Jump to content

Մո Յան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մո Յեն
չինարեն՝ 管謨業
Ծննդյան անունԳուան Մոյե
Ծնվել էփետրվարի 17, 1955(1955-02-17)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԳաոմի, Q10490695?, Շանդուն, Չինաստան
Գրական անունՄո Յեն
Մասնագիտությունգրող, վիպասան, ուսուցիչ և սցենարիստ
Լեզուհյուսիսային չինարեն
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունԺողովրդական ազատագրման բանակի Արվեստի ակադեմիա և Պեկինի մանկավարժական համալսարան
Ուշագրավ աշխատանքներԿարմիր սորգա, Գինու երկիրը[2], Հոգնել եմ ծնվելուց և մեռնելուց, Big Breasts and Wide Hips?, A Wonderful Work of Literature Eulogizing Human Life: On Reading Frog,a Novel by Mo Yan?, The Herbivorous Family? և Pow!?
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԱզգականներGuan Shiren?
Մո Յան Վիքիքաղվածքում
 Mo Yan Վիքիպահեստում

Մո Յեն (չինարեն՝ 管謨業, իսկական անունը՝ Գուան Մոյե, չինարեն՝ 管谟业, ծնվ. փետրվարի 17, 1955(1955-02-17)[1], Գաոմի, Q10490695?, Շանդուն, Չինաստան, Շանդուն նահանգ, Չինաստան), չինացի ականավոր գրող։ 2012 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մո Յենը ծնվել է 1955 թվականի փետրվարի 17-ին Չինաստանի Շանդուն նահանգի Գաոմի քաղաքում։ Մշակութային հեղափոխության պատճառով 11 տարեկան հասակում ստիպված է լինում թողնել դպրոցը և զբաղվել գյուղական աշխատանքներով, իսկ 18 տարեկանում գործի է անցնում բամբակի մշակման գործարաններից մեկում՝ որպես բանվորր։ 1976 թվականին անդամագրվում է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) շարքերը, որտեղ նա զինվորական ծառայությանը զուգահեռ հետևողականորեն զբաղվում է ինքնակրթությամբ։ 1981 թվականին լույս է տեսնում նրա առաջին պատմվածքների ժողովածուն։ 1984-1986 թվականներին ուսանում է ՉԺԱԲ-ին առընթեր գործող Գեղարվեստի ակադեմիայում։ 1991 թվականին Պեկինի մանկավարժական համալսարանում ստանում է գրականության մագիստրոսի աստիճան։ 1986 թվականին Մո Յենը դառնում է Չինաստանի գրողների միության անդամ։ 1997 թվականին նա վերջնականապես թողնում է զինվորական ծառայությունը և իրեն ամբողջությամբ նվիրում գրական գործունեության։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մո Յենը Գրականության Նոբելյան մրցանակի շնորհման ժամանակ

Հեղինակի Մո Յեն գրական ծածկանունը չինարենից թարգմանվում է՝ «մի՛ խոսիր» և ըստ գրողի պարզաբանման իր մտահղացումն առնում է Մշակութային հեղափոխության ժամանակաշրջանից, երբ նրա ծնողները վախենալով քաղաքական հետապնդումներից՝ նրան անընդհատ խորհուրդ էին տալիս իր ամեն խոսքի կապակցությամբ զգուշություն ցուցաբերել[6]։

Գրականագետների կողմից Մո Յենը բնորոշվում է՝ որպես արմատների որոնման և մոգական ռեալիզմի գրական ուղղություններում ստեղծագործող հեղինակ[7], ով իր երկերով փորձում է ստեղծել 20-րդ դարի Չինաստանի գեղարվեստական ժամանակագրությունը[8]։

Մո Յենը գրական ասպարեզ է իջել 1981 թվականին իր հրատարակած պատմվածքների ժողովածուով, որը գրված է ռեալիստական գեղագիտության սկզբունքներով։ Հեղինակին համաշխարհային ճանաչում է բերել 1986 թվականին լույս տեսած «Կարմիր սորգա» վեպը, որն արժանանում է Չինաստանի «Տարվա լավագույն վեպ» մրցանակին։ Վեպում՝ 1930-ական թվականների չին-ճապոնական պատերազմական իրադարձությունների համապատկերի վրա, ներկայացված է չինական մի ընտանիքի պատմություն։ «Սանդալի ծառի տանջանքը» հանգավորված վեպն իրենից ներկայացնում է սիրային մի պատմություն, որը ծավալվում է 1900 թվականի ապստամբության ժամանակ։ Ստեղծագործության մեջ հեղինակը քնարական նուրբ սիրային ապրումներին զուգադրել է բռնության դաժան տեսարաններ[9]։ 1992 թվականին լույս է տեսնում սյուրռեալիստական «Գինու երկիրը» վեպը, որտեղ հեղինակը դիտարկում է չինացիների ուտելու մշակույթի առանձնահատկությունները։ Որոշ գրականագետների կողմից այս վեպի վրա նկատվում է Ֆրանսուա Ռաբլեի ազդեցությունը[10]։ Մո Յենի ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նրա «Հոգնել եմ ծնվելուց և մեռնելուց» վեպը, որը համարվում է հեղինակի գլուխգործոցը։ Վեպում ներկայացվում և վերլուծվում է Չինաստանի վերջին 50 տարիների պատմությունը[11]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1986 - «Կարմիր սորգա»
  • 1988 - «Սխտորային բալլադներ»
  • 1988 - «Տասներեք քայլ»
  • 1993 - «Խոտաճարակների ընտանիքը»
  • 1993 - «Գինու երկիրը»
  • 1995 - «Մեծ կուրծք, լայն հետույք»
  • 1999 - «Կարմիր անտառը»
  • 2003 - «Բոհ»
  • 2006 - «Հոգնել եմ ծնվելուց և մեռնելուց»
  • 2008 - «Սանդալի ծառի տանջանքը»
  • 2009 - «Գորտը»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. https://w.wiki/Bg6j
  3. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2012/
  4. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  5. https://maisondelarecherche.univ-amu.fr/le-prix-nobel-mo-yan-docteur-honoris-causa-damu/
  6. Jim Leach: “The Real Mo Yan”. Interview in: Humanities 32 (1), 11–13, Januar/Februar 2011, abgerufen am 15. Oktober 2012 (անգլ.)
  7. Хузиятова Н. К. Мо Янь // Духовная культура Китая (энциклопедия). В 6 т. Т. 3. Литература. Язык и письменность. М.: Вост. лит. 2008. С. 360.
  8. Howard Goldblatt. Mo Yan. // Encyclopedia of Modern China. In 4 vol. Vol. 2. P. 617—618.
  9. Li-Hua Ying. Historical Dictionary of Modern Chinese Literature. The Scarecrow Press, 2010. P. 141
  10. Howard Goldblatt. Mo Yan. // Encyclopedia of Modern China. In 4 vol. Vol. 2. P. 617—618.
  11. Li-Hua Ying. Historical Dictionary of Modern Chinese Literature. The Scarecrow Press, 2010. P. 142

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Susanne Hornfeck: Magie und Groteske. Ein Nachwort. In: Mo Yan: Trockener Fluß und andere Geschichten. Projektverlag, Dortmund 1997, ISBN 3-928861-94-8 (Arcus-Chinatexte, Richard-Wilhelm-Übersetzungszentrum 12).
  • Mo Yan: "Vom Leben und Sterben". In: Das neue China. 39.Jg, Nr. 4, Dezember 2012, S.32f. (Übersetzung von Mo Yan, Six Lives in Search of a Character. The 2009 Newman Prize Lecture. Norman Oklahoma, March5, 2009.)
  • Ylva Monschein (Hg.)։ Chinas subversive Peripherie. Aufsätze zum Werk des Nobelpreisträgers Mo Yan. Projektverlag, Bochum/Freiburg 2013, ISBN 978-3-89733-283-6
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մո Յան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մո Յան» հոդվածին։