Անտառ
Ենթակատեգորիա | Էկոհամակարգ, vegetational formation, Բիոմ, natural geographic entity, աշխարհագրական օբյեկտ | |
---|---|---|
Մասն է | Շրջակա միջավայր, կենսոլորտ, Բիոմ | |
Հետազոտվում է | forestry science, forest engineering | |
Բնութագրվում է | աշխարհագրական դիրք | |
Նույնանուն կատեգորիա | Category:Wikipedia categories named after Forests |
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է[1]։
Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել տարբեր տեսանկյուններից[2][3][4]։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է[5], տեղային առումով՝ տնկարկներ։ Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ[6]։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը[3]։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²[7]։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված[8]։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը։ Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները։ Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներն անվանում են նոսրանտառներ[6]։
Անտառների կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառներ, տարբեր տեսակներից, օր.՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառներ։ Կախված կարևորագույն բույսերի կենսաբանական առանձնահատկություններից՝ տարիք, ֆիզիկաաշխարհագրական պայմաններ, անտառները լինում են մի քանի շարահարկերով։ Այդ շարահարկայնությունը վառ արտահայտված է հատկապես խոնավ հասարակածային անտառներում։ Հարկերը կարող են ձևավորվել մեկ, երկու և ավելի տեսակի կենսաբանական ձևերից[9]։
- Անտառամասի ամբողջություն. սաղարթ՝ սաղարթի միագումարությունը։ Բարեխառն գոտու անտառները ունեն մինչև երկու շարահարկ, արևադարձայի անտառները՝ մինչև հինգ։ Խոնավ հասարակածային անտառներում կա շատ բարձր ծառերի շարահարկ, որոնք վեր են ընդհանուր անտառամասի սաղարթից։
- Անտառաթփուտ՝ կազմված է մացառուտներից և թփերից, ինչպես նաև ցածրահասակ ծառերից[10]։
- Խատածածկույթ կամ խոտաթփուտներ։
- Մամուռներ կամ մամռաքարաքոսեր[9]։
- Անտառային փռոցաշերտ՝«անտառների հողի վերին շերտը, որը պատված է օրգանական մնացորդներով»[11] (Սովետական մեծ հանրագիտարան)։ Այս փռոցաշերտը կազմված է թափված տերևներից, ճյուղերից, ծաղիկներից, պտուղներից, արմատներից և բույսերի այլ մնացորդներից, կղկղանքից և կենդանիների դիակներից, հարսնյակներից և թրթուրներից։ Երբեմն անտառային փռոցաշերտում մեկ կիլոմետր քառակուսու վրա հանդիպում են մի քանի միլիոն բնակիչներ՝ պարզագույն բակտերիաներից սկսած մինչև մկներ, կրծողներ և այլ կաթնասուններ։ Այդ պատճառով փռոցաշերտը սովորաբար համարվում է անտառների ամենախտաբնակ շարահարկը[12]։ Մեռած բույսերի մնացորդներից առաջացած շերտին անվանում են «անտառային թաղիք»[13]։ Անտառային փռոցաշերտի դերը շատ կարևոր է. այն կատարում է հետևյալ գործառույթները՝
- հումուսի առաջացման վայր է
- պաշտպանում է հողը ողողումից և մեխանիկական կարծրացումից
- հողի ջրաօդային ռեժիմի կարգավորիչ է
- հողին ապահովում է բերրիությամբ և ծլունակությամբ
- բույսերի սնման վայր է համարվում[11]։
- Անտառի ստորգետնյա շարահարկ՝ կազմված է բույսերի արմատային համակարգից[14], անտառային հողատիպերից և բազմաթիվ բնակիչներից՝ բույսեր, կենդանիներ և միկրոօրգանիզմներ։
Հանդիպում են ոչշարահարկայի բույսեր ևս, որոնք հիմնականում լիաննե են և մակաբույծ այլ բույսեր[15][16]։
Անտառեզր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառեզրը հանդիսանում է շերտ, որից հետո անցում է կատարվում դեպի թավուտային բուսականություն։ Որպես օրինափաչություն, անտառեզրում ծառերը պատված են տերևներով ամբթղջ երկայնքով, այստեղ շատ են մացառուտները, լիաններն ու մատղաշ անտառները։ Անտառեզրը տարբերվում է իր ուրույն բուսականությամբ և կենդանական աշխարհով։ Շատ տեսակներ հանդիպում են միայն անտառեզրում[11][17]։
Կրկուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկուտը գետին ընկած, չորացած ծառերի ոստերն ու մասերն են՝ մանր ճյուղեր, չոր կամ քայքայվող վիճակում։
Թարմ կրկուտը կարող է օգտագործվել որպես վառելանյութ։
Վերջինս, անտառային հրդեհների դեպքում, նպաստում է կրակի արագ տարածմանը։ Բացի այդ, կրկուտը բնակության և բազմացման վայր է հանդիսանում միջատների ու կեղևակերների համար։ Այն բազմազան սնկային հիվանդությունների տարածմաների աղբյուր է, որը կարող է անցնել նաև հիմնական կանգուն ծառերին։ Այս փաստը հաշվի առնելով՝ մաքրում են թարմ կրկուտը, որպեսզի անտառը չվարակվի սնկային հիվանդություններով։ Նեխած ու քայքայված կրկուտը դառնում է անվտանգ, և անտառից հանելու դեպքում այն նույնիսկ վնաս կարող է հասցնել, քանի որ հողը չի պարարտանա դրա վերջնական քայքայումից[18][19]։
Կրկուտն ամրացնում է զառիթափերը, պաշտպանում հողը։ Այն համարվում է մշտական կամ ժամանակավոր կացարան շատ կենդանի օրգանիզմների համար՝ միկրոօրգանիզմներ, սնկեր, հոդվածոտանիներ, փափկամարմիններ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և նույնիսկ մանր կաթնասուններ։ Որոշ բույսերի աճի և զարգացման համար պարտադիր է, որ սերմն ընկնի կրկուտի մեջ։
Կրկուտը կարևոր դեր է կատարում՝ որպես ածխածնի երկարաժամկետ պահեստարան։ Օրինակ, փշատերև անտառներում հողի հետ կարող է պարունակվել նաև մինչև 25–30 % ածխածին[20]։
Անտառը որպես էկոհամակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառը ոչ միայն ծառերի ու թփերի ամբողջություն է։ Այն ուրույն էկոհամակարգ է՝ տարրերի բարդ փոխհարաբերություններով։ Այս էկոհամակարգի մեջ են մտնում ինչպես կենդանի օրգանիզմները (բիոտա), այնպես էլ անկենդան՝ աբիոտիկ տարրերը՝ օդ, հող և ջուր։ Անտառային բիոտան ներառում է բուսականություն, կենդանիներ ու միկրոօրգանիզմներ։ Անտառային բուսականության մեջ մտնում են ոչ միայն բնափայտ ունեցող բույսերը, այլև տարատեսակ խոտերը, մամուռները, քարաքոսերը, սնկերը, ջրիմուռները։ Նյութերի և էներգիայի շրջապտույտը (օրինակ՝ թթվածնի) էկոհամակարգի կարևորագույն գործառույթն է, որը միմյանց է կապում կենդանի և անկենդան բնության բաղադրիչները։ Վառ օրինակ է հանդիսանում ֆոտոսինթեզը՝ ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումը։ Ֆոտոսինթեզի հնարավորություն ունեն միայն կանաչ բույսերը։ Ֆոտոսինթեզն ունի համամոլորակային նշանակություն, քանի որ արեգակնային էներգիան վերափոխվում է քիմիական կապի էներգիայի, առաջանում են օրգանական միացություններ, որոնք օգտագործվում են ինչպես ավտոտրոֆ, այնպես էլ հետերոտրոֆ օրգանիզմների կողմից։ Ֆոտոսինթեզի շնորհիվ պահպանվում է Երկրի մթնոլորտի որոշակի բադադրությունը։ Ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում է մոլեկուլային թթվածին, որն անհրաժեշտ է բոլոր աէրոբ օրգանիզմների համար։ Բացի դրանից առաջացած մոլեկուլային թթվածնի հետ է կապված նաև օզոնային էկրանի գոյությունը, որը պաշտպանում է բոլոր երկրային կենդանի օրգանիզմները մահացու ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Շատ կարևոր է բակտերիաների և այլ օրգանիզմների դերը. դրանք մասնակցում են նյութափոխանակությանը և քայքայում մեռած օրգանիզմներին[11]։
Անտառաշերտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառաշերտը (անտառային ֆիտոցենոզ) անտառների այն միատարր տարածքն է, որը տարբերվում է մյուս տարածքներից բույսերի բնույթով, որոնց հիմնական բաղադրիչը անտառամաս կազմող ծառերի ամբողջությունն է։ Անտառաշերտերը կարող են տարբերվել ծագմամբ, կազմությամբ, տարիքով, խտության մակարդակով կամ ձևով[21]։
Անտառաշերտի կառուցվածքը պայմանավորված է տնկարկի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով, որոնք միաժամանակ պայմանավորում են անտառաշերտի ազդեցությունը շրջապատի միկրոկլիմայի, հատկապես քամու ռեժիմի վրա[22]։
Գլխավոր ծառատեսակներն առաջացնում են վերին շարահարկը, ապահովում անտառաշերտի բարձրությունն ու կայունությունը։ Ուղեկցող ծառատեսակներն առաջացնում են 2-րդ շարահարկը, նպաստում գլխավոր տեսակների աճմանն ու զարգացմանը, ապահովում վերին շարահարկի բավարար խտությունը, ստվերում պահում հողը՝ նվազեցնելով գոլորշացումը[22]։
Անտառների համար կարևոր նշանակություն ունեն բարձրաբուն և ցածրաբուն անտառաշերտերը։ Բարձրաբունները հիմնականում առաջացել են սերմերից, իսկ ցածրաբունները՝ ընձյուղներից։ Նույն անտառաշերում կարող են լինել տարբեր ծագման ծառեր[22]։ Փշատերև անտառաշերտը, որպես կանոն, սերմային ծագման է, իսկ լայնատերև անտառների անտառաշերտը՝ խառը ծագման[21]։
Անտառաշերտերը ըստ տարիքի դասակարգվում են հետևյալ կերպ՝ մատղաշ անտառ, միջին տարիքի, հասուն և ծեր։ Տարիքայի դասերը տարբերում են ըստ առանձին տեսակների (հաճարենի, եղևին կովկասյան, բարդի), ըստ բուսատեսակների (փշատերև, կոշտատերև, փափկատերև), ինչպես նաև կախված է նրանից, թե բույսը բազմանում է սերմերով, թե արմատներով[22]։ Բոլոր ծառերի տարիքը, որոնք ձևավորում են անտառաշերտը, կարող են լինել նույնը (միատարիք անտառաշերտ) կամ էլ տարբեր (տարատարիք անտառաշերտ)։ Բնական անտառներում միատարիք անտառաշերտերը հազվադեպ են ձևավորվում (օրինակ, հրդեհից հետո)[22]։
Եթե անտառաշերտը երկար ժամանակ աճում է միևնույն տեղում, ապա դրանք համարվում են բնիկ։ Ուղեկցող կամ երկրորդային անտառաշերտերը հիմնականում աճում են բնիկ անտառների տեղում, որոնք նախկինում ենթարկվել են բնության արհավիրքներին՝ հրդեհ, փոթորիկ, էքստրեմալ սառնամանիք, երկարատև երաշտ, ծառերի վարակիչ հիվանդություններ, միջատներ, կամ էլ կտրվել են մարդու կողմուց[22]։
Ըստ առաջացման անտառաշերտերը լինում են բնական և արհեստական[21]։ Արհեստական անտառաշերտերից հատուկ տեղ են գրավում պաշտպանական անտառները։ Սրանք գյուղատնտեսական հողերը, բնակավայրերը, ջրամբարները, ճանապարհները, բնական և մարդահարույց անբարենպաստ գործոններից պաշտպանելու նպատակով ստեղծված արհեստական անտառներ և անտառաշերտեր են։ Կախված ստեղծման նպատակներից և տեղադիրքից՝ պաշտպանական անտառները լինում են պետական պահպանության, դաշտապաշտպան, հողապաշտպան, ջրապաշտան, անտառվերականգնողական անտառաշերտեր և անտառտնկարկներ՝ ճամփեզրերին, լանջերին, ձորածերպերին, արոտավայրերում, անասնապահական ֆերմաների շրջակայքում։ Արհեստական անտառաշերտերը ազդում են տարածքի միկրոկլիմայի, հողերի ջրաբանական ռեժիմի վրա[23]։
Անտառային տնկարկը (անտառտնկարկ), անտառային ծառատեսակների տնկիներով ստեղծված արհեստական անտառն է կամ անտառաշերտը, որն ունի անտառվերականգնողական, դաշտապաշտպան, հողապաշտպան և այլ նշանակություններ։ Անտառային տնկարկի ստեղծումը անտառտնտեսության հիմնական խնդիրներից է։ Անտառային տնկարկները լինում են համատարած (բացակայում է բնական վերականգնումը) և մասնակի (բնական վերականգնումը բավարար չէ կամ կատարվում է ոչ հիմնական ծառատեսակներով)։ Անտառային տնկարկում գլխավոր ծառատեսակի ընտրությունը պայմանավորված է անտառաճեցման պայմաններով (հիմնականում հողի արտադրողականությամբ), տեսակի կենսաէկոլոգիական առանձնահատկություններով և ստեղծվող տնկարկի նպատակով։
- Խտության աստիճան
Անտառաշերտի խտության աստիճանը շատ մեծ նշանակություն ունեցող հանգամանք է։ Խիտ աճած անտառաշերտի հողերում կուտակվում է մեծ քանակությամբ փռոցաշերտ, որի շնորհիվ ապահովվում է հողի բերրիությունը։ Խտության խախղտման դեպքում արեգակնային ճառագայնթները թափանցում են անտառի ստորի շարահարկ և արդյունքում փռոցաշերտի վրա սկսում է խոտածածկուկթ ձևավորվել, որը բացասաբար է անդրադառնում անտառի վրա, քանի որ հողը կարծրանում է և զրկվում բերրիությունից։ Մինչև որոշակի հասակը միատարիք անտառաշերտը մնում է խիտ, բայց հետո սկսվում է բնական նոսրացումը։ Երիտասարդ տարիքից, անտառաշերտում աճող ծառերի միջև պայքար է սկսվում ազատ տարածության համար, որն անհրաժեշտ է աստիճանաբար վեր բարձրացող ծառերի համար։ Արդյունքում շատ ծառեր չեն կարողանում հասնել որոշակի բարձրության, չեն լուսավորվում և մահանում են[22]։
Տնտեսական գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառների որակական ցուցանիշների գնահատմամբ, օրինակ՝ գերանների պաշար, բնի բարձրություն և որակ, զբաղվում է դենդրոմետրիան կամ անտառային տաքսացիան։ Այդ գնահատումն անհրաժեշտ է ինչպես անտառների կոմերցիոն գնահատման համար, այնպես էլ նրանց տարածման ուսումնասիրության[24]։
- Անտառի բոնիտետ՝ անտառաշերտի արդյունավետության ցուցիչ (բնափայտի աճման արագություն)։ Ծառերի աճման արագությունը կախված է հողագրունտային վիճակից, կլիմայական պայմաններից ու մարդու գործունեությունից։ Բոնիտետը կախված է ծառերի միջին բարձրությունից։ Բնափայտ ունեցող բոլոր ծառերի համար օգտագործվում է սանդղակ, որը կազմել է 1911 թվականին Միխայիլ Օռլովը։ Սերմերով և արմատներով բազմացող բույսերի համար գոյություն ունի այլ սանդղակ[25][26]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է ծառերի կայուն աճ, արդյունքում առաջանում են անտառներ։ Անտառների ձևավորման ամենագլխավոր պայմանը տեղումների քանակությունն է։ Մթնոլորտային տեղումները պետք է լինեն 200 մմ-ից ոչ պակաս մեկ տարվա կտրվածքով։ Մյուս պայմանները, օրինակ՝ ջերմության քանակ, հողերի կազմ, ազդում են հիմնականում տեսակային կազմի վրա[27]։ Անտառի գիծը բարդ անցում է երկու տարբեր էկոհամակարգերի միջև՝ անտառներ և անտառազուրկ հատվածներ։ Անտառներն աշխարհում աճում են միայն որոշակի բարձրություններում և աշխարհագրական լայնություններում[28]։
Անտառների աճման զոնայում հանդիպում են անտառազուրկ հատվածներ, որտեղ անտառը չի կարողանում աճել կամ հրդեհավտանգ պայմանների, կամ էլ շրջակայքի մարդածին կամ բնածին վատթարացման հետևանքով[29]։ Անտառազուրկ շրջանների տարածությունը հրդեհների պատճառով հասնում է մի քանի հեկտարից մինչև մի քանի կիլոմետր քառակուսի։ Օրինակ՝ ենթադրվում է, որ Հյուսիսային Ամերիկայի պրերիաների զգալի մասը հենց այդ պատճառով է առաջացել։
Մացառուտները, խոտային բուսականությունը և նույնիսկ մամուռներն ու քարաքոսերը կարող են խոչընդոտել անտառների վերականգնմանը, նույնիսկ կարող են դուրս մղելով փոխարինել անտառներին։ Մացառների թփուտները, երբեմն նաև հացազգի խոտաբույսերը և այլ խոտաբույսեր, օրինակ՝ ոսկեշիվ և աստղածաղիկ, հանդիսանում են որպես խոչընդոտ շատ ծառերի աճման համար։ Այդ պատճառով մի շարք տարածաշրջաններ մնում են անտառազուրկ ավելի քանի 30 տարի։ Կատարվել են փորձարկումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ շատ բույսեր արտադրում են նյութեր, որոնք ազդում են ծառերի սերմերի ծլունակության վրա (ինհիբիտորներ)։
Անտառների վերականգնումը անտառահատման տեղերում, լեռներում և լքված գյուղատնտեսական շրջաններում կարող են խոչընդոտել մի շարք կենդանատեսակներ, օրինակ՝ ճագարները Միացյալ Թագավորությունում, բիզոնները Հյուսիսային Ամերիկայի Միջին Արևմուտքի պրերիաներում, նույնիսկ մկները, որոնք կարող են ուտել սերմերը և արգելակել ծառերի վերականգնումը։ Բայց, այս ամենից զատ, ամենամեծ խոչընդոտը անտառավերականգնման գործում հանդիսանում է մարդը[30]։
Անտառների տեղաբաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | % |
---|---|
Եվրոպա | 25,07
|
Հարավային Ամերիկա | 20,80
|
Աֆրիկա | 15,68
|
Ասիա | 15,34
|
Օվկիանիա | 4,56
|
Անտառների տեղաբաշխումը աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի տարածաշրջաններում անտառների տեղաբաշխումն ու մակերեսի փոփոխության շարժընթացը (հազար կմ²)[32] | |||||||||||
Տարածաշրջան | 1990 | 2000 | 2010 | 2000 թվականը 1990 թվականի նկատմամբ
հազար կմ² |
2010 թվականը 2000 թվականի նկատմամբ
հազար կմ² |
2000 թվականը 1990 թվականի նկատմամբ
(%) |
2010 թվականը
2000 թվականի նկատմամբ (%) | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արևելյան Աֆրիկա | 888 650 | 810 270 | 731 970 | −78 380 | −78 300 | −9,67 % | −10,70 % | ||||
Արևմտյան Աֆրիկա | 915 890 | 819 790 | 732 340 | −96 100 | −87 450 | −11,72 % | −11,94 % | ||||
Հյուսիսային Աֆրիկա | 851 230 | 792 240 | 788 140 | −58 990 | −4 100 | −7,45 % | −0,52 % | ||||
Կենտրոնական Աֆրիկա | 2 682 140 | 2 614 550 | 2 548 540 | −67 590 | −66 010 | −2,59 % | −2,59 % | ||||
Հարավային Աֆրիկա | 2 154 470 | 2 048 790 | 1 943 200 | −105 680 | −105 590 | −5,16 % | −5,43 % | ||||
Աֆրիկա | 7 492 380 | 7 085 640 | 6 744 190 | −406 740 | −341 450 | −5,74 % | −5,06 % | ||||
Արևելյան Ասիա | 2 091 980 | 2 268 150 | 2 546 260 | 176 170 | 278 110 | 7,77 % | 10,92 % | ||||
Արևմտյան Ասիա | 255 880 | 262 260 | 274 980 | 6 380 | 12 720 | 2,43 % | 4,63 % | ||||
Կենտրոնական Ասիա | 159 010 | 159 800 | 160 160 | 790 | 360 | 0,49 % | 0,22 % | ||||
Հարավարևելյան Ասիա | 2 472 600 | 2 230 450 | 2 140 640 | −242 150 | −89 810 | −10,86 % | −4,20 % | ||||
Հարավային Ասիա | 781 630 | 780 980 | 803 090 | −650 | 22 110 | −0,08 % | 2,75 % | ||||
Ասիա | 5 761 100 | 5 701 640 | 5 925 130 | −59 460 | 223 490 | −1,04 % | 3,77 % | ||||
Ռուսաստանի Դաշնություն | 8 089 500 | 8 092 690 | 8 090 900 | 319 | −179 | 0,04 % | −0,02 % | ||||
Եվրոպա (առանց ՌԴ-ի) | 1 805 210 | 1 889 710 | 1 959 110 | 84 500 | 69 400 | 4,47 % | 3,54 % | ||||
Եվրոպա | 9 894 710 | 9 982 400 | 10 050 010 | 87 690 | 67 610 | 0,88 % | 0,67 % | ||||
Կանադա | 3 101 380 | 3 100 330 | 3 099 820 | −1 050 | −510 | −0,03 % | −0,02 % | ||||
Կարիբյան ավազան | 59 010 | 64 330 | 69 320 | 5 320 | 4 990 | 8,27 % | 7,20 % | ||||
Մեքսիկա | 702 910 | 667 510 | 648 020 | −35 400 | −19 490 | −5,30 % | −3,01 % | ||||
ԱՄՆ | 2 963 350 | 3 001 950 | 3 040 220 | 38 600 | 38 270 | 1,29 % | 1,26 % | ||||
Կենտրոնական Ամերիկա | 257 170 | 219 800 | 194 990 | −37 370 | −24 810 | −17,00 % | −12,72 % | ||||
Հյուսիսային Ամերիկա | 7 083 820 | 7 053 920 | 7 052 370 | −29 900 | −1 550 | −0,42 % | −0,02 % | ||||
Հարավային Ամերիկա | 9 464 540 | 9 043 220 | 8 643 510 | −421 320 | −399 710 | −4,66 % | −4,62 % | ||||
Օվկիանիա | 1 987 440 | 1 983 810 | 1 913 840 | −3 630 | −69 970 | −0,18 % | −3,66 % | ||||
Ամբողջ աշխարհում | 41 683 990 | 40 850 630 | 40 329 050 | −833 360 | −521 580 | −2,04 % | −1,29 % |
Անտառների տեղաբաշխումն ըստ մի շարք երկրների
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի տվյալներով երկրներում անտառածածկ տարածքների մակերեսը կազմել է[33]՝
Պետություն | Անտառների մակերես
1000 կմ2 |
---|---|
Ավստրալիա | 566 |
Բրազիլիա | 1,997 |
Կանադա | 1,197 |
Չինաստան | 837 |
Եվրոպական Միություն | 609 |
Գերմանիա | 44 |
Հնդկաստան | 268 |
Ինդոնեզիա | 359 |
Ճապոնիա | 97 |
Ռուսաստան | 3 125 |
ԱՄՆ | 1 178 |
Երկիր | 15 258 |
Անտառների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն անտառների դասակարգման մի քանի չափանիշներ՝ ըստ առաջացման, կազմության, տարածման վայրի, ծառերի տարիքի, ձևի և այլն։ Անտառները կարող են լինել նոսր և խիտ։ Ինչպես նաև կուսական և եկրորդային։ Գոյություն ունեցող անտառների մեծամասնությունը համարվում է բնական, որոնցից տարբերակվում են.
- կուսական անտառներ՝ մարդու կողմից չեղծված և բնության աղետներին չենթարկված անտառներ։
- տարերային-բնական՝ բնական անտառներ, որոնք ենթարկվել են մարդու և բնական աղետների ներգործությանը։
- բնական, մարդու կողմից կարգավորվող (տնտեսական նշանակության)։
Արհեստական անտառները ստեղծվել են մարդու կողմից՝ ցանքսի և տնկման միջոցով։ Այդ բոլոր անտառները համարվում են տնտեսական։ Մի շարք տարածաշրջաններում, օրինակ Կենտրոնական Եվրոպայում, արհեստական անտառները կազմում են անտառների մեծամասնությունը[6]։
Գոյություն ունեն մշտականաչ ու մշտադալար անտառներ (խոնավ հասարակածային, փշատերև, կոշտատերև անտառներ[34]) և տերևաթափ անտառներ (բարեխառն գոտու լայնատերև անտառներ[35], մուսսոնային անտառներ[36], չոր արևադարձային տերևաթափ անտառներ), ինչպես նաև կիսատերևաթափ[37] և խառն անտառներ։
Մուսսոնային և խոնավ անտառներ գոյություն ունեն աշխարհագրական տարբեր գոտիներում[38]։ Ջունգլիները ծառաթփուտային մացառուտներ՝ բարձր, կոշտ ցողունավոր խոտերի համակցությամբ։ Ջունգլիներ են կոչվում նաև ծառային լիաններով միահյուսված անանցանելի խիտ անտառներն ու թփուտները։ Տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող վայրերի ճահճապատ հողերում (առավելապես Հնդկաստանում, Հնդկաչինում, Զոնդյան կղզիներում և այլուր)։ Բնորոշ են ակացիաները, ստերկուլիան, ռոտանգովյան արմավենին, հսկա բամբուկները, բարձրախոտերը և այլ ծառատեսակներ։ Տարածման զոնաներն են արևադարձերն ու մերձարևադարձերը[38]։
Անտառների տիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառների տիպը անտառների դասակարգման հիմնական միավորն է, որի մեջ մտնում են անտառների հատվածները, որոնցում ներառված է ինչպես ծառային բուսականությունը, այնպես էլ մնացած շարահարկերի բուսականությունը[39]։ Ունեն բուսականության ընդհանուր կազմություն, որոնք անտառտնտեսության հիմքն են և կարող են օգտագործվել տնտեսության մեջ[40]։ Անտառների տիպերը բնութագրվում են էկոլոգիական փոխհարաբերություններով, տարածմամբ և վերականգնման ունակություններով։ Հիմնական անտառային տիպը բնության մեջ ձևավորվում ու տարածվում է առանց անթրոպոգեն գործոնների ու բնության արհավիրքների ներգործությամբ։ Բաղադրիչ անտառային տիպը փոխարինում են հիմնական անտառներին մարդկային և բնության գործոնների հետևանքով։
Տարբեր անտառատիպաբանություններում կան զանազան դասակարգումներ, որը կարող է հիմնվել անտառ ձևավորող տեսակի, այլ շարահարկերի ամբողջության, ինչպես նաև անտառագոյացնող պայմանների հիման վրա, հատկապես հողային[40][41][42]։
Ըստ կլիմայական զոնաների
[խմբագրել | խմբագրել կոդը]Միատեսակ անտառների առավել մեծ խումբ է ներկայացնում համանուն բնական զոնաները։ Այդ բնական զոնաները տարածվում են մոտավորապես այն նույն լայնություններում, որտեղ տարածված են կլիմայական գոտիները։ Մեկ բնական զոնայում հանդես եկեղ անտառներին հաճախ անվանում են բիոմներ. սա մեկ բնակլիմայական գոտու էկոհամակարգերի ամբողջությունն է։ Գոյություն ունեն անտառային ֆորմացիաներ (կազմավորություններ), որոնք զոնաներ չեն ձևավորում (ճահճային անտառ, մանգրեր, անտառային տնկատափեր)։ Անտառը կարող է աճել ոչ միայն իր բնական զոնայի տարածման շրջանում. լեռներում հորիզոնական գոտիականությունը խախտվում է և ձևավորվում է վերընթաց գոտիականություն։ Այս պայմաններում նույնպես անտառները ըստ բարձրության փոխվում են (անտառատափաստաններ, անտառադունդրա, անտառասավաննա)։
Անտառները միավորվում են նաև աշխարհագրական գոտիների սահմաններում։ Այս դասակարգումը կախված է նրանից, թե կլիմաների ինչ դասակարգում է հաշվի առնված։ Օրինակ, տայգայի բորեալ զոնան կարող և՛ մտնել, և՛ չմտնել բարեխառն զոնայի կազմի մեջ։
Արևադարձային անտառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս անտառները տարածված են հասարակածային, մերձհասարակածային և արևադարձային գոտիներում՝ հյուսիսային լայնության 25° և հարավային լայնության 30° զուգահեռականների միջև ընկած հատվածում[43].
- Խոնավ արևադարձային անտառները[44] մշտականաչ լայնատերև անտառներ են, որտեղ տիրապետում է շատ խոնավ կլիման։ Մթնոլորտային տեղումների քանակը տարեկան կազմում է 2000-ից 70000 մմ։ Այս անտառները հիմնականում տարածված են հասարակածի և նրա երկու կողմերի վրա, ավելի քիչ մերձհասարակածների վրա։ Ունեն ֆլորայի և ֆաունայի շատ մեծ տեսակային բազմազանություն. այստեղ են ապրում ամբողջ Երկրի բույսերի ու կենդանիների 2/3-ը, 1 հա տարածքի վրա ապրում են 40-ից 170 տեսակի բույս և կենդանի։ Չափազանց մեծ խտության պատճառով ամենաներքևի շարահարկ Արեգակի լույսը շատ դժվարությամբ է թափանցում։ Տարածման հիմնական տարածաշրջաններն են՝ Հարավային Ամերիկայի հյուսիս, Կենտրոնական Ամերիկա, Աֆրիկայի հասարակածային գոտու արևմուտք (Կոնգո գետի ավազան), Հնդկամալայան շրջան և Ավստրալիայի արևմուտք։ Արևադարձային անտառների զգալի մասը անընդհատ ենթարկվում է հատումների և վերոնշյալ տարածաշրջանները դառնում են անտառազուրկ տարածքներ[45]։ Մանգրային անտառները տարածվում են գետերի և ծովերի ափամերձ գոտիներում, որտեղ տեղատվության ամենացածր մակարդակն է դիտվում և մակընթացության ամենաբարձր մակարդակը[46]։ Լեռնային շրջաններում խոնավ արևադարձային անտառները դառնում են միգապատ կամ մամռակալած՝ նեֆելոհիլեա[47]։
- Սեզոնային արևադարձային անտառները տարածվում են այն շրջաններում, որտեղ չնայած խոնավության բարձր աստիճանի (2500–3000 մմ տարեկան տեղումներ), դիտվում է նաև եղանակի չորային շրջան։ Չորային սեզոնին տեղումների քանակությունը տարբեր շրջաններում տարբեր է. այդ հաշվի առնելով զանազանվում են անտառների հետևյալ տիպերը՝ մշտադալար սեզոնային անտառներ (Ավստրալիայի էվկալիպտների անտառ), կիսադալար անտառներ (տերևաթափ տեսակներն աճում են վերին շարահարկում, իսկ մշտադալարները՝ ներքին շարահարկում), լուսավոր նոսրանտառներ (բուսական կազմը աղքատ է, գրեթե միշտ միևնույն տեսակներն են տարածված)[48]։
- Մուսսոնային անտառները տարածվում են մուսսոնային քամիների տարածման շրջաններում։ Այստեղ չորային սեզոնը շարունակվում է մոտավորապես 4-ից 5 ամիս։ Տարածվում են հիմնականում Հարավային և Հարավարևելյան Ասիայի ափամերձ գոտիներում, այդ թվում՝ Հինդուստան, Հնդկաչին թերակղզիներում և Ճավա կղզու հյուսիս-արևելքում[49][50]։
- Սավաննայի անտառները տարածվում են արևադարձային գոտիներում։ Այդ գոտիներն աչքի են ընկնում վառ արտահայտված սեզոնային չորությամբ և տարեկան սակավ տեղումներով։ Հիմնականում տարածված են Կուբա և Կարիբյան ծովի այլ կղզիներում, Հարավային Ամերիկայի որոշ շրջաններում, Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում, ինչպես նաև Հնդկաստանում, Չինաստանում և Ավստրալիայում[24]։
- Փշոտ քսերոֆիլ անտառները և թփուտները տարածվում են այն շրջաններում, որտեղ տեղումները շատ քիչ են։ Այդպիսի յուրօրինակ անտառ է կաատինգան Բրազիլիայում[48]։
- Չոր արևադարձային անտառները կարող են մնալ խիտ և մշտադալար, սակայն չորային եղանակի պատճառով դառնում են կարճահասակ և քսերոմորֆ։ Այս անտառներում կան սոճու ծառեր[43]։
Մերձարևադարձային անտառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերձարևադարձային անտառները աճում և տարածվում են մերձևարադարձային զուգահեռականներում՝ ինչպես Հյուսիսային այնպես էլ Հարավային կիսագնդերում։ Այս գոտիներում շատ քիչ են պահպանվել բնական հին անտառաները։ Շատ են մարդու կողմից տնկված անտառները[51]։
- Հեմիհիլեաները տարածված են այն շրջաններում, որտեղ հընթացս ամբողջ տարվան կատվում է ավելցուկային խոնավություն։ Այդպիսի շրջաններ են Բրազիլական սարահարթը, Աֆրիկայի հարավ-արևելքը, Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզին և այլն։
- Մուսսոնային խառն անտառները ձևավորվում են տաք կլիմայական պայմաններում՝ վառ արտահայտված չոր ձմեռներով և խոնավ ամառներով։ Հիմնականում տարածված են Ասիա աշխարհամասի արևելյան ծայրամասում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում[52]։
- Մշտականաչ, կոշտատերև անտառներ և թփուտները մշտադալար են՝ բաղկացած քսերոֆիլ՝ չորասեր և կոշտատերև տեսակներից։ Հատկապես տարածված են Միջերկրական ծովի ավազանում. այստեղ նրանց անվանում են մակվիս։ Առավել փոքր քանակով տարածված են նաև Հյուսիսային Ամերիկայում (Կալիֆորնիա), Հարավային Ամերիկայի արևմուտքում (Չիլիի միջին հատված), Ավստրալիայի հարավում և արևմուտքում, Հարավային Աֆրիկայում, Նոր Զելանդիայի հյուսիսում[34]։
Բարեխառն գոտու անտառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեխառն գոտու անտառները տարածվում են հիմնականում Հյուսիսային կիսագնդի լայնություններում՝ ընդգրկելով Եվրոպայի մեծ մասը, մեծ տարածքներ Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, առավել փոքր տարածքներ Հարավային Ամերիկայում և Նոր Զելանդիայում։ Բարեխառ գոտու անտառները բնութագրվում են սեզոնային պրոցեսներով։ Տեսակային կազմը զգալիորեն զիջում է արևադարձային անտառներին։ Անտառ ձևավորող հիմնական տեսակները փշատերև և լայնատերև ծառատեսակներն են։ Մի անտառում կարող են հանդես գալ 5-8, երբեմն միայն մեկ տեսակի ծառատեսակ[30]։
Բարեխառն գոտու անտառներում կան մի քանի շարահարկեր։ Առաջին շարահարկին բնորոշ բույսերից են՝ սոճի, եղևնի, խեժափիճի, կաղնի, հացենի և այլն։ Երկրորդ շարահարկում՝ եղևին, հաճարենի, լորենի, թխկի և այլն։ Թփուտների շարահարկը ձևավորվում է հետևյալ բույսերից՝ տիզենի, իլենի, դժնիկ, բռնչի և այլն։ Ներքին շարահարկում բնորոշ են խոտաթփուտներն ու մամռաքարաքոսերը։ Կան նաև ոչ շարահարկային բույսեր, որոնք հիմնականում մագլցող տեսակներ են, ինչպես նաև մամուռ, քարաքոս, սնկեր, ջրիմուռներ[9]։
Բարեխառն գոտու անտառները հիմնականում բաժանվում են հետևյալ տեսակների.
- Բարեխառն գոտու սաղարթավոր անտառները լինում են՝
- Լայնատերև անտառներ, որտեղ վերին շարահարկի ծառերն ունեն մեծ և միջին տերևներ։ Ծառերն առանձնանում են բարձր ստվերադիմացկունությամբ և հողի նկատմամբ մեծ պահանջով, լուսասեր են։ Այս գոտու անտառներին բնորոշ տեսակներից են՝ կաղնի, թխկի, լորենի, թեղի, հացենի։ Լայնատերև անտառներն աճում են համեմատաբար մեղմ կլիմա ունեցող շրջաններում։
- Մանրատերև անտառներին բնորոշ ծառերն ունեն մանր տերևներ։ Այդպիսի ծառատեսակներից են՝ կեչի, կաղամախի, լաստենի և այլն։ Սրանք առավել լուսասեր են և քիչ պահանջկոտ հողերի նկատմամբ, առավել ցրտադիմացկուն են։ Շնորհիվ լույսի մեծ թափանցման, այս անտառների ներքին շարահարկերում կյանքը բավականին ակտիվ է ընթանում։
- Փշատերև անտառներ. այստեղ անտառներում գրեթե բացառապես տարածվում են միայն փշատերև ծառերը[53]։
- Խառն անտառներ. այստեղ աճում են ինչպես սաղարթավոր, այնպես էլ փշատերև ծառեր։ Տարածման գլխավոր արեալը Կենտրոնական և Արևմտյան Եվրոպան է։ Հյուսիսային Ամերիկայում տարածվում են հիմնականում Ապալաչներում, Կալիֆորնիայում և Մեծ լճերի հատվածում[30]։
Բարեխառն գոտու անտառային գոտիներն են՝
- տայգա. սրանք բարեխառն գոտու փշատերև անտառներն են։ Սրանք տարածվում են բարեխառն կլիմայական գոտու հյուսիսում։ Փշատերև անտառներն աճում են Եվրասիայում (Սկանդինավյան թերակղզում, Ռուսական և Արևմտասիբիրական հարթությունների հյուսիսում, Միջին սիբիրական սարահարթում, Հեռավոր արևելքում), Հյուսիսային Ամերիկայում (Կանադական սարահարթում, Ալյասկայի հարավում), Հարավային կիսագնդում (Հարավային Ամերիկայի ծայր հարավում, Թասմանիա և Նոր Զելանդիա կղզիների հարավում)[54]։
- խառն անտառների զոնա
- լայնատերև անտառների և բարեխառն գոտու մուսսոնային անտառների զոնա[30]։
Միջազգային դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային կազմակերպություններում անտառների դասակարգման համար կիրառվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP-WCMC system) կողմից առաջարկված դասակարգումը[53]։ Այս դասակարգման մեջ աշխարհի ամբողջ անտառները բաժանվում են 26 կատեգորիաների, որոնք միավորվում են 2 խոշոր խմբերի մեջ։
- Բարեխառն և հյուսիսային անտառներ
- Փշատերև մշտականաչ անտառներ
- Տերևաթափ փշատերև անտառներ
- Խառն անտառներ
- Լայնատերև մշտադալար անտառներ
- Լայնատերև տերևաթափ անտառներ
- Բարեխառն գոտու քաղցրահամ ճահիճների անտաներ
- Կոշտատերև չոր անտառներ
- Մարդկային տեսանելի ազդեցությունը կրող անտառներ
- Նոսրանտառներ և պուրակային գոտիներ
- Էկզոտիկ տեսակների տնկատափեր (այսինքն տվյալ գոտում չհանդիպող տեսակներ)
- Տեղական տեսակների տնկատափեր
- Տնկատափեր, որոնց մասին հստակ տվյալները բացակայում են
- Հստակ տվյալներ չունեցող անտառներ
- Արևադարձային և մերձարևադարձային անտառներ
- Հարթավայրային մշտադալար լայնատերև խոնավ անտառներ (մինչև 1200 մետր)
- Ցածր լեռնային անտառներ (1200-ից 1800 մ)
- Բարձրլեռնային անտառներ (1800 մետրից բարձր տարածվող)
- Քաղցրահամ ճահիճների անտառներ
- Կիսատերևաթափ խոնավ լայնատերև անտառներ
- Խառն անտառներ
- Փշատերև անտառներ
- Մանգրեր
- Մարդկային տեսանելի ազդեցությունը կրող անտառներ
- Տերևաթափ և կիսատերևաթափ լայնատերև անտառներ
- Կոշտատերև չոր անտառներ
- Փշոտ անտառներ
- Նոսրանտառներ և պուրակային գոտիներ
- Էկզոտիկ տեսակների տնկատափեր (այսինքն տվյալ գոտում չհանդիպող տեսակներ)
- Տեղական տեսակների տնկատափեր[29][55]
Անտառների կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառային ֆաունան այն կենդանիների խումբն է, որոնք ապրում և բազմանում են անտառներում, սնվում այնտեղ ու պատսպարվում[56]։ Անտառային ֆաունան կազմում է աշխարհի ամբողջ կենդանատեսակների գրեթե կեսը[57]։ Այս կենդանիները հարմարված են անտառների պայմաններին։ Անտառն իրենից ներկայացնում է էկոլոգիական հետևյալ շերտերը՝ անտառային հողեր, անտառային թաղիք, ծառերի գերաններ, վերին շարահարկ։ Անտառային կենդանիների կազմն ու թվաքանակը որոշվում է ֆլորայի կազմով ու կառուցվածքով[56][57]։ Անտառային ֆաունան տարբեր է տարբեր բնական զոնաներում հանդիպող անտառներում, ընդ որում, արևադարձային անտառներում ֆաունան ամենահարուստն ու ամենաբազմազանն է[56]։
Ֆաունայի դերը անտառների կյանքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիները շատ կարևոր են անտառների համար, նրանք օգնում են անտառների աճին ու տարածմանը։ Անտառի շատ բնակիչներ որպես սնունդ օգտագործում են անտառային սերմերն ու պտուղները, այդ թվում հատապտուղները. նրանք ծերտի և կղանքի միջոցով տարածում են այդ սերմերը։ Այդ կենդանիներից են՝ մանր կրծողներ, շերտավոր սկյուռ, սկյուռ, գորշ արջ և այլն։ Թռչուններից՝ մայրահավ, անտառային կաչաղակ, կեռնեխ, փայտփորիկ և այլն։ Շատ միջատներ նույնպես մեծ օգուտ են տալիս անտառներին՝ փոշոտելով բույսերի ծաղիկները։ Միջատակեր թռչունները և կաթնասունները, անողնաշար գիշատիչների և մակաբույծների հետ միասին սահմանափակում են օգտակար միջատների բազմացմանը։ Հող փորող անողնաշարավոր կենդանատեսակներ և կաթնասուններ կարևոր դեր ունեն հողագոյացման մեջ։ Մի շարք անտառային կենդանատեսակներ այնքան մեծ քանակությամբ են բազմանում, որ վերացնում են ամբողջական անտառներ, օրինակ՝ շերամի որդ, սիբիրական բոժոժագործ, երկրաչափներ, մայիսյան բզեզ, կրծողներ։ Բայցևայնպես բոլոր կենդանիները օգտակար են անտառների համար և մասնակցում են կենսաբանական շրջապտույտին[57]։
Կենդանիերի տարածումը անտառներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ կենդանատեսակներ իրենք են ընտրում անտառային պայմաններն իրենց բնակության, սնվելու և բազմացման նպատակներով։ Շատ միջատներ սնվում են միայն հատուկ ծառերով, շատ թռչուններ միայն մի ծառի վրա են ապրում, օրինակ միայն փշատերև ծառերի[58]։ Բացի այդ, կան կենդանիներ, որոնք նախընտրում են միայն անտառեզերքը, օրինակ ճնճղուկազգիները, դաշտային մկնաճուռակը, որոշ թռչուններ ավելի խորը վայրերում են ապրում՝ բազե, մեծ ճուռակ, որոշ թռչուններ էլ անտառի կենտրոնում, ամենախորը հատվածներում են բնակվում. դրանք հիմնականում խոշոր գիշատիչ թռչուններն են[59][60]։
Ըստ տեսակների քանակության՝ արևադարձային անտառները զգալիորեն գերազանցում են բարեխառն գոտու անտառների կենդանատեսակներին։ Հատկապես արևադարձային գոտիների անտառներում շատ են թռչունների և միջատների տեսակային կազմը։ Խոնավ հասարակածային անտառներում լույսի սակավության պատճառով ներքին շարահարկը աղքատ է, այդ իսկ պատճառով շատ չեն մակերևութային կենսակերպ ունեցող կենդանատեսակները[58]։
Անտառներում կենդանիների թվաքանակը երբեք նույնը չի մնում։ Բազմացման և գոյատևման վրա մեծ ազդեցություն են թողնում բարձր կալորիականություն ունեցող սերմերը։ Սեզոնային չուն և միգրացիաները ազդում են կենդանիների թվի փոփոխության վրա[57]։
Անտառը որպես աշխարհագրական և էկոլոգիական գործոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառները զգալիորեն ազդում են մթնոլորտում, երկրամերձ շերտում և որոշակի խորություններում տեղի ունեցող պրոցեսներին։ Անտառները կապ են ստեղծում բոլոր ոլորտների միջև, մասնակցում են նյութի և էներգիայի շրջապտույտին։ Շրջակա միջավայրի ոլորտներից անտառները ազդում են նեքոհիշյալների վրա.
- Ջրոլորտ. անտառը մասնակցում է բնության մեջ ջրի շրջապտույտին և այդպիսով կարգավորում ջրային հաշվեկշիռը։ Անտառն ունակ է կուտակել ձյուն, պահում է հալոցքաջրերն ու անձրևաջրերը՝ բարելավելով ջրավազանների ջրաբանական ռեժիմը, այդ թվում նաև ստորերկրյա ջրերը։ Դանդաղեցնելով գարնանը ձյան հալվելը, անտառները թուլացնում են գետերի վարարումը, օգնում ջրաքանակության հավասարակշտության պահպանմանը, որոնք խիստ կարևոր են հիդրոէներգետիկայի համար[61]։
- Հողեր. ազոտով և այլ տարրերով հարուստ անտառային թափվածքն արդյունքում դառնում է անտառային փռոցաշերտ և հումուս։ Պոդզոլաձևավորող պրոցեսները, որոնց արդյունքում առաջանում են թթու պոդզոլային հողեր, առավել վառ են արտահայտված տայգայում, որտեղ այդ թթվայնությունը նվազեցնում է խեժափիճին։ Ծառերի արմատները թույլատրում են, որպեսզի ջուրը ներթափանցի առավել խորը շերտերը, որը նպաստում է աէարացիայի երևույթին, փոխում է խոնավության մակարդակը և ջրաթափանցելությունը, հողերը պաշտպանում է աղակալումից։ Հողերը ողողումից պաշտպանելու համար հատկապես կարևոր են այն անտառները, որոնք գտնվում են մեծ թեքություններում։ Անտառները կարողանում են սորուն ավազները ամրացնել[6]։ Հողերի արգավանդ շերտերը հողմահարումից պաշտպանելու համար անգնահատելի դեր ունեն անտառները։ Նրանք մասնակցում են նաև ձյունակուտակմանը։ Մարդիկ ստեղծել են անտառաշերտեր, որ պահպանեն հողերը։
- Եղանակ և կլիմա. անտառները մեղմացնում են ջերմաստիճանի սեզոնային տատանումները, նվազեցնում քամու արագությունն ու ուժը։ Տրանսպիրացիան և համեմատաբար մեղմ քամիները անտառների օդի խոնավությունը կարող են բարձրացնել 5-ից 10 %-ով։ Մեծ տարածքներ ընդգրկող անտառների ոչնչացումը կլիման դարձնում է առավել չոր, մեծանում է երաշտների հավանակությունը[6][62]։
Անտառը որպես ածխածնի կուտակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառը բավականին ակտիվորեն մասնակցում է բնության մեջ թթվածնի շրջապտույտին՝ ցուցաբերելով որոշիչ ազդեցություն մթնոլորտի քիմիական կազմության վրա։ Չնայած այն հանգամանքին, որ անտառներում ֆոտոսինթեզի արդյունքում ածխածնի օքսիդի քանակը չի գերազանցում Երկրի մթնոլորտում եղած ածխածնի օքսիդին, բայցևայնպես շնչառությունից, այրումներից և ամոնիֆիկացումից առաջացած ածխածինը անտառների շնորհիվ մասնակցում է դրա երկրաքիմիական շրջապտույտին։ Անտառը համարվում է ածխածնի հիմնական կուտակիչներից մեկը Երկիր մոլորակի վրա։ Երկրի մթնոլորտում կա մոտավորապես 800 գիգատոննա ածխաթթու գազ։ Անտառների բույսերում, հատկապես սաղարթավոր ծառերում կա կուտակված մոտավորապես 550 գիգատոննա ածխածին[63]։ Եթե այսքան ածխածինը ներթափանցի մթնոլորտ, ապա կտրուկ կբարձրանա ջերմոցային էֆեկտն ու կսկսվի գլոբալ տաքացում։ Բացի այդ, մեծ քանակությամբ ածխածին կուտակված է նաև հողերում։ Շնորհիվ անցյալում անտառների գոյությանը, առաջացել է քարածուխ և այլ օգտակար հանածոներ։
Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման 2010 թվականի դրությամբ անտառներում կուտակված է ավելի քան 650 գիգատոննա ածխածին, որից 44 %-ը կենսազանգվածում, 45 %-ը հողերում, իսկ մնացած մասը մեռած ծառերու և աղբի մեջ[64]։
Անտառների տնտեսական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Ռուսիայում տարածված էին մի շարք ասույթներ անտառների մասին. «Անտառի մոտ որ ապրես, սոված չես մնա։ Անտառը հարուստ է արքայից։ Անտառը ոչ միայն գայլին, այլև տղամարդուն կկերակրի»։
Տնտեսության մեջ անտառները կարելի է առանձնացնել որպես.
- Սննդամթերքի մատակարար (սնկեր, մրգեր, հատապտուղներ, որսամիս, մեղր, դեղաբույսեր, համեմունքներ)
- Էներգիայի աղբյուր (վառելափայտ, բիովառելանյութ)
- Հումքի աղբյուր (գերաններ, խեժ, կուպր, կեղև և այլն), որոնք օգտագործվում են անտառտնտեսության, փայտամշակման, թղթի, ցելյուլոզի և անտառաքիմիական արդյունաբերության համար։
- Կերային բազա կենդանաբուծության համար
- Մեղվաբուծության համար միջավայր[6][65][66]։
Անտառային տնտեսություն (անտառտնտեսություն), արտադրության բնագավառ, որն իրականացնում է անտառների կայուն կառավարումը՝ անտառապահպանությունը, անտառապաշտպանությունը, անտառվերականգնումը, անտառապատումը, անտառգույքագրումը, անտառի արդյունավետության բարձրացումը և արդյունավետ անտառօգտագործումը՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը և ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական ու տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար։
Անտառի նշանակությունը մարդու առողջության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառներն ունեն հսկայական սանիտարահիգիենիկ և բուժական նշանակություն մարդու համար։ Անտառների օդում գոյություն ունի շուրջ 300 տեսակի զանազան քիմիական միացություններ։ Անտառն ակտիվորեն վերափոխում է որոշ մթնոլորտային աղտոտումներ։ Առավել օքսիդացնող հնարավորություն ունեն փշատերև տեսակները՝ սոճի, եղևնի, գիհի, ինչպես նաև լայնատերև ծառատեսակներից՝ լորենի, կեչի։ Անտառներն ակտիվորեն չեզոքացնում են օդակախույթային արդյունաբերական աղտոտումները, հատկապես մաքրում են օդը փոշուց, որը կարողանում են կուտակել հողի մեջ[67] (1 հեկտար անտառը մաքրում է տարեկան 50–70 տոննա փոշի)[6]։ Անտառաշերտեր, որոնք գտնվում են ճամփեզրերին, նվազեցնում են տրանսպորտային աղմուկը[68]։
Անտառները, հատկապես փշատերև, արտադրում են ֆիտոնցիդներ՝ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիաների, մանրադիտակային սնկերի, նախակենդանիների աճը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմունիտետի և կենսաերկրացենոզներում օրգանիզմների փոխհարաբերությունների պրոցեսներում։ Սոճու անտառները օրական մթնոլորտ են արտազատում մոտավորապես 5 կգ ֆիտոնցիդներ, գիհու անտառները՝ մոտավորապես 30 կգ։ Փշատերև անտառների օդը գրեթե ամբողջությամբ ստերիլ է[60]։
Անտառները մարդու վրա դրականորեն են ազդում, հատկապես նյարդային համակարգի և և տոնուսի վրա[6], ուժեղացնում է աղեստամոքսային համակարգի շարժողական և արտազատական ֆունկցիաները, բարելավում է նյութափոխանակությունը, կարգավորում սրտի գործունեությունը և բարձրացնում իմունիտետը[69]։ Անտառը համարվում է կարևորագույն ռեկրեացիոն ռեսուրս։ Էկոտուրիզմի, անտառում զբոսանքի, հանգստի համար անտառը լավագույն միջոցն է, որը նվազեցնում է սթրեսը, վերականգնում մարդու հոգեկան և էմոցիոնալ առողջությունը[70]։
Անտառը որպես պատմական գործոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառների գոյությունն ու բացակայությունը մեծ ազդեցություն է թողել էթնոսների ձևավորման և ճակատագրի վրա։
Շատ տնտեսագետներ հայտնել են այն կարծիքը, որ նախնադարյան մարդու համար անտառները կարևոր նշանակություն են ունեցել աշխատանքի բաժանման ժամանակաշրջանում. այդ շրջանում կանայք անտառներում զբաղվում էին հիմնականում բնության բարիքների հավաքչությամբ, իսկ տղամարդիկ որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Հետագայում ստեղծվեցին արտադրամիջոցները, որոնցով մարդիկ կարողացան զբաղվել անասնապահությամբ և հողագործությամբ. այս բոլորը պակասեցրին մարդու՝ անտառներից մեծ կախվածությունը[71]։
Անառային տեղանքում մարդկանց բնակության, գյուղատնտեսական գործունեության վերաբերյալ խոսում են օրինակ գերմաներեն տեղանունները՝ Friedrichroda, Gernrode, Osterode, Rodach, Walsrode, Wernigerode, Zeulenroda և այլն[72][73]։ Այդ բնակավայրերից մի քանիսը գտնվել են ներկայիս Հերցինյան անտառի տարածքում, որտեղից ձևավորվել են գերմանական շատ ցեղեր՝ հերմունդուրներ, ֆերմիոններ և մարկոմաններ[74]։
Անտառը, նրա մոտիկությունը բնակության վայրերին պատմականորն ազդել են մարդու կենսակերպի վրա, հատկապես ազգային ճարտարապետության։ Այսպես, արևելյան սլավոնների համար բնորոշ կացարաններ են եղել գերանակապ կառույցները։ Նույնիսկ այն դեպքում, երբ տների առաջին հարկը կառուցվել է քարով (աղյուս), երկրորդ հարկը կամ մյուս հարկերը կառուցվում էին գերաններով։ Բնակիչները կարծում էին, որ փայտից կառուցված տներում ապրելն օգտակար է առողջության համար, քան քարից տները[75][76][77]։
Առաջին անգամ անտառների պատմական դերի մասին փաստաթղթեր պահպանվել են Հուլիոս Կեսարի (մոտավորապես 100–44 մ.թ.ա.) գրառումներում, որոնք արվել են Գալլիայի պատերազմի (De bello Gallico) ժամանակ. ի դեպ, պատերազմը ընթացել է Հռենոսի աջ ափին[78][79][80]։ Պատերազմի ժամանակ Կեսարը հրաժարվեց զավթողական քաղաքականությունից՝ պատճառաբանելով, որ այդ անտառներում ապրում են միաեղջյուրներ և այլ դիցաբանական կենդանիներ, և որ, այդ հողերը երբեք չեն կարող գաղութացվել ու նպատակահարմար է ուղղակի շրջանցել դրանք[81]։
Ամենայն հավանականությամբ Հուլիոս Կեսարի այդպիսի քայլը բխում էր հռոմեական լեգեոնների ռազմական մարտավարությունից, որոնք տեղաբաշխված էին անտառային տեղանքում։ 9 թվականին քերուսկի Արմինիոսը Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում գլխովին ջախջախեց Քվինտիլիոս Վարոսի բանակը։ Արդյունքում, մեր թվարկության սկզբին գերմանացիներով բնակեցված անտառային տեղանքը հռոմեացիների կողմից կոչվում էր «Ազատ Գերմանիա» (Germania libera)[82][83]:
Բարեխառն գոտիներում ապրող մարդկանց համար անտառներն արդեն հնուց դադարել են բնակավայր լինելուց, սակայն որպես պաշտպանական միջոց մարդիկ շարունակում են օգտվել անտառներից։ Անտառը միշտ ասոցացվել է որպես բնակավայր մարգինալների համար. նույնիսկ միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս, անտառային ավազակների պարագլուխ Ռուբին Հուդն ապրում էր անտառում՝ Շերվուդյան անտառում։
Միջնադարյան Ռուսաստանում ստեղծված ծառափակոցի գծերը XV-XVIII դարերում պաշտպանական մեծ դեր են կատարել ղրիմյան թաթարների և տափաստանային թաթարների հարձակումների ժամանակ։ Այդ անտառներում ստեղծում են արգելքներ՝ կուտակելով ծառեր, որպեսզի չկարողանային ձիերը ազատորեն տեղաշարժվել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրյանսկի անտառները, Ուկրաինայի և Բելառուսի պոլեսյեները կրում էին «Պարտիզանական երկրամաս» անվանումը։ Այստեղ, չնայած օկուպացիայի ռեժիմին, շարունակում էին գործունեություն ծավալել խորհրդային իշխանությունները։ Պատերազմի ավարտից հետո Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում անտառները որպես թաքստոց էին ծառայում ազգային-ազատագրական ուժերի համար, որոնց անվանում էին «Անտառի եղբայրություն»։
Օկուպացված Հարավսլավիայի անտառներում նույնպես ակտիվ պարտիզանական շարժում էր ծավալվում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հարավային Ամերիկայի անտառները նույնպես պարտիզանական (Չե Գևարա) միավորումների մեծ կենտրոններ դարձան։ Ամբողջ աշխարհին քաջածանոթ է Վիետնամի պատերազմում արևադարձային անտառների դերն ու նշանակությունը։
Զատկի կղզու անտառների ոչնչացումը դարձավ պատճառ, որ Երկրի երեսից վերանա ռապանույների քաղաքակրթությունը։ Անտառահատումները բերեցին հողերի էրոզիայի, ինչն էլ պատճառ դարձավ, որ անկում ապրի Մայաների քաղաքակրթությունը[84]։
Անտառների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահին ցամաքային բույսերը հայտնաբերվել են Ավստրալիայի տարածքում։ Դրանց տարիքը կազմում է մոտավորապես 395 միլիոն տարի։ Գրեթե 370 միլիոն տարի առաջ (դևոնի ժամանակաշրջանի սկիզբ) ցամաքում լայնորեն սկսեցին տարածվել գաճաճ թփուտները։ Դևոնի ժամանակաշրջանում զգալի փոփոխություններ են կատարվել օրգանական աշխարհում։ Ստորին Դևոնի ժամանակաշրջանում հանդես են եկել առաջին պրիմիտիվ տերևազուրկ ցամաքային խոտաբույսերը (պսիլոֆիտոններ), միջինում՝ հատվածացողունավորները, իսկ վերինում՝ տերևավոր բույսերը (գետնամամուռներ, տարախոտեր) ն սերմավոր բույսերն ու ծառաբույսերը։
Առաջին անտառները կարճահասակ էին՝ կազմված գիգանտ ձիաձետերից ու գետնամամուռից, որոնք ունեին մոտավորապես 7,5 մետր բարձրություն։ Այդ անտառներում կար նաև անտառի ստորին շարահարկ, որտեղ աճում էին պրիմիտիվ պտերազգիներ և այլ մանր բույսեր։
Շուրջ 345 միլիոն տարի առաջ սկսվեց քարածխի ժամանակաշրջանը, որի ընթացքում ցամաքում տարածվեցին խիտ, ընդարձակ անտառներ՝ կազմված հսկայական ձիաձետներից, ծառանման պտերներից, որոնք ունեին մինչև 30 մետր բարձրություն։ Այդ նույն ժամանակ առաջին պրիմիտիվ մերկասերմերը՝ սերմային պտերն ու կորդաիտներն առաջացան։ Այդ ժամանակահատվածում առաջացած քարածուխների վրա հաճախակի են այդ բույսերի քարացած հետքերը։
Պերմի ժամանակաշրջանի սկզբին (280 միլիոն տարի առաջ) սկսվեցին լեռնակազմական պրոցեսները, ինչպես նաև Հարավային կիսագնդի սառցապատումը, տեղի է ունեցել Երկրի պատմության ամենախոշոր ռեգրեսիաներից մեկը, որի հետևանքով փոքրացել են ծովերի մակերևույթները և տեղի ունեցել կլիմայական փոփոխություններ։ Պերմի ժամանակաշրջանի կենդանական և բուսական աշխարհը բազմազան է եղել։ Առաջին անգամ ի հայտ է եկել փշատերև բուսականություն[85]։
Յուրայի ժամանակաշրջանի բուսականությունը աչքի է ընկնում ձարխոտերի և բազմազան մերկասերմերի գերակշռությամբ։
Կավճի ժամանակաշրջանում ցամաքներում, բուսական աշխարհում տիրապետող են եղել ձարխոտերն ու մերկասերմերի որոշ խըմբեր։ Ուշ կավճում գերակշռել են ծաղկավոր բույսերը։ Կավճի ժամանակաշրջանի ծածկասերմ բույսերից շատերը (մագնոլիա, դափնի, սոսի, կաղնի) աչքի ընկնող տեղ են գրավում նաև ժամանակակից բուսական ծածկոցում։
Նեոգենում մեծ փոփոխություններ են կատարվել ցամաքային ֆաունայի և ֆլորայի կազմում։ Հանդես են եկել այժմ ապրող կաթնասունների շատ տեսակներ։ Ուշ միոցենում Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև կապի առկայության շնորհիվ կատարվել է ֆաունայի տեղաշարժ մի մայրցամաքից մյուսը։ Բուսականությունն ունեցել է գրեթե ժամանակակից կազմ։
Դինոզավրերի դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրջ 225 միլիոն տարի առաջ սկսվեց դինոզավրերի դարաշրջանը՝ մեզոզոյան դարաշրջանը։ Տրիասի և յուրայի ժամանակաշրջաններում առաջացան ձարխոտներն ու փշատերևների մի շարք տեսակներ (սեքվոյա), տարածվեցին գինկգոազգիները։ Պերմի վերջում և հատկապես տրիասի ժամանակաշրջանի սկզբում հանդես են եկել բույսերի և կենդանիների նոր (մեզոզոյան) տեսակներ, որոնք տրիասի ժամանակաշրջանի ընթացքում գոյակցում էին հին ձևերի հետ և միայն տրիասի ժամանակաշրջանի վերջից կամ յուրայի սկզբից դարձել են տիրապետող։ Արևելյան Չինաստանում ցայսօր պահպանվել է երկտուն գինկգոն՝ գինկոազգիների ընտանիքի միակ պահպանված ներկայացուցիչը։ Առավել լայն տարածում ունեցող ծառերից են եղել փշատերևները, որոնք նման են եղել ժամանակակից արաուկարիաների։
Տրիասի ժամանակաշրջանի առաջին կեսում ցամաքի բուսական աշխարհը շատ բանով մոտ էր վերին պերմին՝ անհետացել էին պալեոզոյում գերակշռող փայտանման գետնամամռակերպերը, կալամիաները, ձարխոտերը, հին փշատերևների մեծ մասը և այլն։ Դրա հետ կապված արմատապես փոխվել էր բուսականության տեսքը, չնայած բույսերի նոր խմբեր դեռ չէին հայտնվել։ Բույսերի հիմնական մեզոֆիտային խմբերը (ձարխոտեր, սագոյենիներ, բենետիրներ, գինկգոներ, մեզոֆիտային փշատերևներ) զգալի քանակություններով հայտնվում են տրիասի ժամանակաշրջանի երկրորդ կեսում, սակայն մինչև տրիասի ժամանակաշրջանի վերջը դեռ մեծ է եղել հին խմբերի դերը։ Տրասում նաև ծաղկավոր բույսերը ձևավորվեցին։ Յուրայի ժամանակաշրջանի ընթացքում մեծացավ ծաղկող բուսերի քանակը, իսկ փշատերևները և այլ մերկասերմ բույսերը դարձան ավելի քիչ։
Ծաղկավոր բույսերը սկսեցին դոմինանտ դեր խաղալ կավճի ժամանակաշրջանում (135–65 միլիոն տարի առաջ)։ Այդ բույսերը ներկայիս ֆիկուսների, մագնոլիաների, սղոցիների, կաղնիների, ամերիկադափնիների, ուռենիների և թխկիների նախնիներն են համարվում։ Մետասեքվոյա գլիպտոսրոբոիդային կոչվող ծառը թափվող փշերով բույս է, որը տարածվեց ամբողջ Հյուսիսային կիսագնդով մեկ կավճի ժամանակաշրջանում և պալեոգենում[86]։
Վերջին ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալեոգենի սկզբին՝ պալեոցենի դարաշրջանում կլիման շարունակում էր մնալ տաք ու խոնավ, ինչն էլ թույլ էր տալիս, որ բուսական աշխարհը լինի խիստ բազմազան, այդ թվում և սաղարթավոր ծառերի բազմազանությունն էր շատ մեծ։ Հյուսիսային կիսագնդի անտառները նման էին ժամանակակից արևադարձային ու բարեխառն գոտիների անտառներին։
- Արկտոերրորդային տիպի բույսերն այդ ժամանակում գոյություն ունեցող ամենահյուսիսային տեսակներն էին։ Տերևաթափ ծառերը և այլ բույսերը նման էին Հյուսիսային Ամերիկայի արևելյան և Ասիայի բույսերին։ Այդ շրջանում գերակշող բույսերից էին՝ թեղին, շաքանակենին, լաստենին, թխկին և մետասեքվոյա գլիպտոսրոբոիդայինը։
- Երրորդային տիպի բույսերը տարածված էին հասարակածի մոտ։ Տարբերվում էին իրենց մշտադալարությամբ, լայնատերև էին. ժամանակակից արևադարձային և մերձարևադարձային գոտիների անտառների բույսերի նախնիներն են համարվում։ Նեոգենում կլիմայական պայմանների փոփոխության հետ կապված ֆլորայի այս տիպը տեղաշարժվել է դեպի հասարակած։ Անտառների տարածքները կրճատվել են՝ տեղը զիջելով խոտածածկույթին։
- Մադրոերրորդային տիպի բույսերը ձևավոևվել են Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում՝ չոր կլիմայական պայմաններում։ Սրանց համար բնորոշ են մանրատերև ծառերն ու մացառուտները, որոնք նման են ժամանակակից մեքսիկական և ԱՄՆ-ի հարավարևմտյանշրջանի անտառներին։
Կայնոզոյի վերջին Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում տեղի ունեցան լեռնակազմական երևույթներ և կլիմայի փոփոխություն սկսվեց։ Դրանց շնորհիվ սկսեցին տիրապետող տեսակներ դառնալ փշատերևները տեսակները։
Չորրորդական ժամանակաշրջանում ավարտվեց կայնոզոյը։ Այն սկսվեց մոտավորապես 1,8 միլիոն տարի առաջ և ցայսօր էլ շարունակվում է։ Այն ընդգրկել է սառեցման մի քանի փուլեր։ Այդ սառեցումները օրգանական աշխարհում առաջ են բերել մեծ փոփոխություններ։ Միջին լայնություններում մերձարևադարձային բուսականությունը իր տեղը զիջել է համարյա ժամանակակից անտառներին և տափաստաններին։ Շատ ծառատեսակներ մահացան և անտառների մակերևույթը բավականին փոքրացավ[86]։
Մարդկային քաղաքակրթության դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին 8000 տարիների ընթացքում մարդկությունն ամբողջությամբ ոչնչացրել է Երկրագնդի վրա գոյություն ունեցող անտառների մակերեսի ավելի քան 50 %-ը։ Այդ տարածքներն այսօր զբաղեցնում են ցանքատարածությունները, արոտավայրերը, բնակավայրերը, պարապուտները և անթրոպոգեն այլ լանդշաֆտները։ Աշխարհում մնացած անտառների ընդամենը 22 %-ն է կազմված բնական էկոհամակարգերից։ Ընդ որում, անտառահատումների ու ոչնչացումների ավելի քան 75 %-ը բաժին է ընկնում 20-րդ դարին՝ լայնածավալ ժողովրդագրական պայթյունի ժամանակահատվածում[87][88]։
Անտառհատումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառհատումը ծառերի հատման և անտառից դուրսբերման գործընթացն է։ Ելնելով ծառերի տարիքից, ծառուտի հասակային փուլից, վիճակից, հատման նպատակից՝ կարող են հատվել առանձին ծառեր, ծառերի խումբ կամ առանձին անտառամասեր՝ պահպանելով անտառի բնապահպանական հատկությունները։ Տարբերում են անտառների հետևյալ տեսակները՝ գլխավոր օգտագործման, խնամքի (միջանկյալ օգտագործման), սանիտարական, վերականգնողական և այլ հատումներ։
Գլխավոր օգտագործման անտառհատումները կատարվում են հասուն ծառուտներում, այն հաշվով, որ միշտ ապահովվի սերմնային բնական վերականգնումը։ Գլխավոր օգտագործման անտառհատումները լինում են.
- ընտրովի (ծառուտում պարբերաբար հատվում են որոշակի հասակի և չափի ծառեր),
- համատարած (ողջ ծառուտը հատվում է մեկ անտառմթերման սեզոնում),
- աստիճանական (ծառուտը հատվում է մի քանի փուլերով՝ 1 կամ 2 հասակային դասերի ընթացքում)։
Տարբերում են հավասարաչափ աստիճան, (ծառուտը հատում են 2-4 փուլով՝ հաջորդաբար նոսրացնելով այն 1 հասակային դասի ընթացքում, հաշվի առնելով ծառատեսակի հատկությունները, մատղաշի առկայությունը և անտառի տիպը) և խմբային աստիճան, (ծառերը հատում են որոշակի խմբերով) անտառհատումներ։
Անտառների հետազոտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտությունը, որն ուսումնասիրում է անտառները, կոչվում է անտառաբուծություն։ Այն ուսումնասիրում է անտառը որպես բուսական բարդ համակեցություն, այդ թվում՝
- բոլոր օրգանիզմները, որոնք ապրում են այնտեղ
- կենսաբանական առանձնահատկություններ
- անտառների մեծացման և ծերացման հետևանքով տեսակների փոփոխման օրինաչափություններ
- անտառների զոնայական տեսակներ։
Անտառաբուծությունը բուսաբուծության ճյուղ է, որի խնդիրն է անտառի պլանավորված աճեցումը՝ փայտանյութի ստացման, ջրային ռեժիմի կարգավորման, հողբարելավման նպատակով։ Անտառտնկումները լինում են.
- միատարր (կազմված միայն մեկ տեսակից)
- խառը (մի քանի տեսակներից)
- ըստ տարիքի՝ միահասակ և տարահասակ
- ըստ ձևի՝ միահարկ և բազմահարկ (առաջին շարահարկում լինում են լուսասեր, իսկ երկրորդ և հաջորդ շարահարկերում՝ համեմատաբար ստվերասեր տեսակներ)
- ըստ հասունացման աստիճանի՝ մատղաշ, ձողանային, հասունացող, հասուն և գերհասուն։
Անտառազուրկ տարածքներում անտառների աճեցումը կատարվում է արհեստական ցանքի, տնկման, երբեմն էլ կտրոնների (ուռի, բարդի, սոսի և այլն) միջոցով, մնացած դեպքերում բնական եղանակով (սերմնաբույսերով կամ արմատաընձյուղներով)։ Լեռնային պայմաններում հողապաշտպան և ջրային ռեժիմի կարգավորման նպատակով ստեղծվում են խառը, բազմահարկ անտառներ։ Ծառերի աճին զուգընթաց կատարվում են նաև անտառհատումներ[85]։
Գիտությունը, որն ուսումնասիրում է փայտացողուն բույսերը (ծառ, թփուտ, թփեր) կոչվում է ծառագիտություն։ Այն հետազոտում է ծառաթփային ֆլորան, նրա կազմավորման ու զարգացման առանձնահատկությունները, բնական տարածվածությունը, տեղաբաշխվածությունը։ Բնութագրում է անտառ կազմող հիմնական և երկրորդական տեսակները, դրանց բուսաբանական, անտառաբուծական և դեկորատիվ առանձնահատկությունները, օգտագործման ասպարեզներն ու հեռանկարները[86]։
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը սահմանել է անտառների հետազոտման հետևյալ ուղղությունները.
- անտառային ռեսուրսների տարածում
- կենսաբանական բազմազանություն
- անտառի առողջություն և կենսունակություն
- անտառային ռեսուրսների պաշտպանողական ռեսուրսներ
- անտառային ռեսուրսների արդյունավետ գործառույթներ
- անտառային ռեսուրսների սոցիալ-տնտեսական գործառույթներ
- իրավաբանական, քաղաքական և կազմակերպչական տեսանկյունից[89]։
Անտառների պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառապաշտպանությունը վնասատուներից և բույսերի հիվանդություններից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելման և սանիտարական վիճակի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է։ Հիմնական խնդիրն է անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից, հիվանդություններից և բնական այլ վնասակար ազդեցություններից։ Այդ նպատակով իրականացվում են անտառախտաբանական ուսումնասիրություններ (վնասատուների ու հիվանդությունների զարգացման, տարածման օրինաչափությունների պարզաբանման), անտառի վնասատուների ու հիվանդությունների կանխարգելում և սանիտարական հատումներ։
Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման (անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատումների արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունն ու ապահովելով անտառների բնապահպանական սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը) կազմակերպմանն ուղղված համալիր միջոցառումներ է։
Ագրոանտառբարելավումը անտառտնտեսական միջոցառումների համալիր է, որոնք իրականացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վրա բնական գործոնների (երաշտ, չորահողմ, հողի էրոզիա և մշակաբույսերի բերքատվությանը խանգարող անբարենպաստ ազդակներ) բացասական ազդեցության նվազեցման նպատակով։ Հիմնված է անտառի հողապաշտպան, ջրակարգավորիչ և այլ պաշտպանական հատկանիշների վրա։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։
Անտառապատումը ոչ անտառածածկ անտառային հողերի և այլ նշանակության հողերի վրա տնկման և ցանքի միջոցով արհեստական անտառային տնկարկների հիմնադրումնու աճեցումն է։ Անտառապատման նպատակն Է բացասական գործոնների ազդեցությունից վնասված անտառային Էկոհամակարգերի քայքայման կանխարգելումը, անտառի այրված, հատված և այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներում անտառային պաշարների վերականգնումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը։
Անտառվերականգնումը նախկին անտառածածկ տարածքներում անտառի վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների համալիրն է։ Անտառավերականգնման խնդիրն է անտառային էկոհամակարգերի վատթարացման կանխարգելումը, անտառային պաշարների վերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաև անտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի և անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը։
Հայաստանի անտառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառներում գլխավոր դերը պատկանում է ծառատեսակներին ու թփերին, որոնք, ըստ կենսաէկոլոգիական առանձնահատկությունների և տնտեսական նշանակության, Հայաստանում բաժանվում են հետևյալ խմբերի՝
- գլխավոր կամ անտառկազմող,
- երկրորդական կամ ստորադաս,
- «լուսավոր» անտառների չորասեր և հազվագյուտ տեսակներ,
- արժեքավոր թփեր,
- վայրի պտղատուներ։
Հայաստանի ներկայիս անտառազուրկ զգալի տարածությունները վաղ անցյալում ծածկված են եղել անտառներով։ Այդ են վկայում հին պատմիչները և անտառների մնացորդները։ Հայոց թագավորների հովանավորությամբ ու նախաձեռնությամբ արքունի կալվածք Այրարատ նահանգում տնկվել են արհեստական անտառներ։ Մովսես Խորենացին հիշատակում է Արմավիր մայրաքաղաքի մոտ հայ ազգապետ Արամանյակի տնկած Սոսյաց անտառի մասին (մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կես)։ Երվանդ Դ արքան (մ. թ. ա. Ill դ. վերջ) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Բ թագավորի օրոք (332–338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակվել են պարիսպներով և բնակեցվել կենդանիներով ու թռչուններով։ Հայաստանի անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտարերկրյա արշավանքների ժամանակ։ Հայաստանում շատ անտառներ գտնվում են հատուկ պահպանության տակ։
Հայաստանի անտառները լեռնային են, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, հակաէրոզային, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիային նշանակություն։ Անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում են օդի հարաբերական խոնավությունը, կարգավորում մթնոլորտային տեղումների քանակը, մեղմացնում կլիման, բարերար ազդեցություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության և մարդու առողջության վրա։
Ըստ իրենց նպատակային նշանակության՝ Հայաստանի անտառները դասակարգվում են
- պաշտպանական (ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների, բարձր թեքության վրա գտնվող, անտառների վերին և ստորին սահմանների 200 մ լայնությամբ տարածքի, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող, բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակայքի անտառները, որտեղ արգելվում են վերականգնողական հատումները),
- հատուկ (բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված, քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիայի և առողջարարական, սահմանային, ռազմական, պատմական ն գիտական արժեք ներկայացնող, սանիտար, գոտիները պահպանող անտառներ, որտեղ սահմանափակվում և արգելվում են այդ տարածքների պահպանությանը չհամապատասխանող անտառօգտագործման ձևերը),
- արտադրական (բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառներ)
Հայաստանը սակավ անտառածածկ երկիր է. անտառների ընդհանուր տարածքը 407681 հեկտար է, որը կազմում է Հայաստանի տարածքի 23,7%-ը։ Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով Հայաստանի անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել է անտառների արտադրողականությունը և պաշտպանական ունակությունը։ Անտառածածկ տարածքի ընդարձակման, էրոզացված լեռնալանջերի անտառբարելավման նպատակով Հայաստանում կատարվում են արհեստական անտառտնկումներ։
Անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև անտառների հաշվառումը, մոնիտորինգը, վերահսկումը և անտառային հողերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի անտառային օրենսգրքով (2005)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Forest» (անգլերեն). Վերցված է 2015-04-17-ին.
- ↑ Schuck, Andreas; Päivinen, Risto; Hytönend, Tuomo; Pajari, Brita (2002). «Compilation of Forestry Terms and Definitions» (PDF). Joensuu, Finland: European Forest Institute. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 3,0 3,1 «Definitions: Indicative definitions taken from the Report of the ad hoc technical expert group on forest biological diversity». Convention on Biological Diversity. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Forest definition and extent» (PDF). United Nations Environment Programme. 2010 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Pan, Yude; Birdsey, Richard A.; Phillips, Oliver L.; Jackson, Robert B. (2013). «The Structure, Distribution, and Biomass of the World's Forests» (PDF). Annu. Rev. Ecol. Evol. Syst. 44: 593–62. doi:10.1146/annurev-ecolsys-110512-135914. ISSN 1543-592X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 ЛЕС. Лесная энциклопедия / Гл. редактор Г. И. Воробьёв. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 1. — 563 с. — 100 000 экз.
- ↑ http://www.fao.org/docrep/017/i3110e/i3110e.pdf
- ↑ http://www.fao.org/docrep/013/i1757e/i1757e05.pdf
- ↑ 9,0 9,1 9,2 Лес // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. Архивировано из источника 14 апреля 2013
- ↑ The Living World. D.A.V. College Managing Committee.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Лесная подстилка // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Лес - Энциклопедия Кольера
- ↑ Мёртвый покров // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Энциклопедия лесного хозяйства. — М.: ВНИИЛМ, 2006. — Т. 2. — С. 38. — 416 с. — ISBN 5-94737-023-9
- ↑ Անտառ // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Энциклопедия лесного хозяйства. — М.: ВНИИЛМ, 2006. — Т. 2. — С. 38, 45. — 416 с. — ISBN 5-94737-023-9
- ↑ Опушка леса И. И. Дедю. Экологический энциклопедический словарь. - Главная редакция Молдавской советской энциклопедии. Кишинев/ 1989.
- ↑ «Валежник». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ВАЛЕЖНИК. Лесная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 1. — 563 с.
- ↑ http://www.for.gov.bc.ca/hfd/pubs/docs/Wp/Wp30.pdf
- ↑ 21,0 21,1 21,2 Энциклопедия лесного хозяйства. — М.: ВНИИЛМ, 2006. — Т. 2. — С. 359-361. — 416 с. — ISBN 5-94737-023-9
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 «Насаждения». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Защитные лесные насаждения // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 24,0 24,1 «Лес». Энциклопедия Кольера. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Бонитет леса // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «БОНИТЕТ ЛЕСА».Словарь ботанических терминов. Под ред. д. б. н. И. А. Дудки. - Киев: Наукова Думка, 1984.
- ↑ «Лес». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Лекция «Верхние и полярные пределы лесов»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 29,0 29,1 http://www.newworldencyclopedia.org/entry/Forest
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Лесные зоны умеренных поясов // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Ritchie, Hannah; Roser, Max (2021 թ․ փետրվարի 9). «Forests and Deforestation». Our World in Data.
- ↑ «Состояние лесов мира» (PDF). 2011.
- ↑ «Forest Land Area». FAOSTAT. World Bank. 2014 թ․ փետրվարի 12.
- ↑ 34,0 34,1 Жестколистные леса // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ ЛИСТОПАДНЫЕ ЛЕСА. Лесная энциклопедия / Гл. редактор Г. И. Воробьёв. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 1. — 563 с. — 100 000 экз.
- ↑ Муссонные леса // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Тропические леса. Экологический энциклопедический словарь. И.И. Дедю. - Кишинев: Главная редакция Молдавской советской энциклопедии. 1989». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ 38,0 38,1 Джунгли // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Chazdon, Robin L. (2008). «Beyond deforestation: restoring forests and ecosystem services on degraded lands» (PDF). Science. 320 (5882): 1458–1460. Bibcode:2008Sci...320.1458C. doi:10.1126/science.1155365. PMID 18556551.
- ↑ 40,0 40,1 Тип леса Словарь ботанических терминов. Под общей редакцией д. б. н. И. А. Дудки. - Киев: Наукова Думка. 1984.
- ↑ Тип леса. Лесная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 2. — 631 с.
- ↑ Типы лесов гор Южной Сибири. Արխիվացված 2013-12-13 Wayback Machine - Новосибирск: Наука, 1980.
- ↑ 43,0 43,1 Կաղապար:Из
- ↑ Chape, S; Spalding, M; Jenkins, M (2008). The world's protected areas: status, values and prospects in the 21st century. Univ de Castilla La Mancha. ISBN 0520246608.
- ↑ влажные экваториальные леса География. Современная иллюстрированная энциклопедия. Под редакцией проф. А. П. Горкина. - М.: Росмэн. 2006.
- ↑ «мангры.География. Современная иллюстрированная энциклопедия. Под редакцией проф. А. П. Горкина. - М.: Росмэн. 2006». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Глоссарий.ru: Тропические леса». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 48,0 48,1 Тропический лес. Лесная энциклопедия / Гл. редактор Г. И. Воробьёв. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 2. — 631 с. — 100 000 экз.
- ↑ МУССОННЫЕ ЛЕСА. Лесная энциклопедия / Гл. редактор Г. И. Воробьёв. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 1. — 563 с. — 100 000 экз.
- ↑ «муссонные леса. География. Современная иллюстрированная энциклопедия. Под редакцией проф. А. П. Горкина. - М.: Росмэн. 2006». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ Элементы - новости науки: Мировые массивы лесов постепенно исчезают
- ↑ Лесные зоны субтропических поясов // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 53,0 53,1 Jenkins, Martin D.; Groombridge, Brian (2002). World Atlas of Biodiversity: Earth's Living Resources in the 21st Century. World Conservation Monitoring Centre, United Nations Environment Programme. ISBN 9780520236684.
- ↑ Тайга (хвойные леса) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Global - map and statistics». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 56,0 56,1 56,2 Энциклопедия лесного хозяйства. — М.: ВНИИЛМ, 2006. — Т. 2. — С. 335-336. — 416 с. — ISBN 5-94737-023-9
- ↑ 57,0 57,1 57,2 57,3 ФАУНА ЛЕСНАЯ. Лесная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 2. — С. 497-501. — 631 с.
- ↑ 58,0 58,1 Лесная фауна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Фауна лесная». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 60,0 60,1 Фитонциды // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Влияние лесов на полноводность рек :: Журнал ЛесПромИнформ. Архив. Скачать PDF». lesprominform.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
- ↑ Быков В. Н. и др. Природные ресурсы и охрана окружающей среды. - 2001. - С. 17.
- ↑ The Carbon Cycle: Feature Articles
- ↑ http://www.fao.org/docrep/013/i1757e/i1757e02.pdf
- ↑ Энциклопедия лесного хозяйства. — М.: ВНИИЛМ, 2006. — Т. 2. — С. 348. — 416 с. — ISBN 5-94737-023-9
- ↑ Forest - New World Encyclopedia
- ↑ С.Н. Сеннов Лесоведение и лесоводство. — Москва: Издательский центр "Академия", 2005. — С. 18. — 256 с. — ISBN 5-7695-2175-9
- ↑ А.А. Матвеева ПРИМЕНЕНИЕ БИОЛОГИЧЕСКИХ И МЕХАНИЧЕСКИХ БАРЬЕРОВ ДЛЯ СНИЖЕНИЯ ШУМОВОГО ВОЗДЕЙСТВИЯ НА ОБЪЕКТАХ ЖЕЛЕЗНОДОРОЖНОГО ТРАНСПОРТА // Вестн. Волгогр. гос. ун-та : статья. — 2011. — № 2(19). — С. 260. — ISSN 1998-992X.
- ↑ Деревья лечат // Наука и жизнь. - 2017. - № 5. - С. 96-97
- ↑ Н.М. Большаков "Рекреационное лесопользование" / Федеральное агентство по образованию. — Сыктывкар: СЛИ, 2006. — 312 с. — ISBN 5-9239-0030-0
- ↑ Энгельс Ф. Происхождение семьи, частной собственности и государства. 1884 г.
- ↑ Baedecker. Deutschland. - Verlag Karl Baedeker. - 2002. - ISBN 3-8297-1004-6
- ↑ Weltatlas. Printed in Spain-2002. - ISBN 3-85492-743-6
- ↑ Феллер В. В. Германская Одиссея. Научно-популярное издание. - Самара: Самар. Дом печати. 2001. - 344 с. - ISBN 5-7350-0325-9
- ↑ Спегальский Ю. П. Псков. Художественные памятники. - Лениздат, 1971.
- ↑ Андреев В. Ф. Северный страж Руси: Очерки истории средневекового Новгорода. - 2-е изд., доп. и перераб. - Л.: Лениздат, 1989. - 175 с. - ISBN 5-289-00256-1
- ↑ Разгонов С. Н. Северные этюды. - М.: Мол. гвардия, 1972. - 192 с.
- ↑ Baedecker. Deutschland. - Verlag Karl Baedeker. - 2002. - ISBN 3-8297-1004-6
- ↑ Записки Юлия Цезаря и его продолжателей «О Галльской войне». - М., 1991
- ↑ Dr. Fritz Winzer Weltgeschichte Daten Fakten Bilder. - Georg Westermann Verlag, 1987. - ISBN 3-07-509036-0.
- ↑ . Kitchen M.. The Cambridge Illustrated History of Germany. - Cambridge University Press, 1996. - ISBN 0-521-45341-0.
- ↑ . Kitchen M.. The Cambridge Illustrated History of Germany. - Cambridge University Press, 1996. - ISBN 0-521-45341-0.
- ↑ Pözorny R. (Hg) Deutsches National-Lexikon. - DSZ-Verlag. - ISBN 3-925924-09-4.
- ↑ Джаред Даймонд «Коллапс: почему одни общества выживают, а другие умирают». — М.: АСТ Москва, 2008. — 768 с. — ISBN 978-5-9713-8389-5
- ↑ 85,0 85,1 Лесоведение // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 86,0 86,1 86,2 Дендрология // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Редакция журнала Наука и жизнь. «ЛЕСА НА ПЛАНЕТЕ ЗЕМЛЯ» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Мировой демографический взрыв и антропогенное давление на климат». demoscope.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ http://www.fao.org/docrep/013/i1757e/i1757e01.pdf%7CGlobal(չաշխատող հղում) Forest Resources Assessment 2010. Main report.FAO. Rome 2010
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Brief History of Forestry. by B. E. Fernow
- Forest Trees and Forest Scenery by G. Frederick Schwarz
- The School Book of Forestry by Charles Lathrop Pack
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչո՞ւ են կարևոր անտառները
- Անտառ - Բնության համաշխարհային հիմնադրամ
- Global Forest Resources Assessment 2005 by the Food and Agriculture Organization
- Forest area is land under natural or planted stands of trees of at least 5 meters in situ, whether productive or not, and excludes tree stands in agricultural production systems
- Forest area (sq. km) data from the World Bank's World Development Indicators, made available by Google
- Luck Baker, Andrew (2008 թ․ նոյեմբերի 18). «The first forests – Discovery 2008». BBC Online.
- «The World's 10 Most Threatened Forest Hotspots». Conservation International. 2011 թ․ փետրվարի 2.
- Wilhelm Schlich and Gifford Pinchot (1911). Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). .
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 441)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի հունվարի 31-ի օրվա հոդված: |