Չարենցավան
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Քաղաք | |||
---|---|---|---|
Չարենցավան | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Համայնք | Կոտայքի մարզ և Հրազդանի շրջան | ||
Քաղաքապետ | Հակոբ Շահգալդյան | ||
Հիմնադրված է | 1948 թ. | ||
Այլ անվանումներ | մինչև 1967 — Լուսավան | ||
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | ||
Մակերես | 5 կմ² | ||
ԲԾՄ | 1 660 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 20 500[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | չարենցավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (226) | ||
Փոստային դասիչ | 2501, 2502 | ||
| |||
Չարենցավան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 12 կմ հարավ-արևմուտք[2][3]։
Հիմնադրվել է 1947- 1948 թվականներին, որպես քտա (քաղաքային տիպի ավան)՝ Լուսավան անվանմամբ։ 1961 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Եղիշե Չարենցի 70-ամյակի կապակցությամբ խորհրդային իշխանությունը վերանվանել է քաղաքը Չարենցավան։ Քաղաքը գտնվում է Հրազդան գետի ափին, Երևանից 25 կմ հյուսիս։ Քաղաքի մոտակայքով անցնում է երկաթգիծ, ինչպես և M4 մայրուղին, որը միացնում է Երևանը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հետ։
Չարենցավանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մինչև 1930 թվականը Հայաստանում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ ու ջրանցքներ, որոնք անզոր էին բավարարել արդյունաբերության ու գյուղատնտեսության հարաճուն պահանջները։ Այդ խնդրի լուծման միակ ուղին Սևանա լճի ջրի օգտագործման ծրագրի իրականացումն էր։ Դրա նախագծման սխեման կազմել էր հայ նշանավոր ինժեներ-հիդրոտեխնիկ Իոսիֆ Տեր-Աստվածատրյանը։ Այդ հսկա համակարգի շինարարությունն արդեն վիճակված էր ղեկավարել ու ավարտին հասցնել մեկ այլ հռչակավոր հայորդու՝ Գարեգին Աղաբաբովին։ Գյումուշ ՀԷԿ-ի բանավանների նախագծի հեղիակ, հայ նշանավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր՝ Տիրան Մարությանը, այդ բանավանները մկրտել էր Լուսակերտ և Լուսավան պայմանական անունններով։ Գյումուշ ՀԷԿ-ի, Ալափարսի շինտեղամասի պետ, ինժեներ-հիդրոտեխնիկ Աշոտ Գրիգորի Հեքիմյանին էր վիճակված սկսել Լուսավանի կառուցումը։ Շուրջը բացի լեռներից ու քարափներից ոչ մի օտար, շինարարության հետ կապ չունեցող բան չկար։ Շինարարները եկել էին ոչ միայն Հայաստանից, այլև Խորհրդային Միության ամենատարբեր շրջաններից։ Նրանց թվում կային նաև բազմաթիվ այլազգիներ։ Աշխատանքներում ներգրավված էին նաև աքսորյալներ։ Մինչև վրանների, ապա փայտաշեն ֆիննական տնակների պատրաստումը, նրանք հիմնականում բնակվում էին Ալափարս գյուղի բնակիչների տներում։ Նրանք կառուցում էին ջրանցքը, երկաթուղին, բնակելի տները ու նաև գլխավորը՝ հիդրոէլեկտրակայանը։
Նախագծին համապատասխան ավանը կառուցելու համար հիմք ընդունվեցին Երևան-Ախտա երկաթուղու ու կայանի առանցքային գծերը և նշահարվեցին առաջին թաղամասի առաջին տասը բնակելի շենքերի հիմնափոսերը։ Առաջին շենքի առաջին անկյունակերտը նշահարած փայտացիցն էլ դարձավ նաև քաղաքի կենսագրության առաջին նշահարը։
Լուսավանից Չարենցավան
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուսավանը Եղիշե Չարենցի անվամբ վերանվանվեց 1967 թվականին՝ մեծն պոետի ծննդյան 70 ամյակի տարում, սակայն գրականության հետ քաղաքի կապը կանխորոշված էր ի վերուստ։ Հիմնադրման առաջին իսկ օրերից այստեղ էին լինում Գևորգ Էմինը, Պարույր Սևակը, Սաղաթել Հարությունյանը և ուրիշներ, որոնք մամուլում բազմաթիվ ակնարկներ տվեցին հիդրոէլեկտրակայանի ու նրա երկու կողմերում կառուցվող բանավանների մասին։ Սակայն Լուսավանին ամենաշատը կապված էր Գևորգ Էմինը, նույն ինքը՝ մասնագիտությամբ ինժեներ-հիդրոշինարար Կառլեն Մուրադյանը։ Այն ժամանակ դեռ պաշտոնապես Լուսավան անունը չստացած բանավանի մասին նրա ակնարկներն ու մանրապատումները տպագրվում էին մոսկովյան պարբերականներում։ Մի անգամ նա բանավան եկավ հանճարեղ Մարտիրոս Սարյանի հետ, ում կատարած ճեպանկարները Գևորգ Էմինի մանրապաատումների հետ 1953 թվականին տպագրվեցին «ОГОНЕК» հանրահայտ ամսագրում։ Փաստորեն, եթե Գևորգ Էմինը Չարենցավանի մասին երբևիցե գրած առաջին գրողն է, ապա Մարտիրոս Սարյանը՝ այն առաջինը պատկերած նկարիչը։ Առաջ անցնելով նշենք, որ ամսագրի հետ Լուսավան-Չարենցավանի բարեկամությունը ձգվեց շատ երկար տարիներ և բնավ էլ պատահական չէ, որ հետագայում Չարենցավանի պատվավոր քաղաքացու կոչում առաջինը շնորհվել է հենց այդ ամսագրի գլխավոր խմագիր, ռուս նշանավոր բանաստեղծ՝ Անատոլի Սաֆրոնովին։ Նույն պատվին է արժանացել նաև Գևորգ Էմինը՝ իրավամբ մեր քաղաքի հիմնադիրներից մեկը։ Իր հռչակավոր «Յոթ Երգ Հայաստանի Մասին գրքում նա գրում է՝ « Հայրենական պատերազմից անմիջապես հետո ես ու իմ ընկերը, ջրային կառուցվածքների մասնագետ՝ Աշոտ Հեքիմյանը, բաց դաշտում՝ քարերի ու յավշանների մեջ, խփում էինք Գյումուշի էլեկտրակայանի շինարարության տեղամասերից մեկի առաջին վրանի ցցերը, առանց իմանալու, թե դրանով դառնալու էինք Հայաստանի նոր քաղաքներից մեկի հիմնադիրները՝ մի պատիվ, որ հնում վիճակվում էր միայն արքաներին ու առասպելի հերոսներին »։
Պեմզայի առաջին արտադրությունը Չարենցավանում
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկաթուղային տարածքը քանդելիս Հեքիմյանը պեմզա հայտնաբերեց։ Մինչ այդ բետոնի համար օգտագործում էին Ֆանտանի սև խոտանը, որը մանր մասնիկներ չուներ։ Օգտագործում էին նաև Անիի պեմզան, որը և՛ մանր էր, և՛ հողն էր նրա մեջ ավելի քիչ։
Հեքիմյանը, ով ժամանակին Քանաքեռ ՀԷԿ-ում լաբորատորիայի վարիչ է եղել և ժամանակին էլ աշխատել էր շինանյութերի գործարանում, անմիջապես հասկացավ, որ այն կարելի է օգտագործել։ Փայտից կաղապարներ պատրաստեց, տվեց պեմզաբլոկների առաջին նմուշները։ Ոգևորված նա ինքը ցուցանմուշները բերեց Երևան։ Այն փորձաքննության ուղարկվեց Թբիլիսի, որտեղից եկած պատասխանով պարզվեց, որ հումքն իսկապես բարձրորակ է։ Դա էլ հիմք դարձավ պեմզաբլոկների գործարանի կառուցմանը, որը միլիոնների օգուտ բերեց։ Մտահղացումը ձևակերպվեց որպես կարևոր նորարարական առաջարկություն 12000 ռուբլի պարգևատրումով, սակայն պարգևատրվածների ցուցակում Աշոտ Հեքիմյանի անունը չկար։ Բանավանում ինքնագլուխ պեմզաբլոկներ պատրաստելու և դրանցով շինարարական աշխատանքներ կատարելու համար նա նկատողություն էր ստացել, ուրեմն և պիտի զրկվեր։ Փոխարենը Լուսավանի առաջին շինարարը դարձավ նաև տեղի թեկուզ և փոքրիկ, բայց առաջին գործարանի հիմնադիրը։
1949 թվականին, ելույթ ունենալով Ախտայի շուրջխորհրդի նստաշրջանում, Ալափարսի շինտեղամասի պետն առաջարկում է իրենց կառուցած բանավանը կոչել Լուսավան։ Այսպես ստացավ իր առաջին անունը ապագա Չարենցավանը։
1950 թվականին բացվեց տարրական դպրոցը, իսկ երկու տարի անց, երբ տնօրենն էր Աղասի Հակոբյանը, այն դարձավ յոթամյա։ Կառուցվեց հացի փուռ, ամբուլատորիա, դեղատուն։ Կարծես ամեն ինչ կար, բացի տեղական իշխանությունից։ Ունենալով 2000-ից ավելի բնակչություն՝ Լուսավանը առանձին համայնք չէր, այն կցվում էր մեկ այս, մեկ այն գյուղական խորհրդին։
Չարենցավանի առաջին քաղաքապետը
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերջապես 1953-ին սկսվեցին Լուսավանի՝ որպես առանձին համայնք կազմավորելու աշխատանքները։ Ախտայի շրջխորհրդի գործկոմի նախագահ Աղվան Նալբանդյանը փնտրտուքի մեջ էր, թե ում վստահի այդ աշխատանքը, երբ մի օր գործուղումը ձեռքին՝ նրա աշխատասենյակի դուռը թակեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներից մեկը։ Գործկոմի նախագան, որը դեռ ուշքի չէր եկել այդ ձեռքսեղմումի ցավից, կարդալով ուղեգիրը՝ բացականչեց՝
-Դու Հայաստանի չեմպիոն Պատվական Խուդոյա՞նն ես։ Քեզ ինձ մոտ Աստված ուղարկեց։ Արի քեզ ուղարկենք Լուսավան՝ հա՛մ իրավաբան ես, հա՛մ էլ բռնցքամարտիկ, իսկ այնտեղ կռվարարներ ու քրեականներ որքա՜ն ուզես, իսկը քո տեղն է։
Եվ Խուդոյանը եկավ Լուսավան։ Գործկոմի նախագահի նշվածների փոխարեն նա հանդիպեց աշխատասեր ու բարի մարդկանց, սիրեց նրանց ու սիրվեց նրանց կողմից։ Մի քանի ամիս անց Լուսավանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և ընդամենը 23 տարեկան Պատվական Թադևոսի Խուդոյանը՝ ապագա դատախազը, իրավաբանական գիտությունների թեկնածուն, դոցենտը, գնդապետը, դարձավ Լուսավան-Չարենցավանի առաջին քաղաքապետը։
Չարենցավանի բնակեցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օր օրի մեծանում էր Լուսավանը։ Այստեղ բնակություն հաստատեցին հարյուրավոր գարդմանահայեր, ջավախահայեր, սփյուռքահայեր։ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող կինոկադրերը պահպանում են 1963 թվականին իրանահայերի դիմավորման պահը Լուսավանի երկաթուղային կայարանում։ Արդյունաբերական Չարենցավան արտահայտությունը վաղուց հնչում է օրինական հպարտությամբ և դարձել է շատ սովորական արտահայտություն։ Որպես այդպիսին այն սկսեց ձևավորվել Գյումուշ ՀԷԿ-ի շինարարության ավարտից անմիջապես հետո։
Արդյունաբերական Չարենցավան
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1958 թվականին էլեկտրակայանին սպասարկող վերանորոգման մեխանիկական արհեստանոցի հիմքի վրա ստեղծվեց հաստոցաշինական գործարանը։ Այդ տարիներին շրջակայքում դեռ չկար քիչ թե շատ խոշոր ձեռնարկություն, չկային բանվորական որակյալ կադրեր, կար միայն աշխատուժ և բարդ հաստոցների արտադրություն սկսելը հանդուգն երազանք էր թվում։ Փաստորեն երեկվա հողագործն ու դպրոցի շրջանավարտը ոչ միայն պետք է կանգնեին հաստոցի առջև, այլև հաստոց արտադրեին։ Սակայն նրանք մենակ չէին։ Բարեկամության օրենքներով նրանց օգնության եկան ոչ միայն Երևանից, այլև Լենինգրադից, Օդեսայից, Յարոսլավից։ Լենինգրադյան կադրերից էր գործարանի առաջին տնօրեն Ստեփան Ավանյանը։ Ութսունականներին այն արդեն արդյունաբերական հսկա էր, որի արտադրած հաստոցներն առաքվում էին արտասահմանյան 40 երկրներ և ԽՍՀՄ 400-ից ավելի ձեռնարկություններ։ Այն հանդիսանում էր Հայաստանի ռազմական արդյունաբերության գլխավոր ձեռնարկություններից մեկը։ Գրեթե միևնույն ժամանակ կառուցվեց երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը, որի տնօրեն նշանակվեց Գյումուշ ՀԷԿ-ի շինարարության լավագույն մասնագետներից մեկը՝ Մովսես Եսայանը, ով հետագայում դարձավ Հայաստանի վաստակավոր շինարար։ Կառուցվում էր ոչ միայն երիտասարդ քաղաքը, այլև ամբողջ հանրապետությունը և զարգացող էներգետիկայի օբյեկտները շինանյութեր էին պահանջում և առաջին հերթին հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ ու մասեր, իսկ գործարանն ինքն էլ կառուցվելով ու ընդարձակվելով՝ նաև դա էր արտադրում։ Այդ գործարանի արտադրանքով էին ծնունդ առնում Արզնու, Սպանդարյանի, Երևանի, Տաթևի, Շամբի, Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանները, Երևանի ու Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, հայկական ատոմակայանի բնակելի շենքերն ու արտադրական մասնաշենքերը։ Գործարանի արտադրանքն էլ Արփա-Սևան ջրատարի սֆերիկ հենապատերը, Զվարթնոց օդանավակայանի և Մարզահամերգային համալիրի հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաները։ Գործիքաշինական գործարանի կառուցումը սկսվեց 1960-ին։ Նրա հիմնադիրն ու առաջին տնօրենն էր ինժեներ Գեորգի Պետրովիչ Ռուսովը՝ հայ ժողովրդի հույն զավակը, նույն ինքը՝ ֆուտբոլային հանրահայտ մրցավարը։
1962 թվականին գործարանի ձուլման առաջին հերթը շահագործման հանձնվեց ու գրանցվեց առաջին արտադրանքը։ Այն անձամբ տեսնելու էր եկել ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը, ով եղավ նաև հաստոցաշինական գործարանում։
1966 թվականին Գործիքաշինականից առանձնացավ և ինքնուրույն գործարան դարձավ Կենտրոնաձույլը, հենց առաջին տարում տալով 8500 տոննա թուջի ձուլվածք։ Հետագայում, երբ գործարանի տնօրենն էր Սանասար Մելտոնյանը(չաշխատող հղում), նա բազմիցս հաղթող ճանաչվեց համամիութենական մրցույթներում՝ արժանանալով բարձրագույն պարգևների։
1968 թվականին ԽՍՀՄ էլեկտրոտեխնիկական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ գործարկվեց «Նիխիտ» գործարանը։
1974 թվականին շարք մտավ դարբնոցային գործարանը, որը 1980 թվականին վերակազմավորվեց որպես «Հայավտո» արտադրական միավորում և դարձավ ավտոմոբիլաշինության հսկաներից մեկը ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև Եվրոպայում։
1973 թվականի դեկտեմբերին գործարկվեց «Լիզինը», ապա Բջնիի hանքային ջրերի գործարանը, կարի ֆաբրիկան։ Մինչ այդ քաղաքում գործել է Երևանի ձեռնոցների ֆաբրիկայի մասնաճյուղը, «Հայձուլ» գործարանը, իսկ վերջում` 1993-ին, ձուլման սարքավորումների գործարանը, որը 1998-ին վերանվանվեց «Մուրճ» ՓԲԸ։ Այն զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե դռների ու պատուհանների համար նախատեսված ձուլված դետալների ամրակային արտադրությամբ, ինչպես նաև կահույքի ու մետաղապլաստե պատուհանների և դռների արտադրությամբ։
Ճանաչված հիմնարկներ Չարենցավանում
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հանրահայտ էր Չարենցավանի ավտոտրանսպորտային ձեռնարկության անունը։ Նրա հիմնադիրն ու առաջին տնօրենն էր Հայրենական պատերազմի իսկական հերոս, գնդապետ Գևորգ Ավետիսյանը։ Ձեռնարկությունն իր փառքի գագաթնակետին հասավ Ազատ Ղավարյանի ղեկավարած տարիներին։ 10 տարի անընդմեջ կոլեկտիվը հաղթող ճանաչվեց համամիութենական մրցումներում՝ արժանանալով ԽՍՀՄ փոխանցիկ դրոշին։ Քաղաքաշինության բնագավառում մեծ է շինարարական կազմակերպությունների դերը՝ «Չարենցավան շինտրեստ», Քաղխորհրդի Գործկոմին կից «Վերանորոգման շինարարական կազմակերպություն» և ալն։ Բարի ավանդույթներ ունի Չարենցավանի հիվանդանոցը. պրոֆեսոր Գինսբուրգը 70 թվականներին այստեղ հիմնադրեց հանրապետական նշանակության վնասվածքաօրթոպեդիկ բաժանմունք, որը մեծ հռչակ ձեռք բերեց։ Բաժանմունքի աշխատանքները ղեկավարում էր ճանաչված վիրաբույժ Ստեփան Մուրադյանը։ Կառուցվեց առաջին դպրոցը, որին տարիների ընթացքում ավելացան ևս հինգը, մանկապարտեզներ, որոնց թիվը մի պահ հասել էր իննի, երաժշտական և արվեստի դպրոցները, Պրոֆտեխնիկական ուսումնարանը, Հաստոցագործիքային տեխնիկումը՝ այժմ պետական քոլեջ, հերթափոխային դպրոցը, դպրոցականների տունը, պատանի տեխնիկների կայանը, գրադարանը, քաղաքային զբոսայգին, որտեղ գտնվում է նաև Եղիշե Չարենցի հուշասրահը։
Չարենցավանը և նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չարենցավան շատ նշանավոր մարդիկ են այցելել, բայց կա մեկը, որը եկավ, տեսավ ու անսահմանորեն սիրեց մեր քաղաքը։ Խորհրդային միության մարշալ, խորհրդային միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը, երեք անգամ եղավ Չարենցավանում։ Նրա յուրաքանչյուր այցը վերածվում էր իսկական տոնակատարության։ Առաջին այցի ժամանակ՝ 1972 թվականի նոյեմբերին, երբ նշվում էր Չարենցավանի 25 ամյակը, ելույթ ունենալով հանդիսավոր նիստի ժամանակ, նա ասաց.
-Աշխարհի բոլոր քաղաքներից ամենանվիրականն ինձ համար Չարենցավանն է։ Այն իմ ժողովրդի վերածնության իսկական խորհրդանիշն է։
Այդ հանդիսության ժամանակ Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, իր գործին անսահմանորեն նվիրված Վլադիմիր Ավետիսյանը, մեծ զորավարին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում։ Երկրորդ այցի ժամանակ նա նա եղավ Եղիշե Չարենցի հուշասրահում։ Երկար դիտեց ցուցանմուշները և հանճարեղ պոետի մասին հուզիչ խոսքեր գրեց տպավորությունների մատյանում։ Վերջին այցի ժամանակ՝ 1980 թվականի նոյեմբերին, Գանգրահեր տղայի արձանի հարևանությամբ նա եղևնի տնկեց։
Չարենցավանը տվել է բազմաթիվ նշանավոր մարդիկ, այդ թվում գերագույն խորհրդի և ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, երեսունից ավելի գնդապետեր։ Զավեն Բալաբեկի Նանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Չարենցավանցի են Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Սուրենի Շահգալդյանը և Հայաստանի առաջին և միակ կին մարզպետ Լիդա Բալաբեկի Նանյանը։ Քիչ չեն մշակույթի և սպորտի բնագավառի ճանաչված ներկայացուցիչները։ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց դուդուկահար՝ Կամո Համլետի Սեյրանյանին]։
Մշակութային կյանքը Չարենցավանում
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաքի մշակույթի տանը և գործարանների ակումբներում գործում էին ինքնագործ խմբեր, ժողովրդական և տիկնիկային թատրոններ։ Դրանք տարբեր տարիների ղեկավարել են այնպիսի երախտավորներ, ինչպիսիք են՝ Անդրեաս Գալստյանը, Կարեն Ջանիբեկյանը, Իշխան Ղարիբյանը, Արմեն Աղայանցը և ուրիշներ։ Չարենցավանի մարզական կյանքի սկիզբ կարելի է համարել 1954 թվականը, երբ առաջին քաղաքապետ, ծանր քաշային կարգում Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Պատվական Խուդոյանը բացեց բռնցքամարտի խմբակ, որը հասարակական կարգով վարում էր հենց ինքը։ Քաղաքի մարզական կյանքը բուռն վերելք ապրեց, երբ 1969 թվականին Չարենցավան մշտական բնակության եկավ հայկական բռնցքամարտի մեկ ուրիշ նվիրյալ՝ Օնիկ Ավագյանը, ում ջանքերով շուտով բացվեց քաղաքի առաջին մարզադպրոցը։ 1972 թվականին շարք մտավ քաղաքային մարզադաշտը, որը ստեղծման օրից կրում է մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը։ Նշանակալի հաջողությունների են հասել Չարենցավանի ֆուտբոլային, վոլեյբոլի ու բասկետբոլի թիմերը, ըմբիշները, բռնցքամարտիկները, ծանրորդները։ Աղջիկների մականախաղի «Լուսավան» թիմը հանդես էր գալիս ԽՍՀՄ բարձրագույն առաջնությունում։ Ութսունական թվականներին քաղաքի մարզական աշխատանքները ղեկավարում էր ջրային մարզաձևերի բարձրագույն կարգի մրցավար Ռուբեն Եսայանը, ով հաջողությամբ սպասարկել է ջրագնդակի մրցումները երկու օլիմպիական խաղերում։
Արցախյան շարժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ սկավեց Արցախյան շարժումը, նրա կենտրոներից մեկը դարձավ Չարենցավանը։ Մեր համաքաղաքացիներից շատերը զենքը ձեռքներին մարտնչեցին հայրենիքի ազատության համար։ Նրանցից շատերը հերոսաբար զոհվեցին։ Յուրաքանչյուր չարենցավանցու համար այսօր սրբազան ուխտատեղի է նրանց պանթեոնը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս բաժինն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չարենցավանի շրջակայքում կա քարե դարի աշելյան ժամանակաշրջանի կայան։ Այստեղ է գտնվում Եղիշե Չարենցի]միանգամից 2 հուշարձանը։ Առաջինը տեղադրված է քաղաքային զբոսայգում՝ Եղիշե Չարենցի հուշասրահի մոտ, երկրորդը՝ Չարենցավանի կենտրոնական հրապարակում։ Վերջինս կառուցվել է քաղաքի հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ։ Ճարտարապետը Վաչագան Թադևոսյանն է, քանդակագործը՝ Էդիկ Ծուղունյանը։ Քաղաքի մուտքը զարդարում է Եղիշե Չարենցի «Գանգրահեր տղա» ստեղծագործության Գանգրահեր տղայի արձանը, որի շուրջը «Վերածնունդ» հուշահամալիրն է, որն այսօր գտնվում է անմխիթար վիճակում։ Քաղաքի մուտքի մյուս բարձրավանդակին «Նվիրյալների» հուշարձանն է, որը կառուցվել է քաղաքի հիմնարդման 60-ամյակի կապակցությամբ։ Ճարտարապետը Վաչագան Թադևոսյանն է, քանդակագործը՝ Էդիկ Ծուղունյանը։
Կինոթատրոնի հրապարակում տեղակայված է զոհված օդաչուներին նվիրված հուշարձան։ 2014թ. նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի ծննդավայրում՝ Չարենցավանում, 2016թ-ի ոյեմբերի 14-ին բացվեց 1990-ից մինչև օրս զոհված բոլոր հայ օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանը։ 33 օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի հեղինակը ՀՀ զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Սարգսյանն է։ Արձանի բացումը կատարեցին Մի-24-ի անձնակազմի զոհված հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի զույգ որդիները՝ Արթուրն ու Ալեքսանդրը, և Արցախյան ազատամարտում զոհված ռազմական օդաչու Իոսիֆ Միքայելյանի որդին՝ Մամիկոնը։ Հուշարձանի վրա գրված են զոհված 33 օդաչուների անուններն ու «Սխրանքդ անմահ, հայ օդաչու» տողերը։ Իսկ 2019թ-ի հունիսի 29-ին հուշակոթողի տարածքում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 2018թ.-ի դեկտեմբերի 4-ին Մարալիկից Բարձրաշեն լեռնային հատվածում կործանված Հայաստանի Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական օդանավի երկու օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հիշատակին։
Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում էլ տեղակայված է Հայոց մեծ եղեռնի անմահ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որի մոտ յուրաքանչյուր ապրիլի 24-ին ծաղիկներ են խոնարհվում։
Խոշորացված Չարենցավան համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Չարենցավան քաղաքը և հարակից գյուղերը՝ Արզական, Ալափարս, Բջնի, Կարենիս, Ֆանտան, խոշորացվեցին մեկ միասնական Չարենցավան համայնքի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարենցավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 24590 | 32229 | 25039 | 24800 | 20500 |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման բնութագրվում է որպես չափավոր ցամաքային։ Բոլոր եղանակները գրեթե համապատասխանում են օրացուցային եղանակներին։ Ամենատաք ամիսը հուլիսն է, միջին ջերմաստիճանը +19°С է, առավելագույնը՝ +38°С։ Ամենացուրտ ամիսը հունվարն է, միջին ջերմաստիճանը -7°С է, նվազագույնը՝ -34°С։ Տեղումների տարեկան ընդհանուր քանակը կազմում է 500 մմ, որոնք լինում են հիմնականում ապրիլից հունիս ամիսներին։ Գարնանը տիրապետում են արևմտյան քամիները, իսկ աշնանը ակտիվանում են լեռնահովտային քամիները, որոնց արագությունը հասնում է 17-20 մ/վ–ի։
Չարենցավանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 32 (0) |
33 (1) |
41 (5) |
53 (12) |
62 (17) |
70 (21) |
77 (25) |
77 (25) |
71 (22) |
60 (16) |
47 (8) |
36 (2) |
54.9 (12.8) |
Միջին ցածր °F (°C) | 15 (−9) |
16 (−9) |
24 (−4) |
32 (0) |
40 (4) |
46 (8) |
52 (11) |
53 (12) |
45 (7) |
37 (3) |
29 (−2) |
21 (−6) |
34.2 (1.3) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.71 (18) |
0.91 (23.1) |
1.26 (32) |
2.61 (66.3) |
3.27 (83.1) |
2.68 (68.1) |
1.57 (39.9) |
1.30 (33) |
1.06 (26.9) |
1.50 (38.1) |
1.14 (29) |
0.75 (19) |
18.76 (476.5) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին Արդյունաբերական կենտրոն է։ Բնակիչների մի մասը նախկինում զբաղվում էր մեքենաշինությամբ, հաստոցաշինությամբ, հանքային ջրերի, գործիքների արտադրությամբ։ Այսօր քաղաքը նպատակ ունի դառնալ զբոսաշրջային կենտրոն, այստեղ զարգանում է թեթև արդյունաբերությունը, հատկապես՝ տեքստիլ արդյունաբերությունը, հյուրանոցային ծառայությունները, առևտուրը, հատապտուղների մշակումը։
Արդյունաբերություն[5]
[խմբագրել | խմբագրել կոդը]1953թ․-ին կառուցվեցին մի շարք ձեռնարկություններ, և Չարենցավան քաղաքը դարձավ երկրի արդյունաբերական կենտրոներից մեկը։
Առաջատար ճյուղը մեքենաշինությունն էր,որը տալիս էր արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ 67%-ը։
Ձեռնարկություներից մի քանիսը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «հաստոցաշինական գործարան»-1959թ
- «ԵԲԿ (երկաթբետոնե կառուցվածքների) »-1958թ
- «Գարծիքաշինական գործարան»- 1964թ
- «Ձուլակենտրոն»-1966թ․
- «Լիզին»-1974թ
- «Արմավտո»-1974թ
- «Բջնի»-1977թ
- «Կարի ֆաբրիկա»-1978թ
- «Ձուլման սարքվորումների»-1993թ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ Geonames Արխիվացված 2009-04-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ «World-Gazetteer.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.(անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 164» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
- ↑ Գրական-Հասարակական տարեգիրք (2007թ). Չարենցավան 60. Չարենցավան 2007թ.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կայք Չարենցավանի մասին։
- Վավերագրական ֆիլմ Չարենցավանի մասին։ Մաս առաջին
- Վավերագրական ֆիլմ Չարենցավանի մասին։ Մաս երկրորդ
- Լուսավան-Չարենցավան-65 (Վավերագրական ֆիլմ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարենցավան» հոդվածին։ |
|
|
|