Արգել
Գյուղ | |||
---|---|---|---|
Արգել | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Համայնք | Կոտայքի մարզ և Աշտարակի շրջան | ||
Այլ անվանումներ | Լուսակերտ | ||
ԲԾՄ | 1400 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3291[1] մարդ (2012) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Արգել, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի ափին։
Արգել է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1873 | 1897 | 1914 | 1926 | 1931 | 1939 | 1980 | 1989 | 1991 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 330 | 544 | 816 | 607 | 699 | 654 | 2275 | 3199 | 3500 | 2894 | 2501[3] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում անվանվել է Լուսակերտ, գտնվում է Եղվարդից 9 կմ հյուսիս-արևելք։ Հիմնադրվել է 1948 թվականին, որպես Գյումուշ-ՀԷԿ-ի բանավան։ 1991 թվականին բնակավայրին նորից տրվել է գյուղի կարգավիճակ և 1996 թվականին կրկին վերանվանվել իր նախկին անվամբ՝ Արգել։ Արգելից հյուսիս՝ Հրազդանի ձորում կանգուն է 7-րդ դարի Կարենիսի վանքը։ Լուսակերտից հյուսիս-արևելք՝ Ձորալանջին, գտնվում է միանավ փոքր եկեղեցի՝ հիմնադրված 4-5 դարերում և «Թուխ Մանուկ» մատուռը։ Գյուղը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևելյան, իսկ նախկին Նաիրիի շրջանի՝ հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի աջափնյա լեռնալանջին։ Բնակավայրն ունի շատ հին պատմություն, բայց պաշտոնապես նրա թվագրումն սկսվում է 1898 թվականից։ Բնակիչների 98%-ը հայեր են՝ հիմնականում 1929-1930 թվականներին բռնագաղթված Արևմտյան Հայաստանից։ Բնակվում են նաև Ադրբեջանից բռնագաղթված փախստական ընտանիքներ։ Գյուղը հայտնի է իր բարենպաստ կլիմայով, որտեղ ամռան շոգ ամիսներին բավականին զով է, ձմռանն էլ՝ համեմատաբար մեղմ։ Գյուղի արևելյան մասում՝ Հրազդանի կիրճում շատ ռեժիսորներ նկարահանել են հատվածներ իրենց ֆիլմերի համար։ Գյուղը մինչև 1990-ական թվականները եղել է արդյունաբերական բնակավայր՝ գերակշիռ թվով բանվոր ծառայողներով, իսկ ներկայումս բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Արգելում է գտնվում Գյումուշ-ՀԷԿ -ը՝ Սևան-Հրազդան կասկադի և ՀՀ բոլոր ՀԷԿ-երից ամենահզորը։ Կարևորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է նաև արտասահմանյան կապիտալ ներդրումների շնորհիվ վերագործարկված «Արգել» ՓԲԸ -ն, որտեղ կթողարկվեն համակարգչային տեխնիկայի և տպագրական մեքենաների որոշ դետալներ։ Սննդի արդյունաբերության կարևորագույն ձեռնարկություն է հացի արտադրական փուռը։ Համայնքում գործում են տասնյակից ավելի մասնավոր օբյեկտներ, ինչպիսիք են «Լուսակերտի հանգստյան տուն» և «Արգել վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ները, որտեղ յուրաքանչյուր տարի հանգսի նպատակով և տարբեր հասարակական, մշակութային, կրթական միջոցառումների շրջանակներում հարյուրավոր մարդիկ տարբեր բնագավառներից այցելում են այստեղ, կազմակերպում սեմինարներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։ Գյուղն ունի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում նահատակված հերոսների հուշարձան կոթողներ։ Վերջինիս հեղինակն է հայտնի քանդակագործ, գյուղի բնակիչ և պատվավոր քաղաքացի Արսեն Փանոսյանը, որը նաև հարավից գյուղ մուտք գործող ճանապարհին քանդակել է խաչքարերի մի համալիր և այն անվանել «Քրիստոնյա Հայաստան 1700»։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելի մոտակայքում կան հանքային աղբյուր և կավճի հանք։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա Սբ. Գևորգ եկեղեցի (1890 թ.), իսկ գյուղից արևելք գտնվում է Կարենիսի վանքը (VII դար)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Գևորգ եկեղեցի
-
Արգել գյուղը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
-
«Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրը Արգել գյուղում
-
Հրազդանի կիրճը՝ Արգել գյուղից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 30» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 11-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգել բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
|