Ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզիԴվին գյուղում։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի ոստիկանության զորքերում։ Եղել է պահեստազորի ավագ լեյտենանտ։ 2010 թվականինն ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2017 թվականին՝ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան[2]։ 2012-2014 թվականներին աշխատել է Հայաստանի ոստիկանության Արմավիրի վարչության, այնուհետև՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2014-2018 թվականներին աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ Արդարադատության առաջին դասի խորհրդական, կապիտան է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[3]։ 2021 թվականի հունիսի 23-ին նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ։ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ[4]։