Jump to content

Նատալյա Բարանսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Բարանսկայա
Ծննդյան անունռուս.՝ Наталья Владимировна Розанова
Ծնվել էդեկտեմբերի 18 (31), 1908[1] կամ դեկտեմբերի 31, 1908(1908-12-31)[2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 29, 2004(2004-10-29)[2] (95 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Նատալյա Վլադիմիրովնա Բարանսկայա (ռուս.՝ Наталья Владимировна Баранская, դեկտեմբերի 18 (31), 1908[1] կամ դեկտեմբերի 31, 1908(1908-12-31)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 29, 2004(2004-10-29)[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1979):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Բարանսկայան ծնվել է պրոֆեսիոնալ հեղափոխականների (մենշևիկների) ընտանիքում, որոնք բազմիցս ենթարկվել են բռնաճնշումների մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո։ 1925 թվականին ավարտել է Առաջին փորձարարական դպրոցը (Первую опытно-показательную школу МОНО), անցել Բարձրագույն պետական գրական դասընթացներ, 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության և ազգագրության ֆակուլտետը։

Երբ Նատալյայի մորն աքսորել են Վորոնեժ, նա մեկնել է մոր հետ, աշխատել տեղական հրատարակչությունում։ Սակայն շուտով մորը ձերբակալել են և ուղարկել Ղազախստան, իսկ Բարանսկայան կարճ ժամանակով վերադարձել է Մոսկվա, իսկ այնտեղից՝ իր աքսորված առաջին ամուսնու հետ մեկնել է Ուրալսկ, որտեղ աշխատել է «Պրիկպասիյան պրոպտա» թերթի խմբագրությունում։ Ամուսնու աքսորի ավարտից հետո նրա հետ մեկնել է Սարատով, որտեղ էլ աշխատել է հրատարակչությունում։ 1936 թվականին ամուսնուն ձերբակալել և ուղարկել են Վորկուտայի ճամբարներ։ Նախքան ամուսնու ձերբակալությունը Բարանսկայան վերադարձել էր Մոսկվա, որտեղ աշխատում էր որպես էքսկուրսավար։ 1937 թվականի մայիսին Բարանսկայան ամուսնացել է իր զարմիկ Ն. Ն. Բարանսկու հետ և կրկին մեկնել Սարատով, որտեղ աշխատել է համալսարանում։ 1940 թվականին Նիկոլայ Անցիֆերովի և Ի. Վ. Անդրոսովի հետ միասին Պետական գրական թանգարանում պատրաստել է Լոմոնոսովի ցուցահանդեսը։

Երկրորդ ամուսինը մահացել է 1943 թվականին՝ պատերազմում։ Բարանսկայան այդ ժամանակ տարհանվել էր Ալթայի երկրամաս, որտեղից վերադառնալով՝ շարունակել է աշխատել Պետական գրական թանգարանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան։

1958 թվականին դարձել է Մոսկվայի նորաբաց Ա. Պուշկինի անվան պետական թանգարանի տնօրենի տեղակալ։ Նույն թվականին հրաժարվել է ստորագրել մի նամակ, որով դատապարտում էին Բորիս Պաստեռնակին։ 1966 թվականին, երբ Իոսիֆ Բրոդսկին նրան հրավիրել է Աննա Ախմատովայի բանաստեղծությունների ընթերցման երեկոյին և բաց ներկայացվել է Նիկոլայ Գումիլյովի լուսանկարը, Բարանսկայան հրապարակավ դատապարտվել է և ստիպված է եղել լքել թանգարանը, որից հետո սկսել է գրել։ Առաջին պատմվածքները հրատարակվել են 1968 թվականին «Նոր աշխարհ»-ում («Новом мире»): Գրողին հռչակ է բերել «Неделя как неделя» (1969) վեպը, որը ներկայացնում է կնոջ կյանքում սովորական շաբաթվա մասին, թե ինչպես է նա կիսում աշխատանքային և ընտանեկան պարտականությունները, բոլոր ցանկությունների դեպքում, նա չի կարող որևէ բան անել այնպես, ինչպես անհրաժեշտ է[3]։

Մայր՝ Լյուբով Նիկոլաևնա Ռադչենկո (1871-1962, ծնված Բարանսկայա), առաջին ամուսնու՝ Ստեպան Ռադչենկոյի հետ միասին եղել են «Աշխատանքային դասի ազատության համար պայքարի միության» ձևավորման ակունքներում։ Եղել է «Իսկրայի» գործակալ, մտերիմ է եղել Նադեժդա Կրուպսկայայի հետ, եղել է 3-րդ գումարման Պետական դումայի մենշևիկ խմբակցության քարտուղար։ Երկրորդ անգամ ամուսնացել է Վ. Ռոզանովի հետ (Նատալիան երկրորդ ամուսնությունից է ծնվել)։ 1926 թվականին ձերբակալվել է, 1927 թվականին 3 տարով ազատազրկվել է Վորոնեժում, 1930 թվականին արտաքսվել է Ղազախստան։ Արդարացվել է 1989 թվականին։ Մարիա Պրիլեժաևայի «Հյուսիսային երկնքի տակ» վեպի հերոսուհին է։

Հայրը՝ Վլադիմիր Նիկոլաևիչ Ռոզանով (1876-1939), Վասիլի Ռոզանովի եղբորորդին, ՌՑԴԲԿ (Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն) երկրորդ համագումարի կազմակերպիչներից, ՌՑԴԲԿ-ի 1904 և 1906-1907 թվականների անդամ, Կենտրոնական կոմիտեի անդամ 1917 թվականից։ 1919 թվականին ձերբակալվել է «Տակտիկական կենտրոն»-ի և «Ռուսաստանի Վերածննդի միավորման» գործով, մահապատժի ենթարկվել, սակայն դատավճիռը փոխարինվել է համակենտրոնացման ճամբարով, իսկ 1921 թվականին համաներումով ազատ է արձակվել։ Առաջին կինը` Լ. Ն. Ռադչենկո, երկրորդ կինը` Օլգա Անդրեևնա Պապպեն։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Մահացել է 2004 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Մոսվկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

  • Неделя как неделя, 1969
  • Отрицательная Жизель, 1977
  • Цвет темного меду. Платье для госпожи Пушкиной, 1977
  • Женщина с зонтиком, 1981
  • Портрет, подаренный другу. Очерки и рассказы о Пушкине, 1982
  • День поминовения, 1989
  • Странствия бездомных. Жизнеописание. (Семейный архив. Старые альбомы. Письма разных лет. Документы. Воспоминания моих родителей, их друзей. Мои собственные воспоминания). — М., 1999

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. - М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, с. - 5000 экз. - ISBN 5-8334-0019-8.
  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 1: А-З. — М.: Издательский центр «Москвоведение», 2007