Սուրբ Նիկողայոս վանք (Յաֆֆա)
Սուրբ Նիկողայոս վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Յաֆֆա, Իսրայել |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Saint Nicolas Monastery in Jaffa Վիքիպահեստում |
Սուրբ Նիկողայոս վանք, Վանք Հայոց Սուրբ Նիկողայոսի (եբրայերեն՝ מנזר ניקולאס הקדוש), միջնադարյան հայկական վանք Յաֆֆայի հին քաղաքում (Իսրայել), Միջերկրական ծովի ափին։
Վանքը գտնվում է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքության իրավասության ներքո, որն էլ վարձում է համալիրի մի հատվածը բնակեցման և կոմերցիոն նպատակներով։ Վանքի համալիրը կազմված է մեծ բազմասենյակ համալիրից։
Համալիրում է գտնվում Անտուան Ժան Գրոյի «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավը (բնօրինակը գտնվում է Լուվրում), որտեղ եկեղեցու բակում պատկերված է Նապոլեոն Բոնապարտն իր հիվանդ զինվորներին այցելելիս[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը հիմնադրվել է մ. թ. 1000 թվականից առաջ և կոչվել է զինվորների հովանավոր Սուրբ Նիկոլասի անունով։ Դարեր շարունակ եկեղեցին ապաստան է հանդիսացել ուխտագնացների և նավաստիների համար, որոնք ճամփորդության ժամանակ փորձել են հանգրվան գտնել։ 18-րդ դարում վանքն ընդարձակվել և ամրակառուցվել է[2]։
Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքի ժամանակ ֆրանսիական բանակը վանքում գտնվող հայ քահանաներից օգնություն է խնդրել։ Կրոնավորները որոշ զինվորների բուժելու համար գաղտնի դեղամիջոցներ են օգտագործել։ Նապոլեոնն անձամբ է շնորհակալություն հայտնել հայ պատրիարքին և նրան նվիրել իր վրանն ու սուրը։ Նապոլեոնի վանք կատարած այցելությունը պատկերել է ֆրանսիացի նկարիչ Անտուան Ժան Գրոն «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավում[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վանքի մուտքի մոտ գտնվող հուշատախտակը
-
Համալիրի դեպի ծով նայող հատվածը
-
Համալիրի բակը՝ տեղակայված վերին հարկի մակարդակում
-
Խաչքար համալիրի բակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zafran, Eric; Resendez, Sydney (1998). French Paintings in the Museum of Fine Arts, Boston: Artists born before 1790. Boston: Museum of Fine Arts Boston. էջ 189. ISBN 0878464611.
- ↑ 2,0 2,1 «Почему Наполеон просил помощи у армянского патриарха в Яффо?». Armeniasputnik.am (Russian). 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Նիկողայոս վանք (Յաֆֆա) կատեգորիայում։ |