Կամո (Շիրակի մարզ)
Գյուղ | ||
---|---|---|
Կամո | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Շիրակի մարզ[1] | |
Այլ անվանումներ | Հաջինազար | |
Մակերես | 24.2 կմ² | |
ԲԾՄ | 1650 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1545[2] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կամո (նախկին անվանումը՝ Հաջի Նազար), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրիից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1660 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1772 թվականին և կոչվել Հաջի Նազար, այնուհետև 1935 թվականի հունվարի 3-ին վերանվանվել է Կամո[3]։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին տարեկան, ինչպես նաև ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանը տատանվում է -25-ից+25C: Ամռանը լինում են ուժեղ քամիներ և հաճախակի երաշտներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կամոյի մշտական բնակչությունը կազմել է 1340, առկա բնակչությունը՝ 1234 մարդ[4]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասն այստեղ է եկել Մուշից 1770-ական թվականներին։ Կամոյի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 414 | 800[6] | 1422 | 1290 | 1489 | 1334 | 1375 | 1283 | 1192[3] | 1519 | 1340[4] |
Կամոյում բնակչության հիմնական զբաղմունքը հանդիսանում են դաշտավարությունը և անասնապահությունը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամոյում է գտնվում 1878 թ.-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու փլատակները։ Գյուղից հարավ գտնվում է «Խոռոչավեր» (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ. - մ.թ. III դար) բնակատեղին, III դար համանուն դամբարանադաշտով և “Արե” գյուղատեղին (մ.թ.ա. IV դար - մ.թ. X դար)։
Համայնքում կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամոցիներին նվիրված հուշարձան կոթող։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հայրենական պատերազմի զոհերի հուշարձան, 1972 թվական
-
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, 2021 թ․[7]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 720
- ↑ 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Եկեղեցու մասին».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://shirak-agro.am/index.php?id=4134#.WQoGnlXyjIU Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
|