Սուրբ Ամենափրկիչ վանք (Երազգավորս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ վանք (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ վանք (Երազգավորս)
| |
Վանքային համալիր | |
---|---|
Երազգավորսի Սուրբ Ամենափրկիչ վանքը | |
Տեղադրություն | Արևելյան Հայաստան, Այրարատ |
Աշխարհ | Այրարատ |
Պատմական երկիր | Բագրատունյաց Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Ավերված |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
Կառուցման ավարտ | 890 |
Ավերում | 1920 |
40°40′41″ հս․ լ. 43°40′31″ ավ. ե.HGЯO |
Երազգավորսի Սուրբ Ամենափրկիչ վանք, ավերված հայկական վանական համալիր պատմական Բագրատունյաց Հայաստանի Շիրակավան քաղաքում։ Պայթեցրել է թուրքական բանակը 1940-ական թվականների վերջին։
Վանական համալիրը գտնվել է Բագրատունիների թագավորության երբեմնի մայրաքաղաք Շիրակավանում՝ Անիից 25 կմ հյուսիս-արևելք։ 1920 թվականին այն վարչականորեն գտնվել է հայաբնակ Բաշ-Շորագյալ (ներկայիս Չեթինդուրակ) գյուղում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է 897 թվականին։ Մինչև ավերումը պահպանված են եղել 1228 և 1231 թվականի արձանագրություններ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին ունեցել է գմբեթավոր դահլիճի հորինվածք։ Արտաքին չափերն են եղել 33,9մ և 18,5 մ։ Եկեղեցին պայթեցնելուց հետո սրբատաշ քարերը տեղի բնակիչները գողացել և օգտագործել են որպես շինանյութեր։ Եկեղեցու ճարտարապետական առանձին բեկորներ տեղ են գտել գյուղի տների և գոմերի պատերի մեջ։
2015 թվականի դրությամբ երբեմնի եկեղեցուց պահպանվել է միայն հատակագիծը դժվարությամբ նշմարող կրաշաղախի մնացորդները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային մուտքը, 1908թ․
-
Երազգավորսի սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավերակները, 1910թ․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կարապետյան, Սամվել (2015). Եղեռն՝ եղեռնից հետո (PDF). Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ RAA Foundation.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Ամենափրկիչ վանք (Երազգավորս) կատեգորիայում։ |