Jump to content

Սառնակունք (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սառնակունք (այլ կիրառումներ)
Գյուղ
Սառնակունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
Այլ անվանումներԱզատաշեն, Աթխունի
Մակերես41,72 կմ²
ԲԾՄ2170 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն474[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսառնակունքցի
Ժամային գոտիUTC+4
Սառնակունք (գյուղ) (Հայաստան)##
Սառնակունք (գյուղ) (Հայաստան)
Սառնակունք (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Սառնակունք (գյուղ) (Սյունիքի մարզ)

Սառնակունք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Անուն

Գյուղի պաշտոնական անունը Սառնակունք է[1]։ Խորհրդային Միության սկզբնական շրջանում կոչվել է Սայբալու։ Սառնակունք է վերանվանվել 1946 թվականին։

Աշխարհագրություն

Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում` սարահարթին, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 115 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Գորիս ավտոմայրուղու վրա։

Պատմություն

Գյուղն հիմնադրվել է 1920-ականներին։ Հիմնական բնակիչները եղել են ղալաջուղցիները, ովքեր թողնելով ձորում գտնվող իրենց հին բնակավայրը բարձրացել և նոր գյուղ են հիմնել բարձր լեռնային գոտում։ Սառնակունքից 10 կմ հս-արևելք առկա են մ.թ.ա. VIII-VII հազ. ժայռապատկերներ, որոնք ապացուցում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Գյուղի հյուսիսարևելյան մասում տեղակայված են եղել Ձկնարած, Բերդ, Բերդաշեն և Մուխրաբակ ավերակ գյուղերը։

1945 թվականին Սառնակունքում հայտնաբերվել են հնագույն հայկական դրամներ, որոնց մեջ կային նույնիսկ Տիգրան Մեծի և Արտավազդ II-ի ժամանակներում հատված դրամներ։

Պատմամշակութային հուշարձաններ

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սառնակունքի մշտական բնակչությունը կազմել է 474, առկա բնակչությունը՝ 444 մարդ[2]։ Բնակիչները հայեր են[3][4], որոնց նախնիները եկել են Նախիջևանից, Ջուղայից, նախկին Ղալաջուղ գյուղից և Սիսիանից[4]։ Ստորև ներկայացված է Բռնակոթ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 363 744 703 658 539 434 514[5] 474[2]

Գյուղատնտեսություն

Սառնակունքի գյուղատնտեսության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը։ Գյուղացիները զբաղվում են հացահատիկի մշակմամբ, մանր ու խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ[6]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 4,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 502
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. «Մութ ժամերին Սառնակունք գյուղում տեղաշարժվելը վտանգավոր է ու դժվար». «Առավոտ». Հոկտեմբերի 19, 2012 թ.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառնակունք (գյուղ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 189