 23-րդ բանակը (գեներալ-լեյտենանտ Պշեննիկով)` ընդամենը 22 դիվիզիա և 1 բրիգադա։ Ճակատին աջակցում էր Հյուսիսային ճակատի ՎՎՍ-ն։
- Բալթիկական տորմիղը (հրամանատար, ադմիրալ Վլադիմիր Տրիբուց) տեղակայված էր Բալթիկական ծովում։ Նրա կազմում կար 2 գծանավ, 2 հածանավ, 2 էսկանդրոնային ականակիր, 19 էսմինեց, 65 սուզանավ, 48 տորպեդային նավ և ուրիշ տեսակի նավեր, 656 ինքնաթիռ։
- Սևծովյան տորմիղը (հրամանատար, փոխ-ծովակալ Ֆիլիպ Օկտյաբրսկի) տեղակայված էր Սև ծովում։ Նրա կազմում կար 1 գծանավ, 5 թեթև հածանավ, 16 էսկանդրոնային ականակիր, 47 սուզանավ, 2 տորպեդային նավերի բրիգադա, ուրկանապարկակիր նավերի մի քանի դիվիզիա, 600-ից ավել ինքնաթիռ։
ԽՍՀՄ զինված ուժերի զարգացումը չհարձակման պայմանագիր կնքելուց հետո
խմբագրել1940-ական թվականների սկզբին ինդուստրացման ծրագրի արդյունքում Խորհրդային Միությունը ծանր արդյունաբերության զարգավածության մակարդակով երրորդն էր ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին խորհրդային տնտեսությունը հակում ուներ դեպի ռազմական տեխնիկայի արտադրությունը[17]։
1939 թվականի հունվարի 1 | 1941 թվականի հունիսի 1941 | մեծացման % | |
---|---|---|---|
Դիվիզիաներ | 131, 5 | 316, 5 | 140, 6 |
Անձնակազմ | 2 485 000 | 5 774 000 | 132, 4 |
Սարքեր և ականանետեր | 55 800 | 117 600 | 110, 7 |
Տանկեր | 21 100 | 25 700 | 21, 8 |
Մարտական ինքնաթիռներ | 7700 | 18 700 | 142, 8 |
Արևմտյան ռազմական կայաններում 1941 թվականի հունիսին կար ավելի քան 11 հազար տանկ, այդ թվում 1306 նորագույն Տ-34, ԿՎ-1 ը ԿՎ-2[18]։ Այն դեպքում, որ ԽՍՀՄ-ի վրա գրոհելու համար վերմախտին հատկացվել էր 3332 տանկ, այդ թվում 230 հրամանատարական տանկ, 180 Տ-I, 746 Տ-II, 772 38(t), 965 T-III, 439 T-IV: Բացի այդ, ֆիննական բանակն ուներ 86 տանկ, ռումինականը՝ 60 (բոլորը հին տիպարի)։ Խորհրդային տանկերը՝ Տ-34 ու ԿՎ, բոլոր հիմնական բնութագիրներով գերազանցում էին վերմախտի տանկերին[19]։
Գերմանացի գեներալ և ռազմական պատմաբան Կուրտ ֆոն Տիպելսկիրխը գրում էր, որ գերմանական հրամանատարությունը, գիտակցելով, որ խորհրդային զորքերի տանկերի թվաքանակը ավելի շատ է (հավանաբար 4-5 անգամ), հիմք էր ընդունում այն փաստը, որ ռուսները ետ էին մնում մեծ շարժունակ միավորումների կազմակերպման մեջ, որոնք նախատեսված էին օպերատիվ խնդիրների լուծման համար։ Խորհրդային օդագնացությունը համարվում է գերմանականից թույլ, չնայած նրա ինքնաթիռների քանակը մի քանի անգամ գերազանցում էր գերմանականինը։ Խորհրդա-ֆինլանդական պատերազմը բացահայտեց միջին և կրտսեր թիմային օղակի ոչ բավարար տակտիկական պատրաստությունը։ Ռուս զինվորի դիմացկունության և մանրահաճության մեջ կասկած չկար։ Սակայն, ենթադրվում էր, որ խորհրդային զորքերը չեն կարողա դիմադրել գերմանական զորքերի հանկարծակի հարվածներին[20]։
Առաջին փուլ։ Գրոհում։ Սահմանամերձ մարտեր (հունիսի 22 - հուլիսի 10, 1941)
խմբագրելԳրոհի սկիզբ
խմբագրելՀիտլերի «Արևելյան ճակատի զինվորներին» ուղղված խոսքը հրամանատարները ներկայացրել են 1941 թվականի հունիսի 22-ին։ Այդ նույն օրը ԽՍՀՄ-ին պատերազմ են հայտարարել Իտալիան (իտալական զորքերը սկսել են մարտական գործողությունները 1941 թվականի հունիսի 20-ից) և Ռումինիան, հունիսի 27՝ Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան։ Գերմանական զորքերի ներխուժումը հանկարծակիի բերեց խորհրդային զորքերին, առաջին իսկ օրը ոչնչացվել էր ռազմական տեխնիկայի, ռազմապահեստի մեծ մասը, գերմանացիները կարողացան ապահովել ամբողջական տիրապետություն օդում (շարքից դուրս են եկել մոտ 1200 ինքնաթիռներ)[21]
Վաղ առավոտյան՝ ժամը 3-ին, առանց պատերազմ հայտարարելու Վերմախտի սակրավորները մտան խորհրդային տարածք, իսկ 1941 թվականի հունիսի 22-ի ժամը 4-ին Գերմանիան ներխուժեց ԽՍՀմ։ Գերմանիայի գրոհը ծավալվում էր 3000 կմ ձգվածությամբ տարածքի վրա՝ 3 տարբեր ուղղություններով։ ԽՍՀՄ-ի հյուսիսում գաղափարական թիրախը Լենինգրադն էր, ԽՍՀՄ-ի կենտրոնում քաղաքական թիրախը՝ Մոսկվան, ԽՍՀՄ-ի հարավում տնտեսական թիրախը՝ Կիևն ու Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը[9][22]։ Բալթիկ և Սև ծովերի հաղորդակցման ուղիների վրա տեղադրվել են սուզանավեր, ականափակոցներ։ Ցամաքում հզոր հրետանային պատրաստությունից հետո գրոհման անցան առաջնային մասերը, իսկ նրանց հետևից Վերմախտի գլխավոր ուժերը։ Սակայն խորհրդային հրամանատարությունը չկարողացավ լրջորեն գնահատել իրենց զորքերի դիրքը։ Գլխավոր զինվորական խորհուրդը հունիսի 22-ի երեկոյան ճակատի Զինվորական խորհուրդներին հրանանգներ ուղղեց, ըստ որոնց հարկավոր էր հունիսի 23-ին հակահարված հասցնել թշնամու զորքին։ Ձախողված հակահարվածների արդյունքում խորհրդային զորքերի վիճակը էլ ավելի բարդացավ։
Ֆիննական զորքերը չանցան սահմանը, սպասելով դեպքերի զարգացմանը, սակայն տրամադրեցին Գերմանիայի օդագնացությանը վերալիցքավորման հնարավորություն։ Խորհրդային հրամանատարությունը հունիսի 25-ին ռմբակոծեց ֆիննական տարածքը։ Ֆինլանդիան պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին, և գերմանական զորքերը ներխուժեցին Կարելիա և Զապոլյարե՝ մեծացնելով ճակատի գիծը, վտանգի տակ դնելով Լենինգրագի և Մուրմանսկի երկաթուղային ճանապարհը։ Մարտական գործողությունները շուտով վերածվեցին դիրքային պատերազմի։
Հյուսիսային ուղղություն
խմբագրելԽորհրդային հյուսիսարևմտյան ճակատի դեմ սկզբում գործում էին երկու տանկային խմբավորումներ.
- Բանակների «Հյուսիս» խումբը գործում էր լենինգրադյան ուղղությունում, իսկ նրա հիմնական հարվածային ուժը՝ 4-րդ տանկային խումբը գրոհում էր Դաուհավպիլս։
- Բանակների «Կենտրոն» խմբի 3-րդ տանկային խումբը գրոհում էր Վիլնյուսի ուղղությունում։
1941 թվականի հունիսի 22-ին Լիտվայի ճակատի ակտիվիստները զինված ապստամբություն սկսեցին խորհրդային կառավարության դեմ։ Ապստամբները հսկողության տակ էին վերցնում ստրատեգիորեն մեծ նշանակություն ունեցող օբյեկտներ և քաղաքներ, հարձակվում էին Կարմիր բանակի նահանջող զորամասերի վրա, սպանում էին խորհրդային ակտիվիստներին։
Հյուսիս-արևմտյան ճակատի 2 մեքենայացված կորպուսներով (գրեթե 1000 տանկ) հակահարված տալու փորձը Ռասեյնյայ քաղաքի մոտ ավարտվեց կատարյալ ձախողմամբ, և հունիսի 25-ին որոշվեց հեռացնել զորքերը դեպի Արևմտայն Դվինա։
Բայց հունիսի 26-ին գերմանական 4-րդ տանկային խումբը փութացրեց Արևմտյան Դվինան (56-րդ մոտոկորպուս ֆոն Մանշտեյնի հրամանատարությամբ, հուլիսի 2-ին՝ 41-րդ մոտոկոպուս Ռայնհարդտի հրամանատարությամբ)։ Մեքենայացված կորպուսների հետևից շարժվում էին հետևակային դիվիզիաները։ Հունիսի 27-ին Կարմիր բանակի մասերը դուրս եկան Լիբավայից։ Հուլիսի 1-ին գերմանական 18-րդ բանակը գրավեց Ռիգան և դուրս եկավ հարավային Էստոնիա։
Այդ ժամանակ գերմանական բանակների «Կենտրոն» խմբի 3-րդ տանկային խումբը, հաղթահարելով խորհրդային զորքերի դիմադրությունը Ալիտուսում, հունիսի 24-ին գրավեց Վիլնյուսը, թեքվեց դեպի հարավ-արևելք և դուրս եկավ խորհրդային Արևմտյան ճակատի թիկունք։
Կենտրոնական ուղղություն
խմբագրելԲարդ իրավիճակ էր ստեղծվել Արևմտայն ճակատում։ Առաջին իսկ օրը Արևմտյան ճակատի թևային բանակները (3-րդ բանակ Գրոդնոյի շրջանում և 4-րդ բանակը Բրեստի շրջանում) տարան մեծ կորուստներ։ Արևմտյան ճակատի մեքենայացված կորպուսների հակահարվածները հունիսի 23-25-ին ավարտվում էին ձախողումներով։ Գերմանական 3-րդ տանկային խումբը, հաղթահարելով խորհրդային զորքերի դիմադրությունը Լիտվայում և շարժվելով դեպի Վիլնյուս, անցավ խորհրդային 3-րդ և 10-րդ բանակները հյուսիսից, իսկ գերմանական 2-րդ տանկային խումբը, թողնելով թիկունքում Բրեստի ամրոցը, հասավ Բարանովիչներ և անցավ նրանց հարավից։ Հունիսի 28-ին գերմանացիները գրավեցին Բելառուսիայի մայրաքաղաքը և շրջափակեցին Արևմտյան ճակատի հիմնական ուժերի օղակը։
1941 թվականի հունիսի 30-ին Արևմտյան ճակատի հրամանատար բանակի գեներալ Պավլովը հեռացվեց հրամանատարությունից, հետագայում ռազմական տրիբունալի որոշմամբ նա Արևմտյան ճակատի մյուս գեներալների և սպաների հետ գնդակահարվեց։ Արևմտյան ճակատի զորքերը սկզբից գլխավորեց գեներալ-լեյտենանտ Երյոմենկոն (հունիսի 30), հետո պաշտպանության ժողկոմի մարշալ Տիմոշենկոն (նշանակվել է հուլիսի 2-ին)։ Հաշվի առնելով այն, որ Արևմտյան ճակատի հիմնական ուժերը ջախջախվել էին Բելստոկ-Մինսկի մարտում, հուլիսի 2-ին Արևմտյան ճակատի մեջ մտցվեցին Երկրորդ ռազմավարական էշելոնի զորքերը։
Հուլիսի սկզբին վերմախտի մեքենայացված կորպուսները հաղթահարեցին խորհրդային պաշտպանության սահմանը Բերեզինա գետի ափին և շարժվեցին դեպի Արևմտյան Դվինա և Դնեպր, սակայն հանկարծակի հանդիպեցին Արևմտյան ճակատի վերականգնված զորքերին (առաջին էշելոնում 22-րդ, 20-րդ և 21-րդ բանակները)։ 1941 թվականի հուլիսի 6-ին խորհրդային հրամանատարությունը գրոհեց լեպելի ուղղությամբ։ Հուլիսի 6-9-ը Օրշայի և Տիբետսկի միջև տեղի ունեցավ տանկային մարտ, խորհրդային կողմն ուներ մոտ 1600 տանկ, իսկ գերմանականը մոտ 700, գերմանական զորքերը պարտության մատնեցին խորհրդային զորքերը և հուլիսի 9-ին գրավեցին Վիտեբսկը։ Մնացած խորհրդային զորքի մասերը շարժվեցին տեղակայվեցին Վիտեբսկի և Օրշայի միջև։
Հարավային ուղղություն
խմբագրելՎերմախտի ռազմական գործողությունները հարավում, որտեղ գտնվում էր ԲԳԿԲ-ի (Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ) ամենահզոր խմբավորումը, հաջողությունների չէին հասնում։ Հունիսի 23-25 Սև ծովի տորմիղի օդագնացությունը ռմբային հարված հասցրեց ռումինական քաղաքներին՝ Սուլինա և Կոստանցա, հունիսի 26-ին Սև ծովի տորմիղի նավերը, զուգահեռ օդագնացության հետ, հարված հասցրեցին Կոնստանցային։ Ձգտելով կանգնեցնել գերմանական 1-ին տանկային խմբի գրոհումը, Հարավ-արևմտյան ճակատի հրամանատարությունը վեց մեքենայացված կորպուսներով հակահարված հասցրեց (մոտ 2500 տանկ)։ Դուբնո - Լուցկ - Բրոդայի շրջանում տեղի ունեցած խոշոր տանկային մարտի հետո խորհրդային զորքերը չկարողացան ոչնչացնել թշնամուն և տարան մեծ կորուստներ, սակայն նրանք կանգնեցրին գերմանացիներին, որոնք փորձում էին առաջ գնալ։ Հուլիսի 1-ին Հարավ-արևմտյան ճակատի զորքերը հետ քաշվեցին Կորոստեն - Նովոգրադ-Վոլինսկի - Պրոսկուրովի ամրացված սահման։ Հուլիսի սկզբին գերմանացիները ճեղքեցին ճակատի աջ թևը Նովոգրադ-Վոլիսնսկիյի մոտ և գրավեցին Բերդիչևն ուն Ժիտոմիրը, սակայն խորհրդային զորքերի հակահարվածների շնորհիվ նրանց հետագա առաջացումը կանգնեցվեց։
Հուլիսի 2-ին Հարավ-Արևմտյան և Հարավային ճակատների սահմանագծին գերմանա-ռումինական զորքերը անցան Պրուտը և շարժվեցին դեպի Մոգիլյով-Պոդոլսկ։ Հուլիսի 10-ին նրանք հասան Դնեստր։
Սահմանամերձ մարտերի արդյունքներ
խմբագրելՍահմանամերձ մարտերի արդյունքում վերմախտի զորքերը ծանր պարտություն հասցրեցին Կարմիր բանակին։
Ամփոփելով «Բարբարոսա» պլանի առաջին փուլի արդյունքները, 1941 թվականի հուլիսի 3-ին Գերմանիայի Գլխավոր շտաբի ղեկավար Գալդերը գրել է իր օրագրում.
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Արևմտյան Դվինայի և Դնեպրի մոտ ռուսական ցամաքային զորքերի ջախջախման ծրագիրը իրագործված է։ Այդ պատճառով կարելի է ասել, որ պատերազմը Ռուսաստանի դեմ շահված է 14 օրվա ընթացքում։ Իհարկե, այն դեռ ավարտված չէ։ Տարածքի ահռելի ձգվածությունն ու թշնամու համառ դիմադրությունը, ով օգտագործում է իր բոլոր միջոցները, կկապեն մեր ուժերը երկար շաբաթների ընթացքում։ Արևմտյան Դվինան և Դնեպրն անցնելուց հետո մեր նպատակը կլինի ոչ թե թշնամու զինված ուժերի ջախջախումը, այլ արդյունաբերական շրջանների գրավումը, որը թույլ չի տա օգտագործել արդյունաբերության հսկա ուժն ու մարդկային անսպառ պաշարը նոր զինված ուժեր ստեղծելու համար։ Երբ պատերազմը արևելքում ջախջախման փուլից անցնի թշնամու տնտեսական ճնշման, առաջին պլան դուրս կգա Անգլիայի հետ պատերազմը...[23] |
Պատերազմից մոտ 3 շաբաթ առաջ գերմանական զորքերը օկուպացրել էին ամբողջ Մերձբալթիկան, Բելառուսիան, Ուկրաինայի և Մոլդովայի զգալի մասը։ Հյուսիս-արևմտյան և հարավարևմտյան ուղղություններում թշնամին ներխուժել էր ԽՍՀՄ մինչև 500 կմ, արևմտյան ուղղությունում՝ մինչև 600 կմ։ Գերմանական զորքերի առաջխաղացման միջին արագության աստիճանը կազմում էր 15-ից 30 կմ ամեն օր։ Սահմանամերձ կռիվներում և հաջորդող պաշտպանական գործողություններում ամբողջովին ոչնչացվել են 28 խորհրդային դիվիզիաներ (12 հրաձգային, 10 տանկային, 4 մեքենայացված, 2 հեծելազորային), 72 դիվիզիաներ կրել են մարդկանց և տեխնիկայի մեծ կորուստներ՝ 50 տոկոս և ավելի։ խորհրդային զորքերի կորուստների ընդհանուր թիվը հուլիսի 30-ին կազմում էր 651 065 մարդ (անվերադարձ՝ 447 015 մարդ, սանիտարական՝ 204 050 մարդ)։
Ճակատների ոչ լրիվ տվյալներով, հեռառմբակոծիչ օդագնացությունը այդ ընթացքում կորցրել էր 3468 ինքնաթիռ, խորհրդային զորքերը կորցրել էին 9500 սարքեր, 12 հազար ականանետեր, 6 հազար տանկեր (արևմտյան ռազմական շրջաններում գտնվող տանկերի մեծ մասը)[24]։ Ընդ որում, տանկերի մեծ մասը չէին ոչնչացվել մարտերի ընթացքում, այլ թողնվել էին նահանջի ժամանակ, կամ պայթել ջարդվածության և վառելիքի բացակայության պատճառով[25]։ Տանկերի մեծ կորուստների և հաջորդած 1941 թվականի տանկային գործարանների Լենինգրադից Խարկով տարատեղման արդյունքում, խորհրդային զորքերը զգացին տանկերի մեծ պակաս[26][27][28]։
Ոչնչացվել էին 200 պահեստներ (սահմանում գտվոց պահեստների մոտ 52 տոկոսը)։ Դա առաջացրեց ռազմամթերքի, վառելիքի և պարենամթերքի պակաս խորհրդային մասերում և միավորումներում[24]։ Իսկ գերմանական զորքի կորոստները քիչ էին[29]։
Մոսկվայի մարտի սկզբին խորհրդային զորքը, միայն գերիացված, կորցրել է 1, 8 միլիոն մարդ։
Չնայած, Գալդերն ընդունում էր, որ խորհրդային զորքերը դիմադրում էին համառորեն։ Հունիսի 29-ին նա գրել է[30][31].
Հուլիսի կեսին գերմանական զորքերը կորցրել էին մոտ 100 հազար մարդ (այնքան, ինչքան պատերազմի նախորդ տարիներին), 1 հազարից ավելի ինքնաթիռներ, 1, 5 հազար տանկեր[24]։
Մյուս կողմից Կոնստանտին Ռոկոսովսկին գրում էր[32].
Երկրորդ փուլ։ Գերմանական զորքերի հարձակումը բոլոր ճակատներով (1941 թվականի հուլիսի 10 - օգոստոս )
խմբագրելՀյուսիսային ուղղություն
խմբագրելՀուլիսի 2-ին բանակների «Հյուսիս» խումբը շարունակում էր գրոհումը, նրա 4-րդ տանկային խումբը շարժվում էր դեպի Ռեզենկե, Օստրով, Պսկով։ 1941 թվականի հուլիսի 4-ին 41 մեքենայացված կորպուսը գրավեց Օստրովը, իսկ հուլսիսի 9-ին՝ Պսկովը։
Հուլիսի 10-ին բանակների «Հյուսիս» խումբը շարունակում էր գրոհել դեպի Լենինգրադ (4-րդ տանակյին խումբ) և Թալին (18-րդ բանակ)։ Սակայն գերմանական 56-րդ մեքենայացված կորպուսը կանգնեցվեց Սոլցիի մոտ խորհրդային 11-րդ բանակի հակահարվածի շնորհիվ։ Այս պայմաններում գերմանական հրամանատարությունը հուլիսի 19-ին դադարեցրեց 4-րդ տանկային խմբի գրոհը, մինչև 18-րդ և 16-րդ բանակների միավորումների մոտենալը։ Միայն հուլիսի վերջին գերմանացիները կարողացան դուրս գալ Նարվա, Լուգա և Մշագա գետերի ափերին։
Օգոստոսի 7-ին գերմանական զորքերը ճեղքեցին 8-րդ բանակի պաշտպանությունը և դուրս եկան Ֆիննական ծոց Կունդայի շրջանում։ 8-րդ բանակը բաժանվեց որկու մասի՝ 11-րդ հրաձգային կորպուսը հետ քաշվեց դեպի Նարվա, իսկ 10-րդ հրաձգային կորպուսը դեպի Թալին, որտեղ Բալթիկ ծովի տորմիղի նավաստիների հետ պաշտպանում էին քաղաքը մինչև օգոստոսի 28-ը։
Օգոստոսի 8-ին բանակների «Հյուսիս» խմբի գրոհները դեպի Լենինգրադ շարունակվեցին Կրասնոգվարդեյսկի ուղղությամբ, օգոստոսի 10-ին՝ Լուգայի շրջանի և Նովգորոդ-Չուդովս ուղղությամբ։ Օգոստոսի 12-ին խորհրդային հրամանատարությունը հակահարված հասցրեց Հին Ռուսսայի մոտ, սակայն օգոստոսի 19-ին թշնամին հասցրեց պատասխան հարվածը՝ պարտության մատնելով խորհրդային զորքերին։
Օգոստոսի 19-ին գերմանական զորքերը գրավեցին Նովգորոդը, օգոստոսի 20-ին՝ Չուդովոն։ Օգոստոսի 23-ին մարտեր սկսվեցին Օրանիենբաումի համար, գերմանացիները կանգ առան Կոպորյեից հարավ-արևելք (Վորոնկա գետ)։
Հարձակում Լենինգրադի վրա
խմբագրելԲանակների «Հյուսիս» խմբի ուժեղացման համար նրան են փոխանցվել 3-րդ տանկային խումբը՝ Գոտի հրամանատարությամբ, 39-րդ և 57-րդ մեքենայացված կորպուսներն ու 8-րդ օդագնացային կորպուսը՝ ֆոն Ռիտխենի հրամանատարությամբ։
Օգոստոսի վերջին գերմանական զորքերը նորից հարձակվեցին Լենինգրադի վրա։ Օգոստոսի 25-ին 39-րդ մոտոկորպուսը գրավեց Լյուբանը, օգոստոսի 30-ին դուրս եկավ Նևայի մոտ, կտրեց երկաթուղային կապը քաղաքի հետ, սեպտեմբերի 8-ին գրավեց Շլիսսելբուրգն ու շրջափակեց Լենինգադը։
Սակայն ընդունելով «Թայֆուն» գործողության իրականացման որոշումը, Հիտլերը հրամայեց ազատել շարժունակ միավորումների մեծ մասն ու 8-րդ օդագնացության կորպուսը մինչև 1941 թվականի սեպտեմբերի 15-ը, քանի որ նրանք պետք է մասնակցեին Մոսկվայի վերջին գրոհին։
1941 թվականի սեպտեմբերին Հիտլերը եկավ այն եզրակացության, որ Լենինգրադը պետք է գնա երկրորդական պլան, ամբողջ ուժերը պետք է կենտրոնացնել դեպի Մոսկվա։
1941 թվականի սեպտեմբերի 12-ին Հիտլերը չեղյալ հայտարարեց քաղաքի գրոհումը, Մաններհեյմից կտրական մերժում ստանալուց հետո (Weisung Nr.35. 06.09.1941) (Լենինգրադում տեղի ունեցած հաջորդ ռազմական գործողությունները տես՝ Լենինգրադի շրջափակում)։
Նոյեմբերի 7-ին գերմանացիները շարունակեցին գրոհել դեպի հյուսիս։ Կտրվեցին երկաթուղային ճանապարհները, որոնցով պարենամթերքը Լադոժսկոյե լճից ուղարկվում էր շրջափակված Լենինգրադ։ Գերմանական զորքերը գրավեցին Թարխանը։ Առաջացավ վտանգ, որ գերմանական զորքերը կճեղքեն խորհրդային զորքի թիկունքը, 7-րդ առանձին բանակը, որը պաշտպանում էր Սվիր գետի սահմանները։ Սակայն արդեն նոյեմբերի 11-ին 52-րդ բանակը հակահարված հասցրեց վերմախտի զորքերերին, որոնք գրավել էին Փոքր Վիշելան։ Մարտերի ընթացքում Փոքր Վիշելայի գերմանական զորքերը կրեցին ծանր պարտություն և դուրս շպրտվեցին Վիշելայից։
Կենտրոնական ուղղություն
խմբագրել1941 թվականի հուլիսի 10-12-ին բանակների «Կենտրոն» խումբը կազմակերպեց նոր գրոհ դեպի Մոսկվա։ 2-րդ տանկային խումբը անցավ Դնեպրը Օրշայից հարավ, իսկ 3-րդ տանկային խումբը հարված հասցրեց Վիտեբսկի կողմից։ Հուլիսի 16-ին գերմանական զորքերը մտան Սմոլենսկ, ընդ որում շրջափակման մեջ հայտնվեցին 3 խորհրդային բանակներ (19-րդ, 20-րդ և 16-րդ բանակները)։ Օգոստոսի 5-ին Սմոլենսկի շրջափակման մարտերը ավարտվեցին, 16-րդ և 20-րդ բանակի մնացորդները անցան Դնեպրը, գերի ընկավ 310 հազար մարդ։
Գերմանական զորքը գրավել էր խորհրդային արևմտյան ճակատի հյուսիսային թևում գտնվող Նեվելը (հուլիսի 16), ամբողջ ամսվա ընթացքում մարտեր էին գնում Վելիկիե Լուկիի համար։ Թշնամու համար մեծ խնդիրներ առաջացան նաև սովետա-գերմանական ճակատի կենտրոնական հատվածի հարավային թևում. այստեղ խորհրդային 21-րդ բանակը նախաձեռնեց հարձակում Բոբրույսկի վրա։ Չնայած նրան, որ խորհրդային զորքերը չկարողացան գրավել Բոբրույսկը, նրանք կաշկանդեցին 2-րդ դաշտային բանակի դիվիզիաներիկ զգալի մասն ու 2-րդ տանկային խմբի մեկ երրորդը։
Այսպիսով, հաշվի առնելով խորհրդային երկու խոշոր խմբավորումների անդադար հարձակումները ճակատին, գերմանական բանակների «Կենտրոն» խումբը չկարողացավ նորից հարձակվել Մոսկվայի վրա։ Հուլիսի 30-ին խումբն անցավ պաշտպանության և հիմնական ուշադրությունը դարձրեց կողմերում առաջացած խնդիրների լուծման վրա։ 1941 թվականի օգոստոսի վերջին գերմանական զորքերին հաջողվեց ջախջախել խորհրդային զորքերը Վելիկիե Լուկիում և օգոստոսի 29-ին գրավել Տորոպեցը։
Օգոստոսի 8-12-ը 2-րդ տանկային խումբն ու 2-րդ դաշտային բանակը սկսեց շարժվել դեպի հարավ։ Գործողությունների արդյունքում խորհրդային Կենտրոնական ճակատը ոչնչացվեց, իսկ օգոստոսի 19-ին ընկավ Հոմելը։
Հարավային ուղղություն
խմբագրելՄոլդովայում Հարավային ճակատի հրամանատարության ռումինական հարձակումը կանգնեցնելու փորձը երկու մեքենայացված կորպուսների (770 տանկ) հակահարվածի միջոցով չհասավ հաջողության։ Հուլիսի 16-ին ռումինական 4-րդ բանակը գրավեց Կիշինյովը, ծովափնյա առանձին բանակը հեռացրեց դեպի Օդեսսա։ Օդեսսայի պաշտպանությունը գրեթե 2, 5 ամսով կաշկանդեց ռումինական զորքերի ուժերը։ խորհրդային զորքերը լքեցին քաղաքը հոկտեմբերի առաջին կեսին։
Հուլիսի վերջին գերմանական զորքերը սկսեցին հարձակում դեպի Բելայա Ցերկով։ Օգոստոսի 2-ին նրանք հեռացրեցին Դնեպրից 6-րդ և 12-րդ խորհրդային բանակները, շրջափակեցին նրանց Ումանի մոտ. գերության մեջ հայտնվեցին 103 հազար մարդ, այդ թվում երկու բանակի հրամանատար։ Չնայած գերմանական զորքերը նոր հարձակման արդյունքում դուրս էին եկել Դնեպր, գրավել Կիևը միանգամից նրանց չհաջողվեց։
Այսպիսով, բանակների «Հարավ» խումբը ինքնուրույն չկարողացավ լուծել խնդիրները, որոնք դրված էին նրա առաջ համապատասխան «Բարբարոսա» գործողության։ Օգոստոսի սկզբից մինչև հոկտեմբերի սկիզբ Կարմիր բանակը մի քանի անգամ հարձակվեց Վորոնեժի վրա։
Մարտ Կիևի մոտ
խմբագրելՀամաձայն Հիտլերի հրամանի բանակների «Կենտրոն» խումբը գրոհ սկսեց բանակների «Հարավ» խմբին աջակցելու համար։
Հոմելի գրավումից հետո բանակների «Կենտրոն» խմբի 4-րդ բանակը հարձակվում էր բանակների «Հարավ» խմբի 6-րդ բանակի հետ միասին, սեպտեմբերի 9-ին երկու գերմանական զորքերը միացան Պոլեսիայիի մոտ։ Սեպտեմբերի 13-ին խորհրդային Հարավ-արևելյան ճակատի 5-րդ բանակն ու Բրյանսկի ճակատի 21-րդ բանակներն ամբողջովին ճեղքվեցին և անցան շարժուն պաշտպանության։
Սեպտեմբերի 9-ին Մոդելի 3-րդ տանկային դիվիզիան անցավ հարավ և սեպտեմբերի 10-ին գրավեց Ռոմնին։
Սեպտեմբերի 12-ին գերմանական 1-ին տանկային խումբը հարձակում սկսեց Կրեմենչուգի մարտահենադաշտից հյուսիսայոին ուղղությամբ։ Սեպտեմբերի 15-ին 1-ին և 2-րդ տանկային խմբերը միավորվեցին Լոխվիցի մոտ։ Հսկա Կիևյան շրջափակման մեջ էին հայտվել խորհրդային Հարավ-Արևմտյան ճակատի հիմնական ուժերը, գերիների թիվը կազմում էր մո 665 հազար մարդ։ Ոչնչացվել էր նաև Հարավ-Արևմտյան ճակատի ղեկավարությունը. ճակատի հրամանատար Միխայիլ Կորպոնոսը մահացել էր։
Արդյունքում թշնամու ձեռքում էին հայտնվել Աջափնյա Ուկրաինան, դեպի Դոնբաս տանող ճանապարհը բաց էր, իսկ խորհրդային զորքերը Ղրիմի մոտ առաձնացվել էին հիմնական ուժերից։ Սեպտեմբերի կեսերին գերմանցիները մոտեցան Ղրիմին։
Հարձակման շարունակությունը հարավում
խմբագրելՂրիմն ուներ կարևոր նշանակություն, որպես Կովկասի նավթատար շրջաններ տանող ճանապարհ (Կերչենի նեղուցով և Թամանով)։ Բացի այդ, Ղրիմը կարևոր էր նրանով, որ ուներ օդագնացության բազա։ Ղրիմի կորստով խորհրդային օդագնացությունը չէր կարողանա հարձակվել ռումինական նավթահանքերի վրա, իսկ գերմանացիները կկարողանային հարվածներ հասցնել Ղրիմի թիրախներին։ խորհրդային ղեկավարությունը տեսնում էր թերակղզու կարևորությունը, այդ պատճառով կենտրոնացրել էր իր ամբողջ ուժերը Ղրիմի մոտ, հրաժարվելով Օդեսսայի պաշտպանությունից։
Հոկտեմբերի 8-ին Պրիազովիեի ուղղությունում շրջափակվեց և ոչնչացվեց խորհրդային Հարավային ճակատի 18-րդ բանակը։
Հոկտեմբերի 17-ին գերմանական զորքերը գրավեցին Դոնբասը (ընկավ Տագանրոգը)։ Հոկտեմբերի 25-ին գրավվեց Խարկովը։ Նոյեմբերի 2-ին գրավվեց Ղրիմն ու շրջափակվեց Սևաստոպոլը։ Նոյեմբերի 30-ին բանակների «Հարավ» խմբի ուժերը ամրացան Միուս-ճակատի մոտ։
Դարձ Մոսկվայից
խմբագրել1941 թվականի հուլիսի վերջին գերմանական հրամանատարությունը լի էր լավատեսությամբ և կարծում էր, որ «Բարբարոսա» գործողության նպատակաները կիրականան մոտ ապագայում։ Որպես ժամկետներ նշվում էին՝ օգոստոսի 25-ին՝ Մոսկվան ու Լենինգրադը, Վոլգայի սահմանները՝ հոկտեմբերի սկիզբ, Բաքուն ու Բաթումը` նոյեմբերի սկիզբ[33]։
Հուլիսի 25-ի վերմախտի Արևելյան ճակատի շտաբի ղեկավարների խորհրդակցության ժամանակ նշվել է.
- Բանակների «Հյուսիս» խումբ։ Գործողությունները ընթանում էին համապատասխան ծրագրի։
- Բանակների «Կենտրոն» խումբ։ Մինչև Սմոլենսկի մարտերը գործողությունը զարգանում էր համապատասխան պլանի, հետո զարգացումը դանդաղեց։
- Բանակների «Հարավ» խումբ։ Գործողությունը ընթանում էր ավելի դանդաղ, քան ենթադրվում էր։
Հուլիսի 27-ին են վերաբերվում բանակների «Կենտրոն» խմբի ուղղությունների հնարավոր փոփոխությունների քննարկումները։ Յոդլը դիմում է Հիտլերին, առաջարկելով Սմոլենսկի մարտերից հետո հարձակվել Մոսկվայի վրա, բայց Հիտլերն ասում է. «հարկավոր է հնարավորինս արագ գրավել Դոնեցկի արդյունաբերական շրջանը, քանի որ ռուսները կզրկվեն զենք ստանալու հնարավորությունից և կկտրվեն նավթային աղբյուրներից»։ Հուլիսի 28-ին Հիտլերը նորից կրկնում է, որ նրա համար ավելի կարևոր է Խարկովի արդյունաբերական շրջանը, քան Մոսկվան։ Հիտլերը գալիս էր այն մտքին, մ որ պետք է հետաձգել Մոսկվայի հարձակումը։ Բանակների «Հարավ» խմբի օգոստոսի 4-ին կայացած շտաբների խորհրդակցության ժամանակ նա հայտարարել է. «Սկզբում հարկավոր է գրավել Լենինգրադը, օգտագործելով Գոտի զորքերը։ Երկրորդ հերթին կիրականացվի Ուկրաինայի արևելյան հատվածի գրավումը... Եվ միայն վերջում կսկսվի հարձակում Մոսկվան գրավելու նպատակով»։
Հաջորդ օրը Գալդերը ճշտեց Յոդլից Հիտլերի կարծիքը. «Որո՞նք են մեր գլխավոր նպատակները. մենք ուզում ենք ջարդե՞լ թշնամու զորքը, թե՞ հետապնդում ենք տնտեսական նպատակները (Ուկրաինայի և Կովկասի գրավու՞մը)։ Յոդլը պատասխանեց, որ ֆյուրերը կարծում է, որ երկու նպատակներն էլ կարող են իրականանալ միաժամանակ։ Մոսկվան, թե Ուկրաինան կամ Մոսկվան ու Ուկրաինան հարցին, պետք է պատասխանել` և՛ Մոսկվան, և՛ Ուկրաինան։ Մենք պետք է անենք դա, հակառակ դեպքում մենք չենք կարող ջախջախել թշնամու զորքը մինչև աշուն»[34]։
1941 թվականի օգոստոսի 21-ին Հիտլերը նոր հրահանգ հրապարակեց, որտեղ ասվում էր. «Մինչև ձմեռ հարկավոր է գրվավել Ղրիմը, Դոնեց գետի վրա գտնվող արդյունաբերական շրջաններն ու Կովկասի նավթատարերի շրջափակումը, այլ ոչ թե Մոսկվան։ Հյուսիսում հարկավոր է շրջափակել Լենինգրադն ու միավորումները ֆիննական զորքերի հետ միասին»։
Հիտլերի որոշման գնահատում
խմբագրելՄոսկվայի վրա անհապաղ հարձակումից հրաժարվելու և բանակների «Հարավ» խմբին 2-րդ բանակի ու 2-րդ տանկային խմբի աջակցելու Հիտլերի հրամանը ոչ միարժեքորեն գնահատվեց գերմանական հրամանատարության կողմից։
3-րդ տանկային խմբի հրամանատար Գոտը իր հիշագրություններում նշել է. «Մոսկվայի հարձակումը շարունակելու դեմ կար օպերատիվ նշանակության մի համոզիչ փաստարկ։ Եթե Բելառուսիայում ռազմական գործողությունները ընթանում էին հօգուտ մեզ, ապա մյուս ուղղություններում հաջողություններն այդքան էլ մեծ չէին։ Օրինակ՝ չհաջողվեց ջախջախել թշնամուն, որը գտնվում էր Պրիպյատից հարավ և Դնեպրից արևմուտք։ Մերձբալթիկայում նույնպես ռազմական գործողությունները չհաջողովեցին։ Այսպիսով, բանակների «Կենտրոն» խումբը վտանգի մեջ կընկներ, եթե հարձակվեր Մոսկվայի վրա...»[35]:
2-րդ տանկային խմբի հրամանատար Գուդերիանը գրում էր. «Կիևի մարտերը, միանշանակ, նշանակում էին մեծ տակտիկական հաջողություն։ Սակայն հարցը նրանում էր, որ արդյո՞ք տակտիկական հաջողությունը կունենար ռազմավարական նշանակություն։ Հիմա ամեն ինչ կախված էր նրանից, թե կկարողանային գերմանացիները հասնել հաջողությունների մինչև ձմեռ»[36]։
Միայն սեպտեմբերի 30-ին գերմանական զորքերը պահեստային զորամասերի հետ միասին հարձակվեցին Մոսկվայի վրա։ Սակայն ռուսական զորքի համառ դիմադրությունն ու եղանակային պայմանները ստիպեցին կագնեցնել Մոսկվայի հարձակումն ու բերեցին «Բարբարոսա» գործողության կործանման։
«Բարբարոսա» գործողության արդյունքներ
խմբագրել«Բարբարոսա» գործողության վերջնական նպատակը մնաց անհասանելի։ Չնայած վերմախտի հաջողություններին՝ նրանց չկարողացան ոչնչացնել ԽՍՀՄ-ը կարճ ժամանակում (ամառ-աշուն հատվածում)։ Հիմնական պատճառները կարելի է կապել Կարմիր բանակի ուժերի թերագնահատման հետ։ Չնայած պատերազմից առաջ խորհրդային զորքի քանակը բավականին ճիշտ էր որոշված, սակայն գերմանական ղեկավարությունը հաշվի չէր առել ԽՍՀՄ-ի նոր միավորումներ ստեղծելու հնարավորությունը։ Երրորդ ամսին ենթադրվում էր դիմավորել 40 նոր դիվիզիա։ Իրականում խորհրդային ղեկավարությունը միայն ամռանը ճակատ էր ուղղել 324 դիվիզիա, այսինքն այս հարցում գերմանական հետախուզությունը սխալվել էր։ Շտաբային խաղերի ընթացքում պարզվեց, որ զորքերը բավարար չեն։ Հատկապես ծանր էր պահեստային զորամասերի խնդիրը։ Փաստորեն, «Արևելյան արշավը» ենթադրվում էր հաղթել միայն մեկ զինվորական էշելոնով[37]։
Բանակների «Հյուսիս» խումբը չկարողացավ գրավել Լենինգրադը։
Բանակների «Հարավ» խումբը չկարողացավ իրականացնել շրջապատում ձախ թևով (16-րդ և 17-րդ բանակներ) և ոչնչացնել թշնամու հիմնական զորքերը աջափնյա Ուկրաինայում, և որպես արդյունք Հարավարևմտյան և Հարավային ճակատների զոքերը կարողացան ամրանալ Դնեպրի մոտ։
Հետագայում, բանակների «Կենտրոն» խմբի հիմնական ուժերի դարձը Մոսկվայից բերեց ժամանակի և ռազմավարական նախաձեռնության կորստի։
1941 թվականին գերմանական հրամանատարությունը փորձեց ելք գտնել «Թայֆուն» գործողության միջոցով։
Ամերիկյան ռազմական դիտորդների գնահատականով, գերմանական զորքերի կորուստները 1941 թվականի դեկտեմբերի 11-ին կազմում էին 1, 3 միլիոն[38]։ խորհրդային տվյալներով կորուստները կազմում էին 1, 5 - 2 միլիոն։
Ընդ որում, պաշտոնական տվյալներով, 1941 թվականի հունիսի 22-ից 1941 թվականի հոկտեմբերի 10-ը ՆԳԺԿ-ի օրգանների կողմից դասալքման կասկածով բանտարկվել է 647 364 մարդ, նրանց մեծ մասը վերադարձել են ճակատ, սակայն 10201 մարդ գնդակահարվել է, նրանցից 3321-ը` հրապարակայնորեն[39]։
Խորհրդային հրամանատարության գործողությունների գնահատում
խմբագրելԿոնստանտին Ռոկոսովսկին գրում էր[40].
Գրականություն
խմբագրել- 1941 год - уроки и выводы - М.: Воениздат, 1992.
- Голицын В. В. «Досье Барбаросса». - М.: Рейтар, 2011. - 202 стр. ISBN 978-5-8067-0055-0
- Мельтюхов, М. И. Упущенный шанс Сталина. Советский Союз и борьба за Европу: 1939-1941 (Документы, факты, суждения). Москва: Вече, 2000.
- Исаев А. В. От Дубно до Ростова. - М.: АСТ; Транзиткнига, 2004.
- Исаев А. В. «Котлы 41-го. История ВОВ, которую мы не знали». - М.: Яуза, Эксмо, 2005. - 400 с ISBN 5-699-12899-9
- Переслегин С., «Вторая мировая война между Реальностями», ч. 1-2. - М.: Эксмо, 2006. ISBN 5-699-15132-X
- Лота В. «Альта» против «Барбароссы». Изд-во «Молодая гвардия» - 2005, 471 стр. ISBN 5-235-02726-4
- Г. Гудериан. «Воспоминания солдата», М.: Воениздат, 1954., пер. нем. - H. Guderian. Erinnerungen eines Soldaten. Heidelberg, 1951. ISBN 5-9524-1585-7
- Кайюс Беккер. ч.7: Операция "Барбаросса" // Военные дневники люфтваффе. Хроника боевых действий германских ВВС во Второй мировой войне 1939-1945 = The Luftwaffe War Diaries / пер. А.Цыпленков. — М.: Центрполиграф, 2005. — 544 с. — (За линией фронта. Мемуары). — доп. 5000 экз. — ISBN 5-9524-1174-6
- Алексей Исаев Неизвестный 1941. Остановленный блицкриг. — М.: Яуза, Эксмо, 2010. — 488 с. — ISBN ISBN 978-5-699-41198-6
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ М. И. Мельтюхов. Упущенный шанс Сталина. Советский Союз и борьба за Европу: 1939-1941. - М.: Вече, 2000
- ↑ Боевой и численный состав Вооруженных Сил СССР в период Великой Отечественной войны (1941-1945 гг.). Статистический сборник № 1 (22 июня 1941 г.)
- ↑ Մելտուխով. Ստալինի բաց թողած հնարավորություն. ԽՍՀՄ, պայքար Եվրոպայի համար։ 1939-1941. - М.: Вече, 2000 - с.453-454.
- ↑ М. И. Мельтюхов. Упущенный шанс Сталина. Советский Союз и борьба за Европу: 1939-1941. - М.: Вече, 2000 - с.456.
- ↑ Ф. Гальдер. Զինվորական օրագիր Արխիվացված 2010-09-18 Wayback Machine. Ежедневные записи начальника генерального штаба сухопутных войск 1939-1940. Т. II. - М.: Воениздат, 1971 - С. 80.
- ↑ Мельтюхов М.И. Советская разведка и проблема внезапного нападения // Упущенный шанс Сталина. Советский Союз и борьба за Европу: 1939-1941.. — Москва: Вече, 2000. — С. 298-299.
- ↑ «Իսմաիլով. «Բարբարոսա» գործողություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Gerhart Binder.Epoche der Entscheidungen/ Eine geschichte des 20.Jahrhunderts mit Dokumenten in text und Bild. Sechste Auflage 40.-48.Tausend. Seewald Verlag Stuttgart-Degerloch. 1960.
- ↑ 9,0 9,1 Paul Carell. Unternehmen Barbarossa. 1963. Verlag Ullstein GmbH. Frankfurt/M - Berlin
- ↑ РГВА. Ф. 1280, Оп. 2, Д. 26, Л. 23-24.
- ↑ 11,0 11,1 11,2 Բոբիլով Աղետի փորձը // Ռազմա-պատմագիտական լրագիր - 1993. - № 7-8.
- ↑ «Ժուկով.Հիշողություններ և մտածմունքներ. В 2-х тт. - М.: Олма-Пресс, 2002». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Бобылёв П. Н.Точку в дискуссии ставить рано. К вопросу о планировании в генеральном штабе РККА возможной войны с Германией в 1940-1941 годах // Отечественная история. - 2000. - № 1.
- ↑ А. В. Исаев. От Дубно до Ростова. - М.: АСТ; Транзиткнига, 2004. - С. 105.
- ↑ Lewin, 2001, էջ 104
- ↑ Սովետական բանակի մարտական կազմ. Մաս 1 (հունիս-դեկտեմբեր 1941 թվական).// Գլխավոր շտաբի ռազմագիտական բաժին. Ռազմապատմագիտական բաժին. (pdf, 478 Կբ)(չաշխատող հղում)
- ↑ М. И. Мельтюхов. Упущенный шанс Сталина. Советский Союз и борьба за Европу: 1939-1941. - М.: Вече, 2000 - С. 446.
- ↑ 1941 год-уроки и выводы
- ↑ Շուտեննկո. Անիրական առավելություն
- ↑ К. ТИППЕЛЬСКИРХ.ИСТОРИЯ ВТОРОЙ МИРОВОЙ ВОЙНЫ
- ↑ Командующий ВВС Западного Особого военного Округа генерал-майор авиации И.И. Ко́пец, узнав о потерях ВВС округа в течение первого дня войны, застрелился. Генерал-майор авиации Черных, Сергей Александрович|С.А. Черных, командир 9-й смешанной авиационной дивизии, потерявшей в первый день войны 347 самолетов из 409, 8 июля 1941 был арестован и вскоре расстрелян.
- ↑ Сахаров, Андрей Николаевич Глава 5: // История России с древнейших времен до наших дней.. — 2010. — Т. 2. — С. 531. — 718 с. — ISBN 9785392010257
- ↑ Ф. Гальдер. Военный дневник. Ежедневные записи начальника генерального штаба сухопутных войск Արխիվացված 2008-05-03 Wayback Machine. Т. III. - М.: Воениздат, 1971.
- ↑ 24,0 24,1 24,2 1941 год - уроки и выводы
- ↑ «Причины поражения механизированных корпусов РККА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ М.Моргунов. Стальные армады
- ↑ Производство танков в СССР накануне и в начале войны
- ↑ А.Ермолов. ЭВАКУАЦИЯ ПРЕДПРИЯТИЙ СОВЕТСКОЙ ТАНКОВОЙ ПРОМЫШЛЕННОСТИ В 1941 Г.: УНИКАЛЬНОЕ ИСТОРИЧЕСКОЕ ЯВЛЕНИЕ ИЛИ МАСШТАБНАЯ НЕУДАЧА?(չաշխատող հղում)
- ↑ «Ф.Гальдер. Военный дневник». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Перевод дневника Гальдера. Интересные подробности
- ↑ «Гордость России». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Мемуары ]-- Рокоссовский К. К. Солдатский долг». militera.lib.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Гальдер Франц. Военный дневник (Весь текст) - ModernLib.Ru». modernlib.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Дневники и письма ]-- Гальдер Ф. Военный дневник». militera.lib.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Военная история ]-- Гот Г. Танковые операции». militera.lib.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Г. Гудериан. Воспоминания солдата. - Смоленск.: Русич, 1999. - с.305-306.
- ↑ Р. А. Исмаилов. Операция «Барбаросса» - кризис мировой войны. Արխիվացված 2017-01-05 Wayback Machine
- ↑ «СОВЕТСКАЯ РОССИЯ»
- ↑ Oleg Budnitskii. The Great Patriotic War and Soviet Society: Defeatism, 1941–42 // Kritika: Explorations in Russian and Eurasian History. - Volume 15. - Number 4 (Fall 2014, New Series). - PP. 767-797.
- ↑ «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Мемуары ]-- Рокоссовский К. К. Солдатский долг». militera.lib.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Lewin, Ronald (2001) [1978], Ultra goes to War (Penguin Classic Military History ed.), London: Penguin Group, ISBN 978-0-14-139042-0
- Ամհաջող անվանան մասին
- «Բարբարոսա» գործողություն(չաշխատող հղում) // Радио «Свобода», 2012
- Հունիս 1941. քաոս թե կարգ ու կանոն// «Էխո Մոսկվի»
- «1941 թվականի հունիսի 22»
- Կորովկին։ Մենք ավելի լավ էին կռվում, քան դաշնակիցները Արխիվացված 2008-05-17 Wayback Machine
- «Պատերազմի սկիզբ» փաստագրական ֆիլմ
- Մեծ պատերազմ։ 1 սերիա։ Բարբարոսա։ StarMedia: Babich-Design
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարոսա (ռազմական գործողություն)» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 310)։ |