Անդրանիկ Քոչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Քոչարյան | ||
| ||
---|---|---|
2019 - 2021 | ||
| ||
2021 թվականի օգոստոսի 2-ից | ||
| ||
2019-2021
2021-ից | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, ճարտարագետ | |
Ծննդյան օր | մայիսի 3, 1961[1] (63 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Անդրանիկ Գրիգորի Քոչարյան (մայիսի 3, 1961[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական գործիչ,Հայաստանի Ազգային ժողով տարբեր գումարումների պատգամավոր, տարբեր ժամանակներում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պաշտոններ, մասնագիտությամբ ճարտարագետ։
1995-1999 թվականներին եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» միավորման անդամ։ 2018-2021 թվականներին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմքի վրա ձևավորված Իմ քայլը դաշինքի անդամ, 2021 թվականից՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։
Ներկայում հանդիսանում է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր[2] և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թ. ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը։ Ճարտարագետ։ 2000 թ.՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբան։
1983-1990 թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետ։
2000-2005 թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ։ 2008-2009 թթ.՝ Երեւանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ։ 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հկ նախագահն է։
Հայաստանի պետական բարձր պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ։ 1990-1991 թվականներին եղել է Հայաստան ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, իսկ 1991-1995 թվականներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
1991թ-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը նշանակվել է Մեղրու շրջանի արտակարգ դրության պարետ՝ երեք ամիս ժամկետով։
1999-2000 թվականներին Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով խորհդականի պաշտոնը։
Գործունեությունն աղետի գոտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1994-1996 թվականներին Անդրանիկ Քոչարյանը եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը։ Այդ տարիների իր գործունեության համար քննադատվել է և հանրային դաշտում արժանացել բազմաթիվ մեղադրանքների։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային ժողովի պատգամավոր (1995-1999)
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-1999 թվականներին «Հանրապետություն» խմբակցությունից եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Ազգային ժողովի պատգամավոր (2018-2021)
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր։
2019 թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրի 2016 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական կարճատև պատերազմի հանգամանքները։ Այն կազմված է եղել Ազգային ժողովի 11 պատգամավորներից (նախագահ Անդրանիկ Քոչարյան, անդամներ Վարդան Վարդանյան, Գևորգ Գորգիսյան, Արամ Խաչատրյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, Սասուն Միքայելյան, Քրիստինե Պողոսյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուբիկ Ստեփանյան, Սիփան Փաշինյան)[3]։
Ըստ հրապարակումների՝ քննիչ հանձնաժողովի գործունեության շուրջ տարիների ընթացքում Անդրանիկ Քոչարյանը խոստացել է սկանդալային բացահայտումներ անել[4]։
Հանձնաժողովի կատարած աշխատանքների ուսումնասիրությունն այդպես էլ չի հրապարակվել և որպես պատճառ նշվել է, որ այն պարունակում է բազմաթիվ գաղտնքիներ[5]։ Հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ 2021 թվականի հայ-ադրբեջանական պատերազմում հայկական բանակը կրել է մեծ կորուստներ, և նպատակահարմար չի հրապարակել հանձնաժողովի եզրակացությունը[6]։
Ըստ հանձնաժողովի անդամ, Լուսավոր Հայաստան կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակվել, որովհետև 2021 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո ձախողվել է Սերժ Սարգսյանին պատժելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը[4]։
Ազգային ժողովի պատգամավոր (2021-)
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունիսի 20-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
2021 թվականի օգոստոսի 13-ին վերընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=518&lang=eng
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով։
- ↑ 4,0 4,1 ««Ապրիլյան քննիչ հանձնաժողովով Սերժ Սարգսյանին պատժելու ծրագիրը ձախողվել է. միֆեր են պայթել». հանձնաժողովի անդամ, պատգամավոր»։
- ↑ «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում. Փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ»։
- ↑ «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվի»։
|
|