Արման Եղոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Եղոյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և իրավաբան | ||
Ծննդյան օր | հունիսի 28, 1984 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան |
Արման Աշոտի Եղոյան (հունիսի 28, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, իրավաբան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1][2][3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2009 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-2013 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում։ Եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
2018 թվականի հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետ մամուլի քարտուղար[4]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
- ↑ «Արման Աշոտի Եղոյան, ԱԺ պաշտոնական կայքում».
- ↑ «Արման Եղոյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Արման Եղոյանը՝ վարչապետի մամուլի քարտուղար».