8888 ապստամբություն
8888 ապստամբություն | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մյանմայի դրոշ | |||||||||||||
| |||||||||||||
1 մլն ցուցարարներ Ռանգունում 100 հազ. Մանդալայում 50 հազար Սիտուեում | |||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
3 000-10 000[1][2] |
8888 ապստամբություն, 1988 թվականին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության մի շարք գործողություններ Մյանմայում։ Առանցքային իրադարձությունները սկսվել են 1988 թվականի օգոստոսի (տարվա 8-րդ ամսի) 8-ին, այդ իսկ պատճառով էլ իրադարձությունները ստացել են «8888 ապստամբություն» ընդհանուր անվանումը[3]։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականից գեներալ Ու Նե Վինի ղեկավարած Բիրմայի սոցիալիստական ծրագիր կուսակցության իշխող ռեժիմը բողոքի պատճառ դարձավ։ Այդ ընթացքում Մյանման դարձել էր աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը[4][5][6]։ Ռանգունի տեխնիկական համալսարանի ուսանողները բողոքի ցույցերով փողոց դուրս եկան այն բանից հետո, երբ 1987 թվականի սեպտեմբերի 5-ին Նե Վինը հրամայեց շրջանառությունից հանել կրկին շրջանառության մեջ մտած 100, 75, 35 և 25 կյատ արժողության թղթադրամները, թողնելով միայն 45 և 90 կյատանոցները, քանի որ այդ թվերը բաժանվում էին 9-ի[7]։ Փողոցային անկարգություններից հետո Ռանգունի համալսարանները փակվեցին, իսկ ուսանողները տուն ուղարկվեցին։ Սակայն բողոքների մասին լուրերը, որոնք թեպետև ԶԼՄ-ներով քիչ էին լուսաբանվել, այնուամենայնիվ տարածվեցին ուսանողական միջավայրում[8]։
Հոկտեմբերին համալսարանները վերսկսեցին իրենց աշխատանքը։ Ինչպես Ռանգունում, այնպես էլ Մանդալայում սկսվեցին այլախոհական թռուցիկներ տարածվել, տեղի ունեցան ոչ մեծ բողոքի ակցիաներ։ 1988 թվականի մարտին ռազմական կառավարության իշխանությունից, ոստիկանական բռնություններից, տնտեսական անկումից և կառավարության կոռումպացվածությունից դժգոհ ուսանողներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված էր հատուկ միջոցներ կիրառել[9], որի ընթացքում մի քանի մարդ զոհվեց, մի քանիսը բռնության ենթարկվեցին[10]։ Համալսարանները մի քանի ամսով կրկին փակվեցին[11]։
1988 թվականի հունիսին լայնածավալ անկարգություններ բռնկվեցին Պեգուում, Մանդալայում, Տաունգուում, Սիտուէում, Պակոկուում, Մերգուիում, Մինբու, Միչինա Տավոյ քաղաքներում[12], որի ճնշման և բազմակուսակցական դեմոկրատիայի պահանջների ազդեցությամբ հուլիսի 23-ին Նե Վինը հեռացավ իր պաշտոնից, սակայն որի փոխարեն նոր կառավարության ղեկավար նշանակեց Սեյնի բնակչության կողմից ատելի Լե Վինին[13], որը հայտնի էր «Ռանգունյան մսագործ» անվամբ։
Ապստամբության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին օր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողները 1988 թվականի օգոստոսի 8-ին համազգային բողոքի ցույց նշանակեցին։ Օգոստոսի սկզբից ամբողջ երկրում սկսեցին ընդհատակյա ուսանողական կոմիտեներ ստեղծվել։ Այդ ժամանակ ազատորեն տպագրվում էին այլախոհական թերթերը, ամենուրեք մարտական աքաղաքով դրոշներ էին բարձրանում, տեղի էին ունենում երթեր և ելույթներ[14]։
Բողոքի առաջին օրերին Ռանգունում ակտիվիստերը դիմեցին Մանդալայի իրավաբաններին և հոգևորականներին կոչ անելով միանալ իրենց ակցիային[15]։ Ուսանողներին աջակցեցին տարբեր ոլորտների աշխատողներ` կառավարության անդամներից մինչև ուսուցիչներ և բժիշկներ։ Սուլե պագոդայի 10-հազարանոց ցույցի ժամանակ հրդեհվեցին Նի Վինի և Սեյն Լե Վինի Էֆիգիաները (լատին․՝ effigies), որոնք զարդարված էին շրջանառությունից դուրս եկած թղթադրամներով։ Օգոստոսի 3-ին իշխանությունը 20.00-ից մինչև 4.00 պարեկային ժամ մտցրեց և մարդկանց արգելվեց հինգից ավելի մարդով հավաքվել[16]։
1988 թվականի օգոստոսի 8-ին համընդհանուր գործադու եղավ, որին մասնակցել են էթնիկ փոքրամասնությունները, բուդդայականները, մուսուլմանները, ուսանողները, բանվորները, ծերերն ու երիտասարդները։ Հիմնական իրադարձությունները Ռանգունում էին կատարվում, որտեղ խաղաղ երթեր էին տեղի ունենում մինչև սեպտեմբերի 19-ը։ Բողոքողները համբուրում էին զինվորների կոշիկները հուսալով, որ նրանք կմիանան քաղաքացիական բողոքի ակցիային, իսկ որոշները սպաներին նույնիսկ պաշտպանում էին հնարավոր հարձակումներից[17][18]։ Բողոքի ուսանողական ցույցերը երկրով մեկ տարածվեցին[1]։ Նրանց աջակցում էին հարյոր հազարավոր վանականներ, երեխաներ, տնային տնտեսուհիներ և բժիշկներ[19][20]։ Կառավարությունը բողոքի մասշտաբներից ցնցված լինելով խոստացավ, որ «հնարավորության սահմաններում» ուշադրություն կդարձնի ցուցարարների պահանջներին։
Սակայն դրանից հետո Նե Վինը ցուցարարների վրա կրակելու հրաման արձակեց[21]։ Ի պատասխան` ցուցարաները կիրառեցին Մոլոտովի կոկտեյլներ, սուրեր, դանակներ, քարեր, թունավորված տեգեր եւ մոտոցիկլետային շյուղեր։ Օգոստոսի 10-ին զինվորները գնդակոծեցին Ռանգունի հոսպիտալի բուժքույրներին և բժիշկներին, ովքեր հիվանդներին էին խնամում[22]։ 8888 բողոքի ակցիաների ժամանակ սպանվածների ընդհանուր թիվը մի քանի հարյուրից հասավ մինչև 10 000 մարդ։ Իշխանության պաշտոնական տվյալներով 95 սպանվածներ և 240 վիրավորներ են եղել[23]։
Երկրորդ օր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լե Վինի պաշտոնից անսպասելիորեն և առանց մեկնաբանության հեռանալուց հետո, օգոստոսի 12-ին բողոքարարները շփոթության մեջ էին և հաղթանակ էին տոնում։ Օգոստոսի 19-ին կառավարության ղեկավար դարձավ Մաունգ Մաունգը, որը ներկայացնում էր գիտնականներին, Նե Վինի կենսագիրն էր, միակ քաղաքացիականն էր Բիրմայական սոցիալիստական ծրագիր կուսակցությունում։ Նրա նախագահ դառնալուց հետո բողոքների կարճատև դադար եղավ։
Օգոստոսի 22-ին համաժողովրդական ցույցերը վերսկսվեցին։ Մանհալայում ցույցերին 100 000 մարդ մասնակցեց, իսկ Սիտուեում` 50 000։ Երկու օրից հետո բողոքին միացան բժիշկները, վանականները, երաժիշտները, դերասանները, իրավաբանները, վետերանները և ծառայողները[24]։ Օգոստոսի 26-ին Աուն Սան Սու Չժին, որը զբաղված էր հիվանդ մոր խնամքով, քաղաքական հարթակ դուրս եկավ, դիմելով Շվեդագոն պագոդայի կես միլիոնանոց ամբոխին։ Այդ պահից նա դարձավ Մյանմայի բողոքի խորհրդանիշներից մեկը, հատկապես Արևմուտքի աչքերում[25]։
Պատվիրակների սեպտեմբերյան կոնգրեսում 90 % -ը (1080-ից 968-ը) քվեարկեց բազմակուսակցական համակարգի ներդրման կողմ։ ԲՍԾԿ հայտարարեց ընտրություններ անցկացնելու մասին, սակայն ընդդիմադիր կուսակցությունները նրան իշխանությունից հեռանալու և ժամանակավոր կառավարություն ստեղծելու կոչ արեցին։ Այն բանից հետո, երբ ԲՍԾԿ-ն երկու պահանջներն էլ մերժեց, ցուցարարները կրկին փողոց դուրս եկան։ Ամենօրյա զանգվածային ցույցերը շարունակվում էին հուսալով, որ կառավարությունը կկատարի պահանջները, հնարավոր կլինի զինվորականներին համոզել, որ անցնեն իրենց կողմը, ինչպես նաև, որ ՄԱԿ-ը կամ ԱՄՆ-ն ռազմական օգնություն կհասցնեն[26]։ Ցուցարարների կողմն անցան ոչ մեծ թվով զինծառայողները, հիմնականում նավատորմայինները[27]։
Ապստամբության ճնշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսվա կեսերին ցույցերն ավելի ագրեսիվ դարձան, զինվորները ցուցարարներին հրահրեցին ընդհարումների, որոնք ավարտվեցին զինծառայողների հաղթանակով[28]։ Սեպտեմբերի 18-ին ռազմական հեղաշրջման արդյունքում ստեղծվեց Խաղաղության և զարգացման պետական խորհուրդ։ Գեներալ Սո Մաունգը սահմանադրության գործողությունը դադարեցրեց, «մտցնելով ավելի դրակոնյան միջոցներ, քան Նե Վինը»։ Սահմանվեց ռազմական դրություն, իսկ ապստամբությունը դաժանորեն ճնշվեց զինվորականների կողմից, ովքեր առանց հաշիվ տալու կրակում էին ցուցարարների վրա[29]։ Սեպտեմբերի 21-ին խունտան երկրի հսկողությունը իր ձեռքը վերցրեց, հոկտեմբերին ուսանողական շարժումն անկում ապրեց[30]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բողոքի ակցիաների ժամանակ հազար մարդ զոհվեց, թեպետ Բիրմայի կառավարությունը 350 սպանված է հաշվել[31]։
Բողոքի ցույցերի արդյունքում Աուն Սան Սու Չժին դարձավ ազգային առաջնորդ։ Նրա Ազգային դեմոկրատական լիգա կուսակցությունը կառավարության կազմում 80 % ձայն ստացավ (447-ից 392), երբ ռազմական խունտան 1990 թվականի ընտրություններ անցկացրեց[32]։ Սակայն խունտան չընդունեց այդ դեմոկրատական արդյունքները և ձգտեց մեկուսացնել Աուն Սան Չժուին, վերջինիս տնային կալանքի տակ դնելով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ferrara (2003), pp. 313
- ↑ Fogarty, Phillipa (7 August 2008). Was Burma's 1988 uprising worth it? BBC News
- ↑ Tweedie, Penny. (2008). Junta oppression remembered. Reuters
- ↑ Burma Watcher (1989)
- ↑ *Tallentire, Mark (28 September 2007). The Burma road to ruin. The Guardian.
- ↑ Woodsome, Kate. (7 October 2007). 'Burmese Way to Socialism' Drives Country into Poverty Արխիվացված 2012-12-08 archive.today. Voice of America
- ↑ Tucker (2001), pp. 228
- ↑ Boudreau (2004), pp. 193
- ↑ Yawnghwe (1995), pp. 170
- ↑ Fong (2008) pp. 147—148.
- ↑ Fong (2008), pp. 148
- ↑ Smith (1999)
- ↑ Yawnghwe (1995), pp. 171
- ↑ Boudreau (2004), pp. 202
- ↑ Boudreau (2004), pp. 203
- ↑ Mydans, Seth. (12 August 1988). Uprising in Burma: The Old Regime Under Siege. The New York Times.
- ↑ Williams Jr., Nick. (10 August 1988). «36 Killed in Burma Protests of Military Rule.» Los Angeles Times.
- ↑ Boudreau (2004), pp. 205
- ↑ Steinberg (2002)
- ↑ Aung-Thwin, Maureen. (1989). Burmese Days Արխիվացված 2006-02-23 Wayback Machine. Foreign Affairs.
- ↑ Ghosh (2001)
- ↑ Burma Watcher (1989), pp. 179.
- ↑ The Vancouver Sun 17 Aug 1988. pg. A.5
- ↑ Fong (2008), pp. 150
- ↑ Smith (1999), pp. 9
- ↑ Boudreau (2004), pp. 212.
- ↑ Callahan (1999), pp. 1.
- ↑ Boudreau (2004), pp. 210.
- ↑ Ferrara (2003), pp. 314.
- ↑ Tucker (2001), pp. 229.
- ↑ Fogarty, Phillipa (7 August 2008). Was Burma’s 1988 uprising worth it?. BBC News
- ↑ Wintle, p. 338.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր և ամսագրեր
- Boudreau, Vincent. (2004). Resisting Dictatorship: Repression and Protest in Southeast Asia. Cambridge University Press. 978-0-521-83989-1.
- Burma Watcher. (1989). Burma in 1988: There Came a Whirlwind. Asian Survey, 29(2). A Survey of Asia in 1988: Part II pp. 174–180.
- Callahan, Mary. (1999). Civil-military relations in Burma: Soldiers as state-builders in the postcolonial era. Preparation for the State and the Soldier in Asia Conference.
- Callahan, Mary. (2001). Burma: Soldiers as State Builders. ch. 17. cited in Alagappa, Muthiah. (2001). Coercion and Governance: The Declining Political Role of the Military in Asia. Stanford University Press. 978-0-8047-4227-6
- Clements, Ann. (1992). Burma: The Next Killing Fields? Odonian Press. 978-1-878825-21-6
- Delang, Claudio. (2000). Suffering in Silence, the Human Rights Nightmare of the Karen People of Burma. Parkland: Universal Press.
- Europa Publications Staff. (2002). The Far East and Australasia 2003. Routledge. 978-1-85743-133-9.
- Ferrara, Federico. (2003). Why Regimes Create Disorder: Hobbes's Dilemma during a Rangoon Summer. The Journal of Conflict Resolution, 47(3), pp. 302–325.
- Fink, Christina. (2001). Living Silence: Burma Under Military Rule. Zed Books. 978-1-85649-926-2
- Fong, Jack. (2008). Revolution as Development: The Karen Self-determination Struggle Against Ethnocracy (1949–2004). Universal-Publishers. 978-1-59942-994-6
- Ghosh, Amitav. (2001). The Kenyon Review, New Series. Cultures of Creativity: The Centennial Celebration of the Nobel Prizes. 23(2), pp. 158–165.
- Hlaing, Kyaw Yin. (1996). Skirting the regime's rules.
- Lintner, Bertil. (1989). Outrage: Burma's Struggle for Democracy. Hong Kong: Review Publishing Co.
- Lintner, Bertil. (1990). The Rise and Fall of the Communist Party of Burma (CPB). SEAP Publications. 978-0-87727-123-9.
- Lwin, Nyi Nyi. (1992). Refugee Student Interviews. A Burma-India Situation Report.
- Maung, Maung. (1999). The 1988 Uprising in Burma. Yale University Southeast Asia Studies. 978-0-938692-71-3
- Silverstein, Josef. (1996). The Idea of Freedom in Burma and the Political Thought of Daw Aung San Suu Kyi. Pacific Affairs, 69(2), pp. 211–228.
- Smith, Martin. (1999). Burma – Insurgency and the Politics of Ethnicity. Zed Books. 978-1-85649-660-5
- Steinberg, David. (2002). Burma: State of Myanmar. Georgetown University Press. 978-0-87840-893-1
- Tucker, Shelby. (2001). Burma: The Curse of Independence. Pluto Press. 978-0-7453-1541-6
- Wintle, Justin. (2007). Perfect Hostage: a life of Aung San Suu Kyi, Burma’s prisoner of conscience. New York: Skyhorse Publishing. 978-0-09-179681-5
- Yawnghwe, Chao-Tzang. Burma: Depoliticization of the Political. cited in Alagappa, Muthiah. (1995). Political Legitimacy in Southeast Asia: The Quest for Moral Authority. Stanford University Press. 978-0-8047-2560-6
- Yitri, Moksha. (1989). The Crisis in Burma: Back from the Heart of Darkness? University of California Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- AP. (1988). Burma Imposes Martial Law In the Capital After a Protest, New York Times, 4 August 1988.
- AP. (1988). Road To Upheaval In Politics For Burmese, New York Times, 11 September 1988.
- Cumming-Bruce, Nick. (1988). Burma's new leader imposes martial law, The Guardian, 4 August 1988.
- Faulder, Dominic. (2008). Memories of 8 August 1988 The Irrawaddy, August 2008.
- Kamm, Henry. (1988). Tension Reported High In Burma After Clashes, New York Times, 2 July 1988.
- Mydans, Seth. (1988). A Burmese Power Shift; Though Government Schedules Election, Decision Rests With People in the Streets, New York Times, 12 September 1988.
- Mydans, Seth. (1988). Defections Strain Burmese Military, New York Times, 10 September 1988.
- Mydans, Seth. (1988). Many in Burma Say Ne Win Continues to Pull the Strings, New York Times, 13 September 1988.
- Richburg, Keith. (1988). Youths, Monks Fight Troops in Burma; Post-Coup Deaths Reported in Hundreds. Washington Post, 20 September 1988.
- Stewart, William. (1988). Burma The Armed Forces Seize Power Արխիվացված 2012-11-02 Wayback Machine, TIME, 26 September 1988.
- Protests mark Burma anniversary, BBC News, 8 August 2003.
- Burma's 1988 Protests, BBC News, 25 September 2007.
- Partial list of 8888 Uprising victims, The Irrawaddy, 1 January 2003.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել 8888 ապստամբություն կատեգորիայում։ |