Սարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան | ||
| ||
---|---|---|
2019 - 2021 | ||
| ||
2021 թվականի օգոստոսի 2-ից | ||
| ||
2023 թվականից | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքագետ, միջազգայնագետ, մարդաբան | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | հունիսի 24, 1990[1] (34 տարեկան) | |
Ծննդավայր | Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Սարգիս Խանդանյան, հայ միջազգայնագետ, քաղաքագետ, մարդաբան[2]։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2021թթ.)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր (2021 թվականից)։ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Խանդանյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Սարգիս Խանդանյանը 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքագետ, իսկ 2013 թվականին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը, Թվային մարդաբանության մագիստրոս[2]։
2010-2015 թվականներին աշխատել է որպես «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, հեղինակել է «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարը։ 2014-2015 թվականներին աշխատել է որպես «Change.org» կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու։ Մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին։ 2015-2016 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու[2]։
2016-2018 թվականների աշխատել է որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր։
2018-2019 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականից «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ է։
2018-2021թթ. եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[2]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Խանդանյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համամասնական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում[2]։ Եղել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Արտաքին հարաբերություննրի մշտական հանձնաժողովի անդամ է։ ԵԱՀԿ և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ է։ 2023 թվականից` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Խանդանյանը ամուսնացած չէ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1364&lang=eng
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Սարգիս Խանդանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ». CIVILNET. 2023 թ․ փետրվարի 9. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.