Վիսլավա Շիմբորսկա
Վիսլավա Շիմբորսկա լեհ.՝ Wisława Szymborska | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Maria Wisława Anna Szymborska |
Ծնվել է | հուլիսի 2, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Կուռնիկ, Gmina Kórnik, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան[4] |
Վախճանվել է | փետրվարի 1, 2012[5][1][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Կրակով, Լեհաստան[6] |
Գերեզման | Ռակովիցկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, ակնարկագիր, մեխանիկ, գրական քննադատ և քննադատ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Cat in an Empty Apartment? |
Անդամակցություն | Լեհաստանի գիտելիքների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Stowarzyszenie Pisarzy Polskich? և Լեհաստանի գրողների միություն |
Կուսակցություն | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Ադամ Վլոդեկ |
Համատեղ ապրող | Կոռնել Ֆիլիպովիչ |
Wisława Szymborska Վիքիպահեստում |
Մարիա Վիսլավա Աննա Շիմբորսկա[10][11] (լեհ.՝ Wisława Szymborska [viˈswava ʂɨmˈbɔrska], 2 հուլիսի, 1923, Պրովենտ (ներկայում՝ Կուռնիկ) - 1 փետրվարի, 2012, Կրակով[12]), լեհ բանաստեղծուհի, էսսեիստ, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության բնագավառում (1996 թվական): Վիսլավա Շիմբորսկային կոչում են «քնարերգության Մոցարտ»[13][14]:
Կենսագրություն
Վիսլավա Շիմբորսկան ծնվել է 1923 թվականի հուլիսի 2-ին Պրովենտում (ներկայում՝ Կուռնիկ, Լեհաստան): Հոր մահից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Տորուն, իսկ 1931 թվականին՝ Կրակով, որտեղ էլ Վիսլավա Շիմբորսկան ապրել ու աշխատել է մինչև իր մահը: 1939 թվականին, երբ սկսում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Վիսլավա Շիմբորսկան սովորում էր դպրոցում: 1943 թվականից նա աշխատել է երկաթուղում և կարողացել է խուսափել Գերմանիա տեղափոխվելուց: Այդ ժամանակ նա նկարազարդում է անգլիալեզու դասագիրք, ինչպես նաև սկսում է ստեղծագործել՝ գրելով պատմվածքներ ու բանաստեղծություններ:
1945 թվականին Վիսլավա Շիմբորսկան ընդունվում է Կրակովի Յագելոնյան համալսարան, որտեղ սովորում է լեհական գրականություն ու սոցիոլոգիա: 1945 թվականին «Dziennik Polski» օրաթերթում տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Szukam słowa» («Փնտրում եմ բառեր»): Հետագա տարիների ընթացքում նրա բանաստեղծությունները տպագրվում են տարբեր թերթերում ու ամսագրերում[14][15]: 1948 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Վիսլավա Շիմբորսկան թողնում է ուսումը: Նույն թվականին նա ամուսնանում է բանաստեղծ Ադամ Վլոդեկի հետ. նրանք երեխաներ չեն ունեցել և բաժանվել են 1954 թվականին, սակայն ընկերական հարաբերություններ են պահպանել մինչև Վլոդեկի մահը 1986 թվականին[14][16]: 1953-1981 թվականներին Վիսլավա Շիմբորսկան աշխատել է Կրակովում լույս տեսնող «Życie Literackie» գրական թերթում:
1996 թվականին Վիսլավա Շիմբորսկան արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի «քնարերգության համար, որ ծայրահեղ ճշգրտությամբ պատկերում է մարդկային իրականության շրջանակներում էռկա պատմական ու կենսաբանական երևույթները»:
Վիսլավա Շիմբորսկան մահացել է 2012 թվականի փետրվարի 1-ին 88 տարեկան հասակում[17][14]: Նրա օգնականը՝ Միխալ Ռուշինեկը, հաստատել է, որ նա մահացել է քնած ժամանակ[13][18]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ Polish Nobel winning poet Szymborska dies at 88 — Reuters.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119449048 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1996/szymborska-facts.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://amu.edu.pl/__data/assets/pdf_file/0015/22731/doktoraty-honoris-causa-UAM-XXw.pdf (польск.)
- ↑ Jarosław Malesiński Wspomnienie. mieczewo.com. 2012-02-02. [dostęp 2012-02-11].
- ↑ Violetta Szostak Szymborscy – burzliwe fortuny obroty gazeta.pl, 2012-02-09. [dostęp 2012-02-11].
- ↑ Lenta.ru: О высоком: Скончалась лауреат Нобелевской премии поэтесса Вислава Шимборска
- ↑ 13,0 13,1 «Polish Nobel winning poet Szymborska dies at 88». Reuters. 1 February 2012. Վերցված է 1 February 2012-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Nobel Prize-winning poet Szymborska dies aged 88». France24. 1 February 2012. Վերցված է 1 February 2012-ին.
- ↑ «Poland Nobel poetry laureate Wislawa Szymborska dies». BBC News. 1 February 2012. Վերցված է 1 February 2012-ին.
- ↑ Jolanta Nowaczyk (2009-08-18). «Pierwsza dama liryki polskiej - Wisława Szymborska». polskiemuzy.pl. Վերցված է 2012-02-01-ին.
- ↑ «Dates of birth and death for Wisława Szymborska». Rmf24.pl. Վերցված է 3 February 2012-ին.
- ↑ «Notice of Wisława Szymborska's death». Wiadomosci.onet.pl. Վերցված է 3 February 2012-ին.
Գրականություն
- Prokop J. — "Wisława Szymborska, Kraków, 1973;
- «Wokół Szymborskiej», Poznań, 1995;
- Потемкин А. Пани Шимборска — Моцарт в поэзии // Эхо планеты. 1996 № 42
- Шимборская, Вислава Жизнь с бухты-барахты / Пер. с польского Веры Виногоровой. — СПб., 2007.
- Шимборская, Вислава Избранное / Пер. с польского А. Эппеля. — М.: Текст, 2007. — 303 с. — (Билингва). — 2000 экз. — ISBN 978-5-7516-0708-2
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսլավա Շիմբորսկա» հոդվածին։ |
|
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Լեհաստանում ծնվածներ
- Փետրվարի 1 մահեր
- 2012 մահեր
- Կրակով քաղաքում մահացածներ
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեհաստանի գրողների միության անդամներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գյոթեի մեդալի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լեհ գրողներ
- Լեհ բանաստեղծներ