Բուդվա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բուդվա | |||||
չեռն.՝ Budva / Будва | |||||
| |||||
Երկիր | Չեռնոգորիա | ||||
Ենթարկում | վարչական կենտրոն | ||||
Շրջան | Բուդվանի շրջան | ||||
Համայնք | Բուդվա | ||||
Քաղաքապետ | Լազար Լաջենովիչ | ||||
Հիմնադրված է | Մ.թ.ա. 5-րդ դար թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1135 թվականից | ||||
Մակերես | 122 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մ | ||||
Խոսվող լեզուներ | չեռնոգորերեն | ||||
Բնակչություն | 13 338 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +382 33 | ||||
Փոստային ինդեքս | 85310 | ||||
Փոստային դասիչ | 85310 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BD | ||||
Պաշտոնական կայք | budva.me | ||||
| |||||
Բուդվա (չեռն.՝ Budva / Будва), քաղաք Չեռնոգորիայում, երկրի արևմտյան ափամերձ շրջանում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Քաղաքը համարվում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։
Բուդվա քաղաքը հիմնադրվել է մոտ 2500 տարի առաջ և համարվում է Ադրիատիկ ծովի ափին գտնվող հնագույն բնակավայրերից մեկը։ Բուդվան Չեռնոգորիայի ամենամեծ զբոսաշրջային կենտրոնն է։
Այն հայտնի է իր ավազե լողափներով, գիշերային կյանքով և յուրօրինակ միջերկրածովային ճարտարապետությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդվա քաղաքի մասին առաջին հիշատակումները եղել են դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Ըստ լեգենդի, քաղաքը հիմնադրել է Կադմոսը, ով սպանելով տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, փախչել է Հունաստանից։ Հաստատվելով հյուսիսում՝ նա բնակվել է այնտեղ իր կնոջ՝ Հարմոնիի հետ։
Քաղաքը իրենից ներկայացնում է երկու քաղաքակրթությունների (հունական և հռոմեական) ներդաշնակություն։
Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից և Հռոմեական կայսրության պառակտումից հետո քաղաքը բաժանվեց երկու մասի, որտեղ մի մասում սկսեցին կառավարել բարբարոսական ցեղերի ստեղծած իշխանությունները, իսկ արևելյան հատվածը անցավ Բյուզանդիային։
Միջնադարի ժամանակահատվածում Բուդվա քաղաքը եղել է Դուկլայի թագավորության, Սերբիայի և սլովանական Զետայի իշխանության ներքո։ 1420-1797 թվականներին քաղաքում իշխել են վենետիկցիները։
Այս ժամանակահատվածում քաղաքը ստացավ Բուդվա անվանումը։ Այն համարվում է վենետիկյան Ալբանիայի խոշոր քաղաքներից մեկը։ Այս շրջանում քաղաքի հարևանությամբ՝ Բալկանյան թերակղզում, զարգանում էր Օսմանյան կայսրությունը։
Միջնադարի կեսերին՝ վենետիկյան տիրապետության շրջանում, քաղաքը փոքր էր և նրա բնակչությունը չէր գերազանցում 1000 մարդը։
1815 թվականին կայացած Վիեննայի վեհաժողովի արդյունքում իտալացիները քաղաքից նահանջեցին և այս հողերը տրվեցին Ավստրիային։ 1815-1867 թվականներին Բուդվան համարվում էր Ավստրիայի թագավորության մասը։
1867 թվականին Ավստրիան դարձավ երկիշխանություն՝ Ավստրո-Հունգարիայի թագավորություն անվան տակ և քաղաքում հաստատվեցին նոր իշխանություններ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բուդվան միացել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությանը, իսկ արդեն 1929 թվականից Հարավսլավիային։
1930-ական թվականներին քաղաքը աստիճանաբար սկսեց զարգանալ որպես առողջարան։ 1941 թվականին քաղաքը ռազմակալեց Ֆաշիստական Իտալիան։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածությունների հետրևանքով քաղաքի բնակչության ավելի քան կեսը մահացան, սակայն 1944 թվականի նոյեմբերի 22-ին քաղաքը ազատագրվեց նացիստներից։
1970-80-ականներին քաղաքում կտրուկ զարգացել է զբոսաշրջային արդյունաբերությունը։ Բուդվան սկսեց ձեռք բերել արևմտյան զբոսաշրջային առողջարանի կարգավիճակ։ 1979 թվականի ապրիլի 15-ին քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում ավերվեց քաղաքի մեծ մասը։ Սակայն հիմա դժվար է գտնել հետքեր, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ բոլոր շենքերը վերականգնվել են։
2006 թվականին քաղաքը ազատագրվեց Սերբիա և Չերնոգորիա պետությունից և անցավ Չեռնոգորիա անկախ պետության կազմ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդվա քաղաքը զբաղեցնում է 122 քառակուսի կիլոմետր տարածք։ Ափամերձ շրջանները արագ փոխվում են լեռնային լանդշաֆտի։ Լեռները՝ կազմված նստվածքային ապարներից, ծածկված են նոսր, ծակող մացառուտներով։
Քաղաքը, որը գտնվում է ծովափի երկայնքում գտնվող փոքրիկ ծովախորշի հարակից տարածքներում, գտնվում է հրվանդանի վրա։
Բուդվանը գտնվում է ծովի մակարդակից 0 մետր բարձրության վրա՝ Ադրիատիկ ծովի ափին։ Քաղաքը գտնվում է UTC+1 ժամային գոտում, իսկ ամառը՝ UTC+2: Բուդվան քաղաքը ավտոմայրուղիներով միացած է Հունաստանի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի և Չեռնոգորիայի շատ քաղաքների հետ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդվան քաղաքին բնորոշ է Միջերկրածովյան կլիմային տաք կլիման՝ տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ Ամբողջ տարվա օրերից 297-ը արևոտ են։ Այն համարվում է Միջերկրական ծովի ամենաջերմ և արևոտ քաղաքներից մեկը։
Տարվա ամենացուրտ ամսին՝ հունվարին, ջերմաստիճանը միջինում հասնում է 8 °C-ի։ Իսկ ամենատաք ամսին՝ հուլիսին ջերմաստիճանը գտահատվում է միջինում մինչև 23,9 °C:
Միջին ամառային ջերմաստիճանը՝ 23,1 °C, իսկ ձմռանը՝ - 9,3 °C: Ծովի ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 24.7 °C-ի։ Հարաբերական խոնավությունը՝ 63 %:
Բուդվաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18 (64) |
22 (72) |
26 (79) |
31 (88) |
33 (91) |
38 (100) |
43 (109) |
46 (115) |
39 (102) |
30 (86) |
24 (75) |
19 (66) |
46 (115) |
Միջին բարձր °C (°F) | 9.5 (49.1) |
11.3 (52.3) |
14.9 (58.8) |
19.1 (66.4) |
24.2 (75.6) |
28.2 (82.8) |
31.7 (89.1) |
31.6 (88.9) |
27.4 (81.3) |
22.7 (72.9) |
15.4 (59.7) |
8.0 (46.4) |
20.33 (68.61) |
Միջին օրական °C (°F) | 5.5 (41.9) |
7.3 (45.1) |
10.4 (50.7) |
14.1 (57.4) |
18.9 (66) |
22.8 (73) |
26.0 (78.8) |
25.9 (78.6) |
22.0 (71.6) |
16.7 (62.1) |
11.1 (52) |
7.0 (44.6) |
15.64 (60.15) |
Միջին ցածր °C (°F) | 1.4 (34.5) |
3.2 (37.8) |
5.8 (42.4) |
9.1 (48.4) |
13.5 (56.3) |
17.3 (63.1) |
20.3 (68.5) |
20.2 (68.4) |
16.5 (61.7) |
11.6 (52.9) |
6.8 (44.2) |
2.9 (37.2) |
10.72 (51.28) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −11 (12) |
−10 (14) |
−8 (18) |
0 (32) |
4 (39) |
10 (50) |
12 (54) |
11 (52) |
7 (45) |
0 (32) |
−4 (25) |
−10 (14) |
−11 (12) |
Տեղումներ մմ (դյույմ) | 192 (7.56) |
167 (6.57) |
159 (6.26) |
145 (5.71) |
88 (3.46) |
63 (2.48) |
39 (1.54) |
66 (2.6) |
120 (4.72) |
164 (6.46) |
238 (9.37) |
217 (8.54) |
1658 (65,27) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 12.2 | 11.9 | 11.6 | 12.5 | 9.8 | 8.9 | 5.7 | 6.0 | 6.8 | 10.1 | 13.8 | 13.1 | 122.4 |
Միջին ամսական արևային ժամ | 120.9 | 127.1 | 170.5 | 195.0 | 248.0 | 276.0 | 341.0 | 313.1 | 249.0 | 195.0 | 126.0 | 111.6 | 2473,2 |
Աղբյուր #1: Hydrological and Meteorological Service of Montenegro[1] | |||||||||||||
Աղբյուր #2: BBC Weather:Podgorica |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ունի ավտոկայան, ինչպես նաև տարածաշրջանային, միջքաղաքային եւ միջազգային ավտոբուսային երթուղիներ։ Ավտոբուսային երթուղիները կապում են Բուդվա քաղաքը Չեռնոգորիայի այլ զբոսաշրջային քաղաքների հետ (օրինակ՝ «Հերցեգ-Նովի» երթուղի)։
Բուդվայի ափամերձ շրջանում կա Ադրիատիկ ծովի մայրուղին, որով կապված են Ադրիատիկ ծովի մի շարք ծովային քաղաքներ։
Բուդվա քաղաքից 20-25 կմ հեռավորության վրա գտնվում է Տիվատի օդանավակայանը։ Դեպի օդանավակայան կարելի է շարժվել ավտոբուսներով ու տաքսիներով։
Քաղաքից 60-70 կմ հեռավորության վրա գտնվում է Պոդգորիցայի միջազգային օդանավակայանը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդվա քաղաքը համարվում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը և ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը։ Ըստ 2003 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 15.909 մարդ։
Քաղաքի բնակչությունը աճում է մեծ տեմպերով։ Օրինակ՝ 1981 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր ընդամենը 4,684, սակայն արդեն 1991 թվականին քաղաքում ապրում էր 7,178 մարդ։
Դրանից հետո քաղաքի բնակչության թիվը կրկնապատկվել է՝ ի թիվս արտագաղթի մեջ ցուցանիշի։
Ժամանակի ընթացքում Բուդվայի բնակչությունը ևս ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Վերջին տարիներին քաղաքում աճել է սերբերի թիվը։
Ազգ | Բնակչության մասնաբաժինը, 1991, % | Բնակչության մասնաբաժինը, 2003, % |
---|---|---|
Չեռնոգորցիներ | 62,52 % | 45,56 % |
սերբեր | 22,47 % | 40,45 % |
մուսուլման սլավոններ | 1,49 % | 1,30 % |
խորվաթներ | 1,21 % | 1,07 % |
Բուդվա քաղաքի կրոնական կազմը միանման է։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է ուղղափառություն։ Քաղաքում կան բազմաթիվ ուղղափառ եկեղեցիներ և վանքեր։
Քաղաքում գործում է նաև կաթոլիկ համայնք, որը ունի երկար տարիների պատմություն։
Կան մի շարք կաթոլիկ կրոնական կառույցներ, որոնցից ամենանշանավորներից է Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարը։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդվան հաճախ անվանում են Չեռնոգորիայի զբոսաշրջային մայրաքաղաք։ Միայն 2005 թվականի ամռանը այցելել են 250 հազար մարդ։ Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են Սերբիայից և Ռուսաստանից, սակայն որոշ թվով զբոսաշրջիկներ գալիս են նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և Ֆինլանդիայից։
Օտարերկրացիներին Բուդվայում հրապուրում են բազմաթիվ առողջարանները, ինչպես նաև բազմաթիվ պատմական վայրեր։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Climatology». Hydrological and Meteorological Service of Montenegro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ https://www.banskabystrica.sk/zivot-v-meste/o-meste/partnerske-mesta/
- ↑ https://www.gradbijeljina.org/en/1914.budva-montenegro.html
- ↑ https://novisad.rs/eng/links
- ↑ https://ohrid.gov.mk/%D0%BF%D1%80%D0%B8%D1%98%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%81%D0%BA%D0%B8-%D0%B8-%D0%B7%D0%B1%D1%80%D0%B0%D1%82%D0%B8%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8-%D0%B3%D1%80%D0%B0%D0%B4%D0%BE%D0%B2%D0%B8/#1550493792804-9dd50839-cc473bde-e13530e7-072b
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդվա» հոդվածին։ |
|