Jump to content

Սոլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սոլակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղԿոտայքի մարզ և Հրազդանի շրջան
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2454 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սոլակ (Հայաստան)##
Սոլակ (Հայաստան)

Սոլակ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի ձախ ափին, բլրապատ վայրում։ Բարձրությունը ծովի մակերևույթից ` 1650մ, հեռավորությունը մայրաքաղաքից` 38կմ։ Այստեղ է ծնվել մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը գաղթել են Ալաշկերտի, Արճեշի, Վանի գավառների ու Սալմաստի գյուղերից։

Սոլակի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 363 1339 1297 1759 1833 2175 2110 2147 2548 2240[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլակ գյուղի երկաթուղային կայարանի շենքը

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլակի հյուսիս-արևմուտքում՝ “Տափակ մայրի” վայրում, գտնվում է VII դարի Սբ. Աստվածածին եկեղեցին, որի վրա կա 1224 թ.-ի արձանագրություն, շուրջը՝ XIII-XIX դարերի խաչքարերով գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև միջին դարերի հռչակավոր Մայրավանքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 181» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները