Jump to content

Շիրակ (գյուղ, Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Շիրակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Շիրակի մարզ[1]
Մակերես16.7 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1103[2] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Շիրակ (գյուղ, Շիրակի մարզ) (Հայաստան)##
Շիրակ (գյուղ, Շիրակի մարզ) (Հայաստան)

Շիրակ (նախկինում՝ Ղոնախղռան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 5 կմ հյուսիս-արևելք։

Գյուղը հիմնադրվել է XVIII դարի վերջերին՝ Կարսի Ենիքեյ, Ջային Մազրա և Ղարախան գյուղերից եկածների կողմից։ Վերանվանվել է Շիրակ 1940 թ. մարտի 2-ին[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շիրակի մշտական բնակչությունը կազմել է 1153, առկա բնակչությունը՝ 1147 մարդ[4]։ Շիրակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 192 775[6] 1125 1158 1132 847 859 839 548 1081 1153[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, ճակնդեղագործությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակում են 19-րդ դարի Սբ. Հակոբ եկեղեցին և 19-րդ դարի Սբ. Մինաս մատուռը, ինչպես նաև Սբ. Նշան մատուռը։

Ավանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսիկ բռնավորները այս գյուղից առևանգում են մի գեղեցիկ հայ աղջկա։ Ժամանակ անց լքված աղջիկը վերադառնում է տուն։ Աղբյուրի մոտ նա մի անգամ լսում է պարսիկ զինվորների խոսակցությունը, այն մասին, որ մեծավորի հրամանով իրենցից ամեն մեկը գիշերը պետք է մորթի այն հայ տղամարդուն, ում տանը որ ինքը գիշերելու է։

Պարսկերեն սովորած հայ աղջիկը լսելով այդ, անմիջապես լուր է տալիս գյուղի քյոխվային։ Հավաքվում են գյուղի մեծերը և որոշում պարսիկ զինվորներին տեղավորել այն տներում, ուր մի քանի տղամարդ կա և գիշերով սպանել նրանց։ Այդպես էլ անում են։ Եվ այդ օրվանից գյուղը սկսում է կոչվել Ղոնախռան՝ հյուրասպան[7][8][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. ԱՎԾ տվյալներ
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 130 — 804 էջ։
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 159» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 7-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  8. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  9. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)