- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաբերդ (այլ կիրառումներ)
Քարաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Դաշգալե, Դաշխալե, Կարաբերդ, Տաշկալա, Տաշխալա անվանումները։ Դաշղալան Քարաբերդ է վերանվանվել 1947 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը գտնվում է ալիքավոր հարթավայրում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Խնուսի, Բասենի շրջաններից 1829-1830 թթ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1103 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 131 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Քարաբերդի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 915 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 173 և 1340 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ[5]։
Քարաբերդն ունի “Ժամ” եկեղեցի (XVIII դար) և “Խաչի բացատ” մատուռ։
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։
Գյուղի տարածքում հին մատուռի տեղում՝ 1866 թ-ին կառուցվել է եկեղեցի, որի բակում թաղված է գյուղի հիմնադիր Գևորգ Բրուտյանը։ Շրջակայքում կան հին բերդի ավերակներ։
-
Եկեղեցի Սբ. Աստվածածին, Քարաբերդ
-
Եկեղեցի Սբ. Աստվածածին, Քարաբերդ
-
Եկեղեցի Սբ. Աստվածածին, Քարաբերդ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Ոչ համայնքային գյուղեր | |
---|
| |
|