Jump to content

Հենրիկ Սենկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Սենկևիչ
լեհ.՝ Henryk Sienkiewicz
Ծննդյան անունլեհ.՝ Henryk Adam Aleksander Pius Sienkiewicz
Ծնվել էմայիսի 5, 1846(1846-05-05)[1][2][3][…]
ԾննդավայրՎոլյա Օկշեյսկա, Lukovsky district, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 15, 1916(1916-11-15)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՎևե, Շվեյցարիա[1][4]
ԳերեզմանՍուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունվիպասան, սցենարիստ, լրագրող, գրող և վիպասան
Լեզուլեհերեն
ՔաղաքացիությունԼեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարան
ԺանրերՆովել, Ռեպորտաժ, վիպակ, պատմվածք և Թերթոն
Գրական ուղղություններQ11761905? և Positivism in Poland?
Ուշագրավ աշխատանքներՅանկո երաժիշտը, Սրով և հրով, Ջրհեղեղ, Պան Վոլոդրյովսկի, Յո՞ երթաս, Խաչակիրներ և Աֆրիկայի խորքերում
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Polskie Towarzystwo Tatrzanskie? և Ուսուցման ակադեմիա
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինMaria Szetkiewicz?, Maria Romanowska-Wołodkowicz? և Maria Babska?
ԶավակներJadwiga Korniłowiczowa?
Изображение автографа
 Henryk Sienkiewicz Վիքիպահեստում

Հենրիկ Սենկևիչ (լեհ.՝ Henryk Sienkiewicz, լրիվ անունը՝ Հենրիկ Ադամ Ալեքսանդր Պիուս Սենկևիչ, լեհ.՝ Henryk Adam Aleksander Pius Sienkiewicz, մայիսի 5, 1846(1846-05-05)[1][2][3][…], Վոլյա Օկշեյսկա, Lukovsky district, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 15, 1916(1916-11-15)[1][2][3][…], Վևե, Շվեյցարիա[1][4]), լեհ գրող, 1905 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է բազմաթիվ պատմական վեպեր, այդ թվում «Կրակով և թրով» (1883-1884), «Ջրհեղեղ» (1884-1886), «Պան Վոլդիևսկի» (1887-1888) եռագրությունը (վերաբերվում է 17-րդ դարի երկրորդ կեսի Լեհաստանի և հարևան երկրների պատմությանը)։ «Յո՞ երթաս» («Quo vadis», 1894-1896) էպիկական վեպում պատկերվում են մ.թ. I դարի քրիստոնյաների նկատմամբ Ներոն կայսեր հալածանքները։ «Խաչակիրներ» վեպը (1897-1900) նվիրված է XIV դարի վերջին – XV դարի սկզբին Տևտոնյան միաբանության ծավալապաշտական նկրտումների դեմ լեհերի և լիտվացիների պայքարին։

Հենրիկ Սենկևիչի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն։ 1890-ականներից սկսած Սենկևիչի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները լույս են տեսել «Արձագանք» («Հաղթող Բարդեկը», 1893, թիվ 82-91, «Յանկո երաժիշտը», 1894, «Երթանք նրա ետևից», 1894, թիվ 2-8, թարգմանությունը՝ Ք. Նարթամյանցի), «Մուրճ» («Առանց դավանանքի», 1891-1892, թարգմանությունը՝ Տիգրան Հովհաննիսյանի), «Տարազ» («Եղիր օրհնված», 1893, թիվ 22, թարգմանությունը՝ Ավետիք Իսահակյանի, «Աղբյուրի մոտ», 1893, թիվ 21-22, թարգմանությունը՝ Հ. Կարապետյանի), «Մշակ» («Սախեմ», 1899, թիվ 143, թարգմանությունը՝ Տ. Հովհաննիսյան) պարբերականներում և առանձին հրատարակությամբ («Պոզնանի ուսուցչի օրագրից», Շուշի, 1881, թարգմանությունը՝ Տ. Նազարյանի, «Յո երթաս», 1898, թարգմանությունը՝ Ստ. Լիսիցյանի)։ Հետագայում տպագրվել են Ա. Գոնտաքճյանի («Սրով և հրով», հ. 1-4, 1906-1907, «Ջրհեղեղ», 1913, «Պան Վոլոդրյովսկի», 1914, եռերգություն), Ստեփան Զորյանի («Երաժիշտ Յանկոն», Ե., 1955), Հ. Հարությունյանի («Խաչակիրները», 1957) և այլոց թարգմանությունները։

Ամերիկյան նովելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենկևիչի «Ամերիկյան նովելներ» գրքում զետեղված են պատմություններ, որոնք գրվել են դեպի ԱՄՆ նրա կատարած ուղեւորության արդյունքում։ Սենկևիչն այս պատմվածքներում նկարագրում է ԱՄՆ-ում հայտնված լեհերի ճակատագրերը, խոսում է նաեւ տեղաբնիկների խնդիրներից։ Այսպես, «Հացի համար» վիպակը Սենկեւիչը գրել է որպես նախազգուշացում այն լեհ աշխատավորներին, ովքեր այդ ժամանակ ձգտում էին ԱՄՆ տեղափոխվել։ Վիպակի գլխավոր հերոսները գյուղացի Վավժոն Տոպորեկն ու նրա դուստր Մարիսյան են, ովքեր մեկնում են ԱՄՆ՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչպես են այնտեղ ապրելու։ Հայրենիքում աղքատության մատնված ու ապագա չտեսնող այս մարդիկ խաբվում են գործակալի խոսքերին ու գայթակղվում նրա խոստումներով։ Գործակալը, սակայն, նրանից գումար է ստանում ու այլևս չի հետաքրքրվում նրանց ապագայով։ ԱՄՆ-ում հայրն ու աղջիկն անօգնական են. նրանք չգիտեն անգլերեն, փող չունեն, որևէ աշխատանք գտնել չեն կարողանում։ Եվ երկար տառապանքից ու փորձություններից հետո ի վերջո հայրը մահանում է, իսկ աղջիկը՝ խելագարվում։ «Օրսո» նովելում հեղինակը նկարագրում է երկու երեխայի՝ կրկեսային դերասաններ Օրսոյի ու Ջեննիի կյանքը։ Կրկեսի տեր չար ու դաժան միստր Գիշը զզվանք է առաջացնում ընթերցողի մոտ։ Նրա մեջ մարդկային ոչինչ չկա։ Նրա միակ նպատակը շահն է, որին հասնում է երեխաներին անխնա շահագործելով։ Նա ամեն օր ծեծում է Օրսոյին, սակայն տղան, չնայած իր ֆիզիկական մեծ ուժին, դիմադրություն ցույց չի տալիս նրան։ Նա պայքարում է միայն մեկ անգամ. երբ Գիշը ծեծում է փոքրիկ Ջեննիին։ Օրսոն փրկում է աղջկան, եւ նրանք միասին փախչում են սավաննա՝ վերջ տալով կրկեսում իրենց տխուր ու դաժան կյանքին։ «Սախեմ» նովելում Սենկևիչը ցույց է տալիս տեղաբնիկների հանդեպ ամերիկացիների վարած քաղաքականությունը։ Սախեմը տեղաբնիկ ցեղի ներկայացուցիչ է, ով, սակայն վրիժառու չէ, քանզի ուժը նրա կողմը չէ։ Ամենամեծ նովելներից մեկում՝ «Պրերիաների միջով» վերնագրով, Սենկևիչը պատկերել է գաղթականների առօրյան։ Այս գաղթականները կտրում-անցնում են արևմտյան նահանգները, որոնք նկարագրված ժամանակահատվածում համարյա բնակեցված չէին։ Հեղինակն այս վիպակում ցույց է տալիս, այն բոլոր դժվարություններն ու վտանգները, որոնք կրում էին Ամերիկա տեղափոխված մարդիկ։ «Փարոսի պահակը» նովելի հերոսը 1830 թվականի լեհական ապստամբության մասնակից լեհ Սկավինսկու մասին է։ Ապստամբության ճնշումից հետո նա ստիպված է եղել թողնել իր հայրենիքը եւ երկար դեգերումներից հետո ի վերջո հասել է Ամերիկա։ Պանամայում նա աշխատում է որպես փարոսի պահակ։ Մշտական աշխատանքը նրա համար շատ կարևոր է, եւ նա հույս ունի, որ կապրի այստեղ մինչեւ իր կյանքի վերջը։ Պատահաբար նա լեհերեն գրքեր է ստանում, եւ մայրենի լեզվով ընթերցանությունը նրա մեջ հայրենիքի հանդեպ կարոտ է արթնացնում։ Այդ գիշեր, տարված ընթերցանությամբ, նա մոռանում է վառել փարոսը։ Այս բացթողման հետևանքով Սկավինսկին ազատվում է աշխատանքից, և թափառումները վերսկսվում են։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1883-1884 - «Հրով և սրով» (Ogniem i mieczem)
  2. 1884-1886 - «Ջրհեղեղ» (Potop)
  3. 1887-1888 - «Պան Վոլոդիևվսկիյ» (Pan Wołodyjowski)

Վիպակներ և պատմվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունները հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գնանք նորա յետեւից, Ախալցխա, տպ. Խորէն Ասմարեանցի, 1896, 67 էջ։ Թարգմ.՝ Տ. Վարդանեանց։
  • Հետեւենք նրան, Տփղիս, տպ. Մ. Շարաձէի, 1898, 69 էջ։ Թարգմ.՝ Յակոբ Ադամեան։
  • Առանց դաւանանքի (վեպ), Թիֆլիս, տպ. Հերմէս, 1911, 589 էջ։ Թարգմ. լեհերենից՝ Տ. Յովհաննիսեան։
  • Յո երթաս, Ա. տ., տպ. Քէշիշեան, 1912։ Թարգմ.՝ Օշին (Ալ.Վ. Սիրունյան)։
  • Անոր երթանք (պատմական մանրավէպ Քրիստոսի ժամանակէն), Վենետիկ, Ս. Ղազար, 1913, 62 էջ։ Թարգմ.՝ Ալեքսիս Յովսէփեան։
  • Ջրհեղեղը, Վենետիկ, Ս. Ղազար, 1913։ Թարգմ.՝ Անանիա Գոնտաքճեան։
  • Առանց դաւանանքի (վեպ), Ե., Պեյրութ, տպ. Ազդակ, 1938, 664 էջ։ Թարգմ. լեհերենից՝ Տ. Յովհաննիսեան։
  • Բարթեկ հաղթողը (պատմվածք), Ե., Հայպետհրատ, 1944, 61 էջ։ Թարգմ.՝ Վահե Միքայելյան։
  • Յո երթաս, Պէյրութ, Ազդակ, 1952, 416 էջ։
  • Խաչակիրներ (պատմական վեպ), Ե., Հայպետհրատ, 1957, 772 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
  • Հանյա (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1960, 173 էջ։ Թարգմ.՝ Ամալյա Ղուկասյան։
  • Առանց դավանանքի (վեպ), Ե., Հայպետհրատ, 1961, 528 էջ։ Լեհերենից թարգմ.՝ Տիգրան Հովհաննիսյան։
  • Յո՞ Երթաս (պատմավեպ), Ե., Լույս, 1983, 575 էջ։ Լեհերենից թարգմ.՝ Ստեփան Լիսիցյան։
  • Խաչակիրներ (պատմավեպ), Ե., Արևիկ, 1989, 800 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հարություն Հարությունյան։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բ. Բարսեղյան, Հենրիկ Սենկևիչը և հայ գրականությունը, Ե., 1978։
  • Վահան Սահակյան, Վիլեն Սահակյան, Հայ և համաշխարհային նշանավոր դեմքեր, Ե., «ՎՄՎ-Պրինտ», 2006, էջ 332։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Սենկևիչ» հոդվածին։