Իոսիֆ Բրոդսկի
Իոսիֆ Բրոդսկի | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Иосиф Александрович Бродский |
Ծնվել է | մայիսի 24, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Վախճանվել է | հունվարի 28, 1996[2][3][1][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Սան Միկելե գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, ակնարկագիր, գրող, դրամատուրգ, դրամատուրգ և դասախոս |
Լեզու | ռուսերեն և անգլերեն |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, ԱՄՆ և առանց քաղաքացիության |
Կրթություն | Clare Hall? և Սուրբ Աննայի ուսումնարան |
Գիտական աստիճան | պատվավոր դոկտոր |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Gorbunov and Gorchakov? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Մաունթ Հոլիուոք քոլեջ[6] և Միչիգանի համալսարան[6] |
Պարգևներ | |
Ամուսին | Maria Sozzani? |
Համատեղ ապրող | Marianna Basmanova? |
Ներշնչվել է
| |
Իոսիֆ Բրոդսկի Վիքիքաղվածքում | |
Joseph Brodsky Վիքիպահեստում |
Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկի (ռուս.՝ Иосиф Александрович Бродский, մայիսի 24, 1940[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - հունվարի 28, 1996[2][3][1][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ 1987 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակին։ Բրոդսկին բանաստեղծել է ռուսերենով, բայց էսսեները հեղինակել է անգլերեն լեզվով, սիրում է կատուների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսիֆ Բրոդսկին ծնվել է 1940 թվականի մայիսի 24-ին Լենինգրադում ապրող հրեայի ընտանիքում։ Հայրը, Ալեքսանդր Իվանովիչ Բրոդսկին (1903-1984), ռազմական մամուլի լուսանկարիչ էր, պատերազմից վերադարձել է 1948 թվականին և աշխատանքի ընդունվել Ռազմածովային թանգարանի ֆոտոլաբորատորիայում։ 1950 թվականին զորացրվել է, դրանից հետո աշխատել է լուսանկարիչ և լրագրող լենինգրադյան որոշ թերթերում։ Մայրը, Մարիա Վոլպերտը (1905-1983 ), հաշվապահ էր։ Իոսիֆի վաղ մանկությունը անցել է պատերազմի, բլոկադայի տարիներին, առանց հոր, հետպատերազմյան աղքատության մեջ։ 1942 թվականին բլոկադայից հետո մայրը որդու հետ տարհանվում է Չերեպովեց, Լենինգրադ են վերադարձել 1944 թվականին։ 1947 թվականին Իոսիֆը հաճախում է Կիրոչնոյ փողոցի № 203 դպրոցը, 1950-ին տեղափոխվում է Մոխովոյ փողոցի թիվ 196 դպրոցը, 1953 թվականին նա գնում է համար 181 դպրոցի 7-րդ դասարան։ 1954 թվականին հայտ է ներկայացնում Բալթյան երկրորդ դպրոցին (ծովագնացության), բայց չի ընդունվում։ Տեղափոխվում է համար 276 դպրոցը, որտեղ շարունակում է ուսումը։
1955 թվականին ընտանիքը ստանում է «կես բնակարան» Մուրուզիի տանը։
15 տարեկան հասակում թողել է դպրոցը։ Աշխատել է գործարանում, դիահերձարանում (պատրաստվում էր բժիշկ դառնալ), երկրախուզական արշավախմբում։ Լրջորեն զբաղվում էր ինքնակրթությամբ. ուսումնասիրում էր անգլերեն և լեհերեն, շատ ժամանակ է տրամադրել, ամերիկյան, անգլիական, լեհական արձակին, դասական դիցաբանությանն ու կրոնական փիլիսոփայությանը ծանոթանալուն։ Այդ ժամանակից սկսած զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Եղել է լենինգրադյան գրական կազմակերպության թարգմանչական սեկցիայի անդամ։ Բրոդսկու առաջին բանաստեղծությունները հայտնվել են 1950-ական թվականների վերջին։ Նախքան վտարանդիությունը, պաշտոնական հրատարակություններում գրողի միայն 4 բանաստեղծություն է հրատարակվել։
Բրոդսկու էսթետիկական հայացքները ձևավորվել են Լենգինգրադում 1940-1950-ական թվականներին։ Նորդասական ճարտարապետությունը, որը սարսափելի տուժել էր ռմբակոծությունների ժամանակ, ջուրը, բազմաթիվ արտացոլումներով, մոտիվները՝ որոնք կապված էին նրա մանկության և երիտասարդության տպավորությունների հետ, անպայմանորեն արտահայտվում են նրա արվեստում։
Սեփական խոսքերով՝ Բրոդսկին սկսել է գրել տասնյոթ տարեկան հասակում, սակայն կան մի քանի բանաստեղծություններ, որոնք թվագրված են 1956-1957 թվականներով։ Ժամանակակիցներից նրա վրա մեծ ազդեցություն են թողել Եվգենի Ռեյնը, Վլադիմիր Ուֆլյանդը, Ստանիսլավ Կրասովիցկին։ Հետագայում Բրոդսկին անվանեց մեծագույն գրող Օդնենին և Ցվետաևային, որոնց հետևում էին Կավաֆիսն ու Ֆրոստը։ Բրոդսկու առաջին տպագրված բանաստեղծությունը ("Баллада о маленьком буксире") տպագրվել է կրճատված տարբերակով, մանկական «Խարույկ» (Костёр) ամսագրում (№ 11, 1962):
1963 թվականին Բրոդսկուն կալանավորեցին պորտաբուծության մեղադրանքով։ Դատը կայացավ 1964 թվականի փետրվարի 18-ին, Լենինգրադում, որի արդյունքում Բրոդսկին դատապարտվեց 5 տարի վարչական վտարման և արտաքսվեց Արխանգելսկի մարզ։ Սակայն ի պաշտպանություն Բրոդսկու, 1965 թվականի փետրվարին, բազմաթիվ հայրենական և արտասահմանյան բանաստեղծների ելույթներից հետո, նրան թույլատրեցին վերադառնալ Լենինգրադ։ 1972 թվականին Բրոդսկին վտարանդվել է ԱՄՆ և սկզբնական ժամանակներում ապրել Անն-Արբոր քաղաքում, որտեղ գտնվում էր «Արդիս» հրատարակչությունը, որը բազմիցս հրատարակել է ռուս վտարանդի գրողներին։ 1980 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն և տեղափոխվել Նյու Յորք։ Մասաչուսեթս նահանգի Mount Holyoke քոլեջում դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա։ Դասախոսությունները կարդում էր անգլերենով։ Բրոդսկին արժանացել է ամերիկյան մի շարք հեղինակավոր գրական պարգևների։
1987 թվականին նրան շնորհվել է գրականության Նոբելյան մրցանակ։
Բրոդսկին մահացել է քնած ժամանակ, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Ժամանակավորապես հուղարկավորվել է Նյու-Յորքի քաղաքամերձ բնակավայրում, այնուհետև նրա դին հանձնվում է Իտալիայի (Վենետիկ) հողին՝ բանաստեղծի կտակի համաձայն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118660136 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.poets.org/poetsorg/poet/joseph-brodsky
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://www.macfound.org/fellows/74/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1987/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://svp.org.mk/en/zlaten-venec/
- ↑ https://us.edu.pl/uczelnia/o-nas/historia/doktorzy-honoris-causa-uniwersytetu-slaskiego/prof-josif-aleksandrowicz-brodski/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իոսիֆ Բրոդսկի․ 10 փաստ պոետի մասին
- Իոսիֆ Բրոդսկի. Հաճոյանալով ստվերին. մաս 1 Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
- Իոսիֆ Բրոդսկի. Հաճոյանալով ստվերին. մաս 2 Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
- Աշխարհն այլանդակ է, և մարդիկ տխուր են ֊ Իոսիֆ Բրոդսկու էսսեն Սերգեյ Դովլաթովի մասին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Բրոդսկի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Բրոդսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 572)։ |
- Մայիսի 24 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 28 մահեր
- 1996 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի հրեաներ
- Ռուս բանաստեղծներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ռուս նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս դրամատուրգներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Գիտությունների դոկտորներ