Դավիթ Ա Արամոնեցի
Արտաքին տեսք
Դավիթ Ա Արամոնեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Արամուս, Հայաստան[1] |
Մահացել է | 741 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Դավիթ Ա Արամոնեցի (ծ. թ. անհայտ, գ. Արամոնք (այժմ՝ գ. Արամուս, Հայաստանի Կոտայքի մարզում) – 741, Արամոնք, թաղվել է Արամոնքի հայրապետանոցում), Ամենայն հայոց կաթողիկոս 728 թ-ից առ 741 թ։ Կաթողիկոսական գահին Դավիթ Ա Արամոնեցուն նախորդել է Հովհաննես Գ Օձնեցին, հաջորդել՝ Տրդատ Ա Ոթմսեցին։ Դառնալով կաթողիկոս՝ տեղափոխել է իր նստավայրը Դվինից հայրենի գյուղ՝ Արամուս, որտեղ կառուցել է եկեղեցի և հայրապետանոց։ Նրա հայրապետության շրջանն աչքի չի ընկել նշանավոր գործերով, ուստի և չի արժանացել պատմիչների առանձնակի ուշադրությանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 300)։ |
Նախորդող՝ Հովհաննես Գ Օձնեցի |
Կաթողիկոս 728–741 |
Հաջորդող՝ Տրդատ Ա Ոթմսեցի |