Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիպոլիտանիա (արաբ․ ՝ طرابلس , հուն ՝, τρι, բարդ բառերում՝ երեք և Λόλις-քաղաք), պատմական մարզ Լիբիայում ։
Մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին առափնյա գոտում հիմնվել է փյունիկեցիների երեք գաղութ, որոնք մ․ թ․ ա․ 5-րդ դարից-10-րդ դարի սկզբին գտնվել են Կարթագենի , Նումիդիայի , Հռոմի , վանդալների , Բյուզանդիայի , Արաբական խալիֆայության , Իսպանիայի , Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1911 -1912 թվականների իտալա-թուրքական պատերազմից հետո Տրիպոլիտանիաի տարածքի մի մասը, իսկ 1920 -ական թվականների վերջին՝ ամբողջ տարածքը, գավթել են իտալական զորքերը։ 1939 թվականին իտալական իշխանությունները միացրել են Տրիպոլիտանիա, Կիրենաիկան և Ֆեցցանը , որոնք ստացել են Լիբիա անվանումը։ 1943 թվականին Տրիպոլիտանիաի տարածքը զավթել են անգլիական զորքերը։ 1951 -1963 թվականներին անկախ Լիբիայի նահանգներից էր, 1963 թվականին որպես վարչական միավոր վերացվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։