Թագուհի Թովմասյան
Թագուհի Մանվելի Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | 1982 թվականի օգոստասի 14 |
Ծննդավայր | Վարդենիս |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի Հյուսիսային համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող, քաղաքագետ |
Աշխատանք | թարգմանիչ (անգլերեն), լրագրող, պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | երկու զավակ |
Թագուհի Մանվելի Թովմասյան (օգոստոսի 14, 1982, Վարդենիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից[1][2], 8-րդ գումարման պատգամավոր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքից[1], մի շարք թերթերի նախկին լրագրող (2003-2018), «Ժողովուրդ» օրաթերթ և ArmLur.am լրատվական կայքի հիմնադիր[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 14-ին Վարդենիսում։
Մինչև 2000 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտեում, 2003 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի «ժուռնալիստիկա» բաժինը, իսկ 2008 թվականին` Երևանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը։
2013 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, 2014 թվականին` Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։
«Լրագրության միջազգային ստանդարտներ, հարցազրույցների տեխնոլոգիա և ռեպորտաժներ պատրաստելու մեթոդներ» (2004 թվական, IWPR, Երևան), «Դատական լրագրություն» թրեյնինգային ծրագրի (2005 թվական, Եվրոպական լրագրողների ասոցիացիա), «Ժողովրդավարություն» (2014-2015 թվականին, ԵԽ ՔԴԵԴ, Ստրասբուրգ) դասընթացների մասնակից։
2003-2004 թվականներին աշխատել է «Իրավունք» թերթում՝ որպես կամավոր։
2004-2007 թվականներին եղել է «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող։ 2007-2011 թվականներին` «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող։ 2011-2018 թվականներին` «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթը, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավար, «Ժողովուրդ» թերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր։
2019թ. սեպտեմբեր - 2019թ. դեկտեմբեր ամիսներին դասավանդել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։
Ի նշան հայրենիքի կորստի դեմ բողոքի՝ 2020թ. նոյեմբերի 16-ին դուրս է եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից։
2020 թվականի պատգամավորական գործունեության համար 2021 թվականի մարտի 31-ին «AAD» 11-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն պատգամավոր» անվանակարգին։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Ի նշան հայրենիքի կորստի դեմ բողոքի՝ 2020թ. նոյեմբերի 16-ին դուրս է եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից։ 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ։