Էրիկ Կարլֆելդտ
Էրիկ Կարլֆելդտ շվեդ.՝ Erik Axel Karlfeldt | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Folkärna, Avesta Municipality, Դալարնա, Շվեդիա[2] |
Վախճանվել է | ապրիլի 8, 1931[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2] |
Գերեզման | Folkärna Church |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | Շվեդական ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Գերդա Կարլֆելդտ |
Համատեղ ապրող | Aagot Vilhelmine Klaveness? |
Erik Axel Karlfeldt Վիքիպահեստում |
Էրիկ Աքսել Կարլֆելդտ (շվեդ.՝ Erik Axel Karlfeldt, հուլիսի 20, 1864[1][2][3][…], Folkärna, Avesta Municipality, Դալարնա, Շվեդիա[2] - ապրիլի 8, 1931[1][2][3][…], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2]), շվեդ բանաստեղծ, որը 1931 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի «պոեզիայի համար»[6] (հետմահու)[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Միջին Շվեդիայի Դալեկարլի մարզի Ֆոլկերնա գյուղակում։ Նրա նախնիներն զբաղվել էին ֆերմերությամբ։ Էրիկի հայրը՝ Էրսոն Կարլֆելդտը, ինքնուս իրավաբան էր։ Բանաստեղծի մանկությունն անհոգ էր։ Ուփսալայի համալսարան ընդունվելուց որոշ ժամանակ անց հայրն արագ սնանկացավ. նա վաճառեց ընտանեկան Թոլֆմանսգորդեն կալվածքը և շուտով մահացավ։ Ուսանող Էրիկ Կարլֆելդտն սկսել է գումար վաստակել մասնավոր պարապմունքներով և համալսարանն ավարտել միայն 1902 թվականին։ Ուսուցիչ աշխատել է մեկ տարի, ապա գրադարանավարի աշխատանք ստացել Ստոկհոլմի Գյուղատնտեսական ակադեմիայում։
Սեփական վեց բանաստեղծական ժողովածուներից առաջինը Կարլֆելդտը հրատարակել է 1895 թվականին։ Այն կոչվում էր «Վայրի բնության և սիրո մասին երգեր»։ Ժողովածուի մեջ տեղ գտած բանաստեղծությունները, ինչպես նաև նրա մնացած գործերը, պատկերում են բանաստեղծի հայրենի Դալեկարլի գեղջկական կյանքը, որոնց երբեմն հավելում է նաև միստիկ երանգներ։ Կարլֆելդտի քնարերգությունը տարբերվում է ազգագրական կոնկրետությամբ և խոր քնարերգական ոգով։
Դրան հաջորդել են երկու բանաստեղծական ժողովածուները՝ «Ֆրիդոլինի երգեր» և (1898) և «Ֆրիդոլինի վայելքների այգին» (1901)։ Ֆրիդոլինը քնարական հերոսի անունն է, որի ներքո հանդես էր գալիս հեղինակը։ Ֆրիդոլինը կիսագյուղացի է և մասամբ բանաստեղծ, որն իրեն բնութագրում է մարդ, որը «գեղջուկների հետ խոսում է հասարակ ժողովրդի լեզվով, իսկ կրթված մարդկանց հետ՝ լատիներենով»։
Կարլֆելդտն արձակագիր չէր, բայց հազվադեպ ստեղծագործել է նաև արձակ։ Նրա հազվագյուտ արձակ ստեղծագործությունների են շվեդ բանաստեղծ Գուստաֆ Ֆրեդինգի դամբանականը, որը մահացել էր 1911 թվականին, և 1930 թվականի Նոբելյան մրցանակի հանձնման ճառը Սինքլեր Լյուիսին։
1916 թվականին ամուսնացել է Գերդա Հոլմբերգի հետ, որը նրանից փոքր էր քսան տարով, ունեցել են երկու երեխա։ Կարլֆելդտը հանկարծակի մահացել է 1931 թվականին, իսկ նրան մահից վեց ամիս անց Շվեդական ակադեմիան քվեարկել է՝ նրան գրականության Նոբելյան մրցանակ տալու համար։ Ակադեմիայի որոշումը դժգոհություն է առաջացրել, հատկապես Շվեդիայում։ Նոբելյան ֆոնդի կանոնադրության 4-րդ բաժնի[8] համաձայն թույլատրվում է հետմահու պարգևատրում այն դեպքում, եթե թեկնածուն առաջադրվել է մինչև մահը։ Արդյունքում Կարլֆելդտի ընտանիքին փոխանցվեց Նոբելյան մրցանակը։
Ներկայումս սակայն Կարլֆելդտի գործերը Շվեդիայի սահմաններից դուրս ոչ մեկին ծանոթ չեն, նրա բանաստեղծությունները անհասանելի են, քննադատները գրեթե դրանց ուշադրություն չեն դարձնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Erik Axel Karlfeldt (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1931/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ «1931 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն). Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Nomination Database
- ↑ Statutes of the Nobel Foundation
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography at the Nobel e-Museum Արխիվացված 2001-12-27 Wayback Machine
- Short biography at nobel-winners.com
- Karlfeldt's collected works and a facsimile of a 1956 edition, both at Project Runeberg
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Կարլֆելդտ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Ապրիլի 8 մահեր
- 1931 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Շվեդ բանաստեղծներ
- Շվեդ նոբելյան մրցանակակիրներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Շվեդ գրողներ
- Գիտությունների դոկտորներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով