Էլիաս Քանետտի
Էլիաս Քանետտի անգլ.՝ Elias Canetti | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռուսե, Բուլղարիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 14, 1994[1][2][3][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Ֆլունտերն գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, ասացվածքների հեղինակ, դրամատուրգ, քիմիկոս և ակնարկագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Բուլղարիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Auto-da-Fé? և Tongue Set Free? |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Վեզա Քանետտի[9] |
Elias Canetti Վիքիպահեստում |
Էլիաս Քանետտի (անգլ.՝ Elias Canetti, հուլիսի 25, 1905[1][2][3][…], Ռուսե, Բուլղարիա[4] - օգոստոսի 14, 1994[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), ծագումով հրեա ավստրիացի, բուլղարացի, բրիտանացի գրող, դրամատուրգ, մշակութաբան, սոցիալական մտածող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր՝ «աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում լայն մտահորիզոնով, գաղափարների հարստությամբ և գեղարվեստական ուժով» (1981)։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բուլղարիայի Ռուսե քաղաքում, որը Դանուբի մոտ էր և ողջ կյանքում պահպանել է բուլղարական քաղաքացիությունը։ Ծագումով հրեական (սեփարդական) ընտանիքից էր, որտեղ խոսում էին լադինոյով։ Նրա հայրական կողմից նախնիները Ռուսե էին եկել Օսմանյան կայսրության Ադրիանապոլիս քաղաքից[10]։ Մանկությունը և պատականեկությունն անցել են Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և Գերմանիայում։
Էլիասի հայրը՝ Ժակ Քանետտին, գործարար էր, ինչպես և պապը, որոնք զբաղվում էին առևտրային շինարարությամբ[11]։ Մայրը՝ Մաթիլդան, իսպանական հրեաների հնագույն Արդիտտի տոհմից էր, որոնք 18-րդ դարի սկզբին Ռուսեում հիմնել էին հրեական գաղութ։ Էլիասն ընտանիքի երեք որդիներից ավագն էր[10]։
Իր մանկության տարիներից 1905-1911 թվականները Քանետտին անցկացրել է Ռուսեում, սակայն հետո ընտանիքը տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ հայրը միացել է կնոջ եղբայրների բիզնեսին։ 1912 թվականին հայրը հանկարծակի մահացել է, և Էլիասի մայրը երեխաների հետ տեղափոխվել է սկզբում Լոզան, ապա՝ Վիեննա։ Վիեննայում նրանք ապրել են մինչև տղայի 7 տարին լրանալը։ Մայրը պնդում էր, որ նա խոսեր գերմաներեն, սակայն նա խոսում էր լադինո, ֆրանսերեն և անգլերեն. վերջին երկուսը նա սովորում է Բրիտանիայում ուսանելու տարիներին։ Հետո նրանք տեղափոխվել են Ցյուրիխ, որտեղ ապրել են 1916-1921 թվականները, իսկ հետո՝ Ֆրանկֆուրտ, որտեղ բնակվել են մինչև 1924 թվականը, և Քանետտին ավարտել է դպրոցը։
1924 թվականին նա տեղափոխվել է Վիեննա՝ ուսանելու քիմիա։ Սովորելու տարիներին ավելի շատ հետաքրքրվել է փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Երբ Քանետտին ընդունվել է Վիեննայի գրական խմբակ, սկսել է ինքը ևս գրել։ Ձախ հայացքների կողմնակից լինելով՝ մասնակցել է 1927 թվականի հուլիսյան ապստամբությանը, ցույցերի է մասնակցել, երբ գրքեր են այրել։ Դա նրան այնքան է տպավորել, որ նա բազմիցս հիշատակել է դա իր ստեղծագործություններում[12]։ 1929 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը, սակայն այդպես էլ երբեք չի աշխատել որպես քիմիկոս։
Վիեննայում նա նաև հաճախել է սատիրիկ Կառլ Կրաուսի դասախոսություններին։ Այդ ժամանակ նա սկսել է նյութեր հավաքել ամբոխի ֆենոմենի ուսումնասիրության համար։ Նա ընդարձակել իր ծանոթների շրջանակը, սակայն հնարավորինս հեռու է մնացել պահպանողականների շրջանից։ 1928 թվականին այցելել է Բեռլին, որտեղ գրել է «Հարսանիք» դրաման, իսկ հաջորդ տարի՝ «Սնափառության կատակերգություն»։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գերմանալեզու գրող՝ Քանետտին 1981 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ՝ «աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում լայն մտահորիզոնով, գաղափարների հարստությամբ և գեղարվեստական ուժով»։ Նա առաջին հերթին հայտնի է իր մանկության և մինչանշլյուսյան Վիեննայի մասին ինքնակենսագրական եռապատումով (Die Gerettete Zunge, Die Fackel im Ohr, and Das Augenspiel), մոդեռնիստական Auto-da-Fé (Die Blendung) վեպով և «Ամբոխ և իշխանություն» հետազոտությամբ, որտեղ քննել է ամբոխի վարքը՝ որպես մարդու գործունեության դրսևորում՝ սկսած ամբոխի բռնությունից մինչև կրոնական հավաքույթներ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին ամուսնացել է Վեզա (Վալենտինա) Տոբներ-Կալդերոնի (1897–1963) հետ։ Կինը նրա համար մուսա էր և գրական օգնական։ Սակայն Քանետտին ազատ կապեր ուներ նաև այլ կանանց հետ։
1938 թվականին Անշլյուսի հետ կապված՝ հեռացել է Փարիզ, ապա՝ Լոնդոն։ Այնտեղ նա ձեռք է բերել բազում ծանոթներ։ Խոսում են, օրինակ, նրա և Այրիս Մյորդոկի հարաբերությունների մասին[13]։ Բրիտանիայում նա 20 տարի զբաղվել է «Ամբոխ և իշխանություն» աշխատության վրա։ 1952 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։
1963 թվականին մահացել է Քանետտիի առաջին կինը։ Երկրորդ անգամ ամուսնացել է Հերա Բուշորի (1933—1988) հետ, որից 1972 թվականին ունեցել է Յոհաննա դստերը։
Կյանքի վերջին տարիները Քանետտին անցկացրել է Ցյուրիխում։ Այնտեղ նա զբաղվել է ինքնակենսագրություն գրելով, որի առաջին հատորը նվիրված էր մանկությանն ու պատանեկությանը, հրատարակվել է «Փրկված լեզու» վերնագրով։ Ինքնակենսագրության հրատարակումը հաջող էր, սակայն նա այդպես էլ հարցազրույց չտվեց նույնիսկ Նոբելյան մրցանակին արժանանալուց հետո։ Ցյուրիխում մահացավ և՛ կինը 1988 թվականին, և՛ հենց գրողը 1994 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118518801 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.stadt-zuerich.ch/ted/de/index/gsz/natur-_und_erlebnisraeume/friedhoefe/friedhof_fluntern.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1981/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#lit
- ↑ Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 10,0 10,1 Lorenz, Dagmar C. G. (2004 թ․ ապրիլի 17). «Elias Canetti». Literary Encyclopedia. The Literary Dictionary Company Limited. ISSN 1747-678X. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «The Canetti House – a forum for alternative culture». Internationale Elias Canetti Gesellschaft. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Stieg, Gerard, Fruits de Feu - l'incendie du Palais du Justice de Vienne en 1927 et ses consequences dans la litterature Autrichienne. Université de Rouen (ISBN 9782877750080), 1989.
- ↑ John Bayley, Iris, A Memoir of Iris Murdoch
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Encyclopædia Britannica profile
- Preface to Donahue, The End of Modernism
- Open Library
- Works by or about Էլիաս Քանետտի in libraries (WorldCat catalog)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիաս Քանետտի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Բուլղարիայում ծնվածներ
- Օգոստոսի 14 մահեր
- 1994 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Անգլիացի վիպասաններ
- Անձինք նամականիշերի վրա
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի դրամատուրգներ
- Ավստրիացի փիլիսոփաներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Բուլղարացի գրողներ
- Բուլղարացի դրամատուրգներ
- Բուլղարացի նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Շվեյցարացի թարգմանիչներ