Jump to content

Ժան դը Լաֆոնտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան դը Լաֆոնտեն
ֆր.՝ Jean de La Fontaine
Ծնվել էհուլիսի 8, 1621(1621-07-08)[1][2][3][…]
ԾննդավայրՇատո Տյերի, Ֆրանսիայի թագավորություն[4]
Վախճանվել էապրիլի 13, 1695(1695-04-13)[5][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Մասնագիտությունառակագիր, բանաստեղծ, փաստաբան, մանկագիր, գրող և դրամատուրգ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունCollege of Juilly?
Ժանրերառակ և պատմազրույց
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[6]
ԱմուսինMarie Héricart?
Изображение автографа
Ժան դը Լաֆոնտեն Վիքիքաղվածքում
 Jean de La Fontaine Վիքիպահեստում

Ժան դը Լա Ֆոնտեն (ֆր.՝  Jean de La Fontaine, հուլիսի 8, 1621(1621-07-08)[1][2][3][…], Շատո Տյերի, Ֆրանսիայի թագավորություն[4] - ապրիլի 13, 1695(1695-04-13)[5][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի հռչակավոր առակագիր, բանաստեղծ։ Նա 17-րդ դարի ամենաընթերցված բանաստեղծն էր[փա՞ստ]: Առաջին հերթին հայտնի էր իր առակներով, որոնք ողջ Եվրոպայի առակագիրների համար օրինակ հանդիսացան, իսկ Ֆրանսիայում նոր տարբերակների և բարբառային առակագրության սկիզբ դրեցին։ Ըստ Ֆլոբերի, մինչև Վիկտոր Հյուգոն, նա միակ բանաստեղծն էր, որ հասկանում էր և տիրապետում ֆրանսերեն լեզվի հյուսվածքին։

Լաֆոնտենի առակների 1644 թվականին հրատարակված ժողովածուն եկեղեցին 1703 թվականին ներառել է արգելված գրքերի ցանկում[7][8] (արգելքը գործել է մինչև 1948 թվականը)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել ու հասակ է առել մեծահարուստ բուրժուայի ընտանիքում։ Ծնողների կամքին ենթարկվելով՝ սկսել է աստվածաբանություն ուսումնասիրել, սակայն որոշ ժամանակ անց թողել է և անցել իրավունքի ուսումնասիրմանը։ Դարձել է իրավաբան, բայց նրան անդիմադրելիորեն ձգել, հրապուրել է գրականությունը։ Սերտ կապեր է հաստատել Լյուդովիկոս XIV-ի ազդեցիկ նախարար Ֆուկեի հետ, որի անկումից հետո ժամանակ է անցկացրել բարձրաստիճան ազնվականների պալատներում՝ հաճախելով դրանց սալոններում կազմակերպվող հավաքույթներին (քսան տարի՝ համարյա մինչև իր մահը, անց է կացրել մադամ դը Շամպլիերիի պալատում)։

1684 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ, մասնակցել է «հների ու նորերի վեճին» (Querelle des Anciens et des Modernes), հանդես եկել որպես «հների» կողմնակից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաֆոնտենը գրել է հեքիաթներ, պատմվածքներ, թատերախաղեր, բայց նրան փառք ու հռչակ են բերել իր առակները, որոնց նյութը հիմնականում վերցրել է Եզոպոսից, վարպետորեն ու մեծ արվեստով մշակել, վերակառուցել, մեծ մասամբ դարձրել չափածո, կիրառել բազում հետաքրքիր ոճաձևեր, հաղորդել հոգեբանական խորություն, կերտել ուշագրավ կերպարներ և իրավիճակներ։ Նրա առակները թարգմանվել են աշխարհի բոլոր զարգացած ժողովուրդների լեզուներով, բազմիցս հրատարակվել ու վերահրատարակվել են։

Ժան դը Լաֆոնտենը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • L’Eunuque (1654), կատակերգություն
  • Adonis (1658, առաջին անգամ հրատարակվել է 1669 թվականին)[9]
  • Les Rieurs du Beau-Richard (1659)
  • Élégie aux nymphes de Vaux (1660)
  • Ode au roi (1663), առակների ժողովածու
  • Contes (1665, 1666, 1671, 1674), հեքիաթների ժողովածու
  • Fables (1668[10], 1678[11], 1693), առակների ժողովածու
  • Les Amours de Psyché et de Cupidon (1669)[12]
  • Recueil de poésies chrétiennes et diverses (1671)
  • Poème de la captivité de saint Malc (1673)
  • Daphné (1674)
  • Poème du Quinquina (1682)
  • Ouvrages de prose et de poésie (1685), ժողովածու
  • Astrée (1691), թատերախաղ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Jean de la Fontaine (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Ֆրանսիական ակադեմիա — 1635.
  7. |apellidos=Martínez de Bujanda|nombre=Jesús|título=Index des livres interdits: Index librorum prohibitorum 1600-1966|url=https://books.google.es/books?id=xHMsAAAAYAAJ&printsec=frontcover&hl=es#v=onepage&q&f=false%7Cfechaacceso=%7Caño=2002%7Ceditorial=Université de Sherbrooke. Centre d'études de la Renaissance|isbn=2-89420-522-8|página=497|idioma=Francés|apellidos2=Richter|nombre2=Marcella}}
  8. http://www.cvm.qc.ca/gconti/905/BABEL/Index%20Librorum%20Prohibitorum-1948.htm%7Ctítulo=Index(չաշխատող հղում) Librorum Prohibitorum - 1948}}
  9. Česká národní knihovna - Adónis - JdLF
  10. Gallica - Prvý diel Bájok s predhovorom autora
  11. Gallica - Bájky - druhá zbierka
  12. Gallica - archív orig. diel

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jasinski R. La Fontaine et le premier recueil des Fables. — P.: Nizet. — 1966.
  • Collinet J.-P. Le Monde littéraire de La Fontaine. — Grenoble: Presses universitaires de Grenoble. — 1970.
  • Dandrey P. La Fabrique des Fables. — P.: Klincksieck. — 1992.
  • Duchêne R. Jean de La Fontaine. — P.: Fayard. — 1990.
  • Bury E. L’esthétique de La Fontaine. — P.: Sedes. — 1995.
  • Венгерова З. А. (1890–1907). «Лафонтен, Жан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Лукасик В. Ю. Жан де Лафонтен // История зарубежной литературы XVII века. — М.: Высшая школа. — 2005. С. 170—183.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ժան դը Լաֆոնտեն
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան դը Լաֆոնտեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան դը Լաֆոնտեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 510